Արմեն Թավադյանի եւ Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ գործը ՀՔԾ-ն ուղարկել է Դատախազություն

«5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի եւ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունից ուղարկվել է Դատախազություն:

Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Թավադյանն ու Մկրտչյանը, հիշեցնենք, մեղադրվում են ՀՀ ՔՕ-ի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից սուտ ցուցմունք տալու նպատակով վկային կամ տուժողին կաշառելը): Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Թավադյանը կալանքից ազատ արձակվեց երեկ Վերաքննիչ դատարանի որոշմամբ: ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ ավելի վաղ քննիչը մերժել է իր միջնորդությունը քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, ինչը պատրաստվում են բողոքարկել հսկող դատախազին:

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ կազմակերպված խմբի անդամ Վարուժան Մկրտչյանը, խմբի մյուս անդամների, այդ թվում՝ Արմեն Թավադյանի համաձայնությամբ և գիտությամբ, 2019 թվականի սեպտեմբերին Երևան քաղաքում գործող իր աշխատասենյակ է հրավիրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով տուժողին, վերջինիս առաջարկել է 5 միլիոն ՀՀ դրամ կաշառք՝ նշված քրեական գործով տուժողի կարգավիճակից ու տված ցուցմունքներից հրաժարվելու և Ռոբերտ Քոչարյանի օգտին սուտ ցուցմունք տալու դիմաց:

Տպել
533 դիտում

Վանաձորում մեքենան բախվել է շինության պատին. վարորդը տեղում մահացել է (լուսանկարներ)

ՍԱՏՄ-ն գյուղատնտեսական մի քանի շուկաներում խախտումներ է արձանագրել. տվյալները կներկայացվեն պարետատուն

Տեսչական մարմնի աշխատակիցները կրկնակի այց և մշտադիտարկում են իրականացրել Երևան երկաթուղային կայարանում

Ոստիկանությունն արգելափակել է Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները

Վրաստանը մեզ համար եղբայրական երկիր է, և շատ ջերմացնում է մեզ նման պատրաստակամությունը. վարչապետ

Ռեվանշիստները հիմա էլ ուրի՞շ «պլացդարմ» են փնտրում

Նախատեսված է 100.000 հայկական թեստի արտադրություն. ՄԿԻ-ն ավարտել է լաբորատոր փորձարկումները

358 պացիենտ գտնվում է ծանր, 58-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Առաջին դասարանցիների առցանց գրանցումը կսկսվի հունիսի 1-ից

Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար. վարչապետ

Ոստիկանները պարզել են Իջևանում կրակոցներ արձակած անձի ինքնությունը. ոստիկանություն է ներկայացել 42-ամյա տղամարդ

Արմավիրի նախկին քաղաքապետն ապօրինաբար 75 տարով տարածք է հատկացրել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին (տեսանյութ)

Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է 24, և 48 ժամով՝ 2 տնտեսվարողի պատկանող մասնաճյուղերի գործունեությունը

Արցախի նախագահը 2020 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

ՊԲ-ում այսօր սանիտարական օր է. ախտահանվել են զորանոցները, բուժկետերը, կենցաղային նշանակության շինությունները(տեսանյութ)

Դելի-Երևան հատուկ չվերթով Հայաստան է ժամանել ՀՀ 23 քաղաքացի, Հնդկաստան է վերադարձել 130 հնդիկ ուսանող

Համավարակը սահման և ազգություն չի ճանաչում. այն ազդեցություն է թողել յուրաքանչյուրիս վրա. Մհեր Գրիգորյանն ուղերձ է հղել

Հասարակության «լրջության կորագիծը»

Մոսկվա-Երևան չարտերային հերթական թռիչքը կկայան վաղը՝ մայիսի 31-ին՝ «Դոմոդեդովո» օդանավակայանից

Սեպտեմբերին մենք կարող ենք դասերը լիարժեք սկսել, սակայն պետք է խստագույնս հետևենք ցուցումներին. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)