Գյումրու թիվ 9 դպրոցի տնօրեն է ընտրվել նույն դպրոցի ուսուցչուհի Ջուլիետա Մովսիսյանը

Գյումրու թիվ 9 դպրոցում այսօր կայացավ տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Նախապես մրցույթի մասնակցության 4 հայտ էր ստացվել: 2-ը դպրոցի աշխատակիցներից՝ փոխտնօրեն Իրինա Բաղդասարյանից եւ անգլերենի ուսուցչուհի Ջուլիետա Մովսիսյանից, 2-ն էլ այլ քաղաքացիներից:

Մրցույթը սակայն սկսվել եւ ավարտվել է 2 թեկնածուով, մասնակցել են միայն դպրոցի փոխտնօրենն ու ուսուցչուհին: Մյուս երկու թեկնածուները չեն ներկայացել: Նրանցից մեկը՝ Նարինե Ասատրյանը, ըստ հանձնաժողովի նախագահ Սարգիս Գուլյանի, սահմանված ժամկետում զարգացման ծրագիրը չի ներկայացրել, եւ կորցրել է մրցույթին մասնակցելու իրավունքը: 4-րդ թեկնածուն՝ Արմեն Վաչագանի Վարդանյանը, այսօր չներկայացավ անսպասելի: Պատճառների մասին հանձնաժողովականներին ոչինչ հայտնի չէր:  «Մրցույթն ուղիղ 14:00-ին մեկնարկեց, տեսանք, որ չի գալիս»,- ասաց Գուլյանը:

Կայացած մրցույթի փակ-գաղտնի քվեարկության արդյունքում հանձնաժողովի 8 անդամի ձայները բաշխվել են 5:3 հարաբերակցությամբ: 5 ձայն ստացել է Ջուլիետա Մովսիսյանը, 3 ձայն՝ Իրինա Բաղդասարյանը:

Ի դեպ, Իրինա Բաղդասարյանը նախկին տնօրեն Անահիտ Մովսիսյանի կենսաթոշակի անցնելուց հետո նշանակվել էր դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Աստղիկ Վարդանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, մրցույթն անցել է նորմալ մթնոլորտում: «Ոչ մի առարկություն չի եղել, մյուս թեկնածուն շնորհավորել է ընտրված տնօրենին»,- ասաց Վարդանյանը:

Արդյո՞ք Իրինա Բաղդասարյանը համաձայն է մրցույթի արդյունքների հետ, կբողոքարկի դրանք, թե՝ ոչ: «Առանց մեկնաբանության: Օգտվում եմ իմ իրավունքից եւ չեմ ուզում պատասխանել որեւէ հարցի»,- ասաց նա:

Ջուլիետա Մովսիսյանը գոհ է մրցույթի ընթացքից: Ըստ նրա, խնդիրներ չեն եղել: ՀԺ-ի հարցին, արդյո՞ք կոլեկտիվն ուրախ է իր հաղթանակով, եւ հնարավո՞ր է, խնդիրներ ծագեն, ասաց՝ չի կարծում, բայց ժամանակը ցույց կտա ընթացքը: «11 տարի աշխատել եմ այս դպրոցում, որեւէ մեկի հետ խնդիր չեմ ունեցել, այդ թվում նաեւ քիչ ձայներ հավաքած թեկնածուի: Այլ բան այս պահին չեմ կարող ասել»,-ասաց  Ջուլիետա Մովսիսյանը:

Ըստ հանձնաժողովի անդամ, Շիրակի մարզպետի խորհրդական Տիգրան Մինասյանի՝ օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում դպրոցի կառավարման խորհուրդն արդյունքները կներկայացնի մարզպետին, մարզպետն էլ կկայացնի նշանակման մասին որոշումը:

Տպել
894 դիտում

Թրամփը նոր մամուլի քարտուղար է նշանակել. նախագահի պաշտոնավարման 3 տարում նա 4-րդ խոսնակն է

Բորիս Ջոնսոնը շարունակում է մնալ ինտենսիվ թերապիայի բաժամունքում. վիճակը կայուն է

Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները. ՊՆ

ԱՄՆ-ը մահերի թվի նոր ռեկորդ է սահմանում, Եվրոպան ազդարարում է համաճարակային ճգնաժամի թուլացման մասին

Հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ 758 պացիենտ բուժում է ստանում. 4571 թեստ բացասական արդյունք է գրանցել

Միայնակ տարեցներն ու հաշմանդամություն ունեցողները մեկ ամիս սննդի ու հիգիենիկ պարագաների կարիք չեն ունենա

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել

9 հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխվել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ. վարչապետ

Ալափարսում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի կրային թերթաքարով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենա

Ձեզ լուրջ պահեք, մեզ հետեւում են. ֆեյսբուքն օգտատերերի մասին տեղեկություններ կտրամադրի COVID-19-ի դեմ պայքարի համար

Ելակը մտավ զորամաս. վարչապետ (տեսանյութ)

Մուլտի գրուպի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Պարենային եւ պաշտպանական միջոցներ կտրամադրվեն Արագածոտնի միայնակ տարեցներին, հաշմանդամություն ունեցող եւ խոցելի անձանց

Այս պահին Արցախի բուժհաստատություններում մեկուսացված քաղաքացիներ չկան. Արցախ/Տեղեկատվական շտաբ

Անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

«Նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդը ո՞նց չի ընկալում՝ ինչ ենք ասում». Քոչարյանը պնդում է՝ Սարգսյանի պայմանը կբավարարվի

Սպիտակի քաղաքային զբոսայգուց 28-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել

Բակո Սահակյանն անցկացրել է խորհրդակցություն. քննարկվել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումները

Պետության աջակցությունից օգտվող շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով քննարկվել են նոր առաջարկություններ

Ժամեր անց Երեւանում վայրէջք կկատարի Չինաստանից բժշկական պարագաների եւ սարքավորումների խմբաքանակ տեղափոխող ինքնաթիռը