Վրաստանում ցույցերը դադարեցվում են. իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնության են եկել

Վրաստանում արդեն ամիսներ ձգվող բողոքի ցույցերը դադարեցվում են: «Նոր Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն «Պալիտրանյուս» հեռուստաընկերության Newsroom հաղորդման եթերում հանդես է եկել  հայտարարությամբ, որում նշել է, որ միավորված ընդդիմության բողոքի ցույցերը երկրում դադարեցվում են: Վրաստանի ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչները 2020 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ձևաչափի շուրջ ի վերջո համաձայնության են եկել, շուտով նախընտրական քարոզարշավ կմեկնարկի:

ТАСС գործակալությունը հայտնում է, որ խառը համակարգով անցկացվելիք ընտրությունների արդյունքում 150 պատգամավորներից 120-ը կընտրվեն կուսակցական ցուցակներով, իսկը 30-ը՝ մեծամասնական կարգով։

Վրաստանի Խորհրդարանի նախագահ Արչիլ Թալաքվաձեն հայտարարել է. «Պայմանավորվածությունն ամուր հիմք է հանդիսանում Վրաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար: Վրաստանը շարունակում է իր ժողովրդավարության ամրապնդումը: Այդ բանակցությունների հաջող եզրափակման արդյունքում առաջին հերթին շահել է մեր երկիրը, հասարակությունը, եւ որ ամենակարևորն է, իշխանությունը»։

«Նոր Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն էլ ասել է. «Այսօր հանդիպում կունենաք ե,ւ հավանաբար, կհրաժարվենք ակցիաներից: Աստված չանի՝ կրկին ստեն: Եթե համաձայնությունն իրականություն դառնա, կլինի նախընտրական քարոզարշավ: Մեր նպատակը շենքերի մուտքերի արգելափակումն ու փողոցում կանգնելը չէ: Սա միակողմանի զիջում չէր: Մենք սպասում էինք լիարժեք համամասնական ընտրակարգի ու մեր կողմից արդեն իսկ զիջում է այն, որ 30 մեծամասնական պատգամավոր է լինելու»:

Ընդդիմության  եւ իշխանության ներկայացուցիչները մարտի 8-ին բանակցություններ են վարել Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանատանը, դեսպան Քելլի Դեգնանի ներկայությամբ: Հանդիպման ավարտին մասնակից կողմերը հուշագիր են ստորագրել, որի համաձայն 2020 թվականի աշնանը Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 120/30 մոդելով: Սա նշանակում է, որ ընտրությունների արդյունքում երկրի խորհրդարանը կկազմվի 120 համամասնական ու 30 մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից: Հուշագիրը պարտավորեցնում է «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությանը Սահմանադրության համապատասխան փոփոխություններ նախաձեռնել խորհրդարանում:

Պայմանավորվածությամբ ենթադրվում է նաեւ կուսակցությունների համար 1 տոկոսային անցումային շեմի սահմանում ընտրությունների ժամանակ՝ նախկին 5 տոկոսի փոխարեն: 

Եվս մեկ կարեւոր համաձայնություն, որոնք ձեռք են բերել կողմերը, դա այսպես կոչված 40 տոկոսանոց պատնեշն է, ըստ որի քաղաքական ուժը, որը չի ստանա ձայների 40 տոկոսը, ինքնուրույն չի կարողանա իշխանություն ձևավորել:

Նշենք, որ Վրաստանում այժմ գործում է խառը ընտրական համակարգ: Խորհրդարանը կազմված է 150 պատգամավորից, որոնցից 77-ն ընտրված է համամասնական, իսկ 73 պատգամավորը՝ մեծամասնական ընտրակարգով: Իշխանություն ձեւավորելու համար հաղթող ուժին անհրաժեշտ է առնվազն76 մանդատ:

Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունները կկայանան 2020 թվականի հոկտեմբերին:

Հիշեցնենք, 2019 թվականի նոյեմբերի կեսերին վրացական խորհրդարանը մերժեց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ սահմանադրական փոփոխությունները: Ի նշան բողոքի, 12 պատգամավորներ, որոնց մեծ մասը բարձր պաշտոններ էին զբաղեցնում, հայտարարել են իշխող կուսակցությունից իրենց հրաժարականի մասին: Խորհրդարանի որոշումը հարուցեց վրացական ընդդիմության բողոքը եւ սկսվեցին լայնածավալ ցույցեր: Նոյեմբերի 14-ից Թբիլիսիի խորհրդարանում շարունակվում են զանգվածային բողոքի ակցիաները: Ցուցարարները, ընդդիմության գլխավորությամբ, պահանջում էին փոփոխել ընտրական համակարգը: Ոստիկանությունը մի քանի անգամ ցրել է ցույցերը ձայնային նռնակների, ջրցանների, մահակների եւ բիրտ ուժի միջոցով:

Բողոքի ցույցի մի քանի առաջնորդներ ձերբակալվել են եւ վարչական պատիժներ ստացել: Ցուցարարների շարքում եղել են վնասվածքներ ստացած անձինք:

Տպել
1764 դիտում

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան