Քաղաքապետարանը մտադիր է բարեկարգել Օպերային թատրոնի հարակից տարածքի նաեւ 2-րդ գոտին. 1-ինում սրճարաններ էին ապամոնտաժվել

Երեւանի քաղաքապետարանը Օպերային թատրոնի հարակից տարածքի առաջին գոտու սրճարանների մի մասը 2019 թվականին ապամոնտաժելուց հետո ձեռնամուխ է եղել նույն տարածքի երկրորդ գոտում բարեկարգման աշխատանքներին: Քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ հայտարարվելու է նշված տարածքի բարեկարգման եւ կանաչապատման բաց մրցույթ:

Արդյունքում, ըստ նախատեսվածի, ապահովվելու է հնարավորինս մեծ կանաչապատ ծածկույթ: Կատարվելու է նստարանների, աղբամանների դիզայնի մշակում եւ տեղադրում: Ստեղծվելու է հարմարավետ հետիոտն շարժման ճեմուղիներ եւ անցուղիներ՝ կազմակերպելով դրանց արտաքին լուսավորությունը: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից Ազատության հրապարակի ասֆալտե ծածկաշերտն ապամոնտաժվելու է, դրա փոխարեն լինելու է սալահատակ, որի նկարվածքի եւ նյութի սահմանափակումներ չեն սահմանված:

Մրցույթում հաղթողին քաղաքապետարանը խոստանում է 3 միլիոն դրամ մրցանակ: Մրցույթն անցկացվելու է մեկ փուլով: Օրը դեռ հայտնի չէ:

Օպերային թատրոնի հարակից տարածքում համայնքին պատկանող առաջին գոտում անցյալ տարի ազատվել էին «Ատլանտիկ», «Ջազզվե» եւ «Ռիչ» սրճարանների զբաղեցրած տարածքները: Նույն հատվածում գտնվող «Շոկոլադնիցա», «Մագնոլիա» եւ «Մոնտալ» սրճարանները դեռ շարունակում են կանգուն մնալ: Դրանք ապամոնտաժելու իրավական հիմքեր քաղաքապետարանը մինչեւ այս պահը չունի, ինչն ստանալու համար 2019 թվականին դիմել էր դատարան: Գործընթացը դեռ չի ավարտվել:

Նախկինում ապամոնտաժման ենթակա սրճարանների սեփականատերերը դժգոհում էին, որ Ազատության հրապարակի հարակից տարածքի առաջին գիծը «Շոկոլադնիցա»-ից հետո ընդհատվում է ու չի ընդգրկում որոշակի հատվածներ: Քաղաքապետարանի հրապարակած նոր գծագրով առաջին գիծն ավելի երկար տարածում ունի, եւ ապամոնտաժման ենթակա են համարվել ինչպես այդտեղ գտնվող սրճարանները, այնպես էլ դրանց հարակից երկրորդ գոտու տաղավարները, հասարակական զուգարանն ու փոքր ավտոկայանատեղին:

Երեւանի քաղաքապետարանը, ի տարբերություն առաջին գոտու, երկրորդը բարեկարգելուց առաջ սկսել է բանակցությունների ճանապարհով գնալ: Նաեւ փորձում է բանակցությունների միջոցով հասնել առաջին գոտում գործունեությունը դեռեւս շարունակող սրճարանների ապամոնտաժմանը:

«Շոկոլադնիցա», «Մագնոլիա» եւ «Մեղեդի» սրճարանների ցանցի տնօրեն Արսեն Մանուկյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ մոտ երկու շաբաթ առաջ Երեւանի քաղաքապետարանից բանակցությունների առաջարկ են իրենց ներկայացրել, որը հիմնականում վերաբերել է սրճարաններից մեկին՝ «Շոկոլադնիցա»-ին:

Ցանցի տնօրենն այս պահին գաղափար չունի, թե ուր կտանեն բանակցությունները, եւ թե ինչու են դրանք արվում դատական պրոցեսն սկսելուց մեկ տարի անց: «Անկեղծ ասած՝ ես մի տեսակ չեմ հասկանում իրենց, նախ, դատական հայց ներկայացրին, հետո, հրավիրեցին բանակցությունների»,- ասաց Մանուկյանը՝ ենթադրելով, որ քաղաքապետարանին դատական ընթացքն ինչ-որ բան է հուշել, որից ելնելով էլ՝ գնացել են բանակցությունների քայլին:

«Վերջին նիստն է մոտենում, շուտով դատարանը վճիռ կկայացնի: Կարծում եմ՝ ընթացքն իրենց չի գոհացրել, դրա համար էլ շտապել են, որոշել բանակցությունների գնալ: Քանի որ հարցը դատարանում է, մենք ավելի շատ հակված ենք սպասել եւ տեսնել, թե իրավական դաշտում խնդիրն ինչպես կլուծվի»,- նկատեց Մանուկյանը:

Նշեց, որ շատ դեպքերում քաղաքապետարանը դատական նիստերին չի էլ ներկայանում: «Չգիտենք, թե նրանց այդ քայլն ինչով է պայմանավորված: Հերթական նիստը պետք է կայանա ապրիլի սկզբին, ապացուցողական փուլին ենք հասել»,- ասաց նա:

Արսեն Մանուկյանի խոսքով՝ բանակցություններից առաջ նախ պետք է օրինական ճանապարհով գնահատել գույքն ու վնասները: Վերջինս մտահոգություն հայտնեց, որ «Մագնոլիա» սրճարանը 5 տարով վարկային գիծ ունի, դեռ երկու տարի կա գումարը մարելուն: Այս երկրորդ գծագրով նրանց տարածքի մոտ 60 տոկոսն ընկնում է վտանգի տակ:

«Մեզ միայն «Մեղեդին» է մնում եւ սեզոնային աշխատող բացօթյա մի սրճարան, որն էլ առանց խոհանոցային հատվածի միայն կարող է սուրճ մատակարարել: Եթե գովազդում են ներդրումները, ասում՝ եկեք, դրսից ներդրումներ արեք, հիմա մենք ներսում ենք արել: Աղքատությունը հանել ենք մեր գլուխներից, վարկ ենք վերցրել, բիզնես դրել, աշխատում ենք: Տնտեսվարողին պետք է լսել, հենց սկզբից էի ասում՝ չի կարելի այդ ձեւով, առանց հարցնելու տրակտորով գալ կանգնել ու ասել՝ դուք ազգի.... կամ ասել, որ եկել, բետոնել նստել եք»,- ասաց ցանցի տնօրենը:

Վերջինս նաեւ նկատեց, որ, իրենց տեղեկություններով, հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները քաղաքապետարանը նախատեսում է սկսել մայիսից, այսինքն՝ տուրիզմի բուռն շրջանում, որը կարող է ունենալ իր ոչ արդյունավետ հետեւանքները: «Օպերայի հատվածը քաղաքի կենտրոնն է, այստեղից է տուրիստների ելումուտը դեպի Կասկադ եւ Հյուսիսային պողոտա: Ինչպես են աշխատանքները կազմակերպելու՝ չեմ կարող ասել: Այդ ամիսներին են շինարարությունն անելու ամբողջ Օպերային տարածքով մեկ, որը, անկախ ամեն ինչից, կխաթարի բոլոր հարակից սրճարանների բնականոն աշխատանքը»,- ասաց Մանուկյանը:

«Մոնտալի» սեփականատերերի հետ մեզ չհաջողվեց խոսել: Այս սրճարանի հետ կապված էլ դատական պրոցեսներ են ընթանում:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը տեղեկացրեց, որ երկրորդ գոտում են ընդգրկված ապամոնտաժման ենթակա դեռ առաջին գոտում մնացած եւ վերը նշված սրճարանները, որոնց ավելացվել է Օպերայից դեպի Մաշտոցի պողոտայի կողմ ընկած հատվածը՝ ցայտաղբյուրի մոտ գտնվող տաղավարներն ու փոքրիկ ավտոկայանատեղին: Մնացած՝ Սայաթ-Նովա պողոտայով, Թումանյան եւ Տերյան փողոցներով պարփակված հատվածներում, նախատեսվում է միայն բարեկարգում: Կուբատյանը նաեւ նկատեց. «Քարտեզի վրա ներկայացված է առկա իրավիճակը: Իսկ թե նշված շինություններից ինչը երբ կապամոնտաժվի, ինչը կմնա՝ կորոշվի մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո»:

Մրցույթին կարող են մասնակցել ինչպես ֆիզիկական, (ուսանողներ, անհատ ճարտարապետներ եւ խմբեր) այնպես էլ իրավաբանական անձիք՝ ճարտարապետական նախագծային կազմակերպություններ:

Մրցույթի հայեցակարգային պայմաններում ներկայացված է բարեկարգման ենթակա տարածքի հստակ սահմանները, այն ներառում է նաեւ «Կարապի լիճ»-ը, բացառությամբ՝ հրապարակը գոտիավորող հատակագիծը՝ տարածքին հարող Մեսրոպ Մաշտոց եւ Սայաթ-Նովա պողոտաների մայթերը, որոնք ընդգրկված չեն տվյալ մրցութային ծրագրի մեջ: Նախագծով ներկայացվել է «Կարապի լիճ» ջրային կառույցի վերկառուցում՝ լիճը շրջակա միջավայրի հետ կապելու առաջարկ՝ պայմանով՝ պահպանելով նրա առկա նկարվածքը:

Բարեկարգվող հետիոտն ուղիներն ու կանաչ գոտիները միմյանց կապվելու են սահուն հատակագծային լուծումներով՝ ապահովելով ամբողջ այգու միասնական շարունակական համակարգը: Խստիվ արգելվում է որեւէ նոր շինարարական աշխատանք: Պարտադիր պայման է նաեւ հաշվի առնել նախագծվող տարածքի գլխավոր առանցքի եւ ստորգետնյա տարածք մտնող ուղիների անարգել շարժումը, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող եւ բնակչության սակավաշարժ խմբերի տեղաշարժման տարածքի մատչելիությունն ապահովող միջոցառումները:

Հայեցակարգ-նախագիծը կարող է ներառել ցանկացած լուծումներ եւ տարրեր՝ առանց նյութերի, տարրերի եւ մանրամասների սահմանափակման:

Տպել
1897 դիտում

«Կենացդ խմեմ». Իվետա Մուկուչյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ (տեսանյութ)

Գեղարքունիքում անցկացվել է պատանիների շախմատի 2021 թվականի մարզային առաջնությունը

Էջմիածնում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 25-ամյա տղամարդ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ավտոմեքենա է այրվել

Խստիվ արգելվում է ծառայողական ավտոմեքենաներն աշխատանքային ժամերից դուրս կամ ոչ աշխատանքային օրերին վարելը. ԱՀ դատախազ

«Լոռին ժամանակների հանդիպման վայր». վերաբացվել է Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը

Ֆիզուլիի և Ջեբրայիլի շրջաններում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ևս 2 աճյուն է հայտնաբերվել

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը

Անցած մեկ օրում Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար

Սկսվել է Գյումրի-Երևան ճանապարհի Լանջիկի հատվածի փոսալցումը. այն դարձվում է բավարար երթևեկելի

Օրական 2-ից 4 տոննա կաթ հետ է վերադարձվում ցածր որակի պատճառով, նոր ներդրումներ կաթի վերամշակման ոլորտում

Առավոտից տարածվում է անհեթեթ ինֆորմացիա Երևանի մանկապարտեզներում երեխաների ընդունելության հետ կապված. Հայկ Մարության

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին

Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-ից 7 աստիճանով. Երևանում սպասվում են տեղումներ

Բացահայտվել է հիվանդանոցում կատարված գողությունը. 27-ամյա կասկածյալը տվել է խոստովանական բացատրություն

Բողոքի ակցիա են իրականացնում Օնիկ Գասպարյանի աջակիցները

Գավառում պատանիների վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

Զոհված հերոսների ևս 121 ընտանիք հատուցում է ստացել

Մեսրոպ Առաքելյանը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցչի հետ քննարկել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցերը

Արցախ է մեկնել ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Կառավարությունը մտադիր է ևս 6 ամսով երկարաձգել թուրքական ապրանքի ներկրման արգելքը. Վարոս Սիմոնյան (տեսանյութ)

ՊԵԿ մասնագետները հասարակական կազմակերպություններին են ներկայացրել օրենսդրության փոփոխությունները

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համագործակցում է շվեյցարական HomeOrchestra կրթական ծրագրի հետ

ԱՀ դատախազությունն ամփոփել է Ստեփանակերտում ապրող տեղահանված բնակիչների իրավունքների խախտումների ուսումնասիրությունը

Արա Այվազյանը Իրանի գործընկերոջ հետ զրույցում անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին

Ֆիզուլիի ուղղությամբ որոնողական աշխատանքները կրկին անարդյունք են. վարկած կա, որ դիերը նախապես հուղարկավորվել են

Արցախում ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր. կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի հաստատվել

Մենենդեսը Բայդենին կոչ է արել ակտիվ լինել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցում. «Արմենպրես»

Սևանում «Թումո» տուփ կբացվի

«Դու պետք է հավատաս գարնանը». Ջազ նվագախումբը հանդես կգա համերգով

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը նվաճած ոսկե մեդալը նվիրել է իրեն վիրահատած բժշկին

Լաչինի միջանցքով անցնող կանանց ռուս խաղաղապահները ծաղիկներ են նվիրել և շնորհավորել առաջիկա տոնի առիթով

Հաստատվել է կորոնավիրուսի 508 նոր դեպք, առողջացել է 191, մահացել՝ 4 մարդ

Վրաստանը բացում է օդային սահմանը Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի քաղաքացիների համար. Aliq Media

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 15․7 հա տարածքում բռնկված հրդեհները

«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում

Աշխարհում 7 երեխայից 1-ը նախորդ տարվա մեծ մասն ապրել է մեկուսացման պայմաններում՝ վտանգելով հոգեկան առողջությունը

Լարսի ռուսական կողմում մոտ 600 բեռնատար է կուտակված

Հրդեհ Գյումրիում․ բազմոցին հայտնաբերվել է 73-ամյա բնակչի դին

Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը դժվարանցանելի է