Մարտի 2-ից 8-ը հայտնաբերվել է ոչ սթափ 108 վարորդ, որից 85-ը մարտի 8-ին. ոստիկանություն

09/03/2020 schedule21:10

Մարտի 2-ից 8-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 145 մեքենա, որոնցից 14-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր կամ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Հայտնաբերվել է նաև թաղանթապատված դիմապակիով 73 մեքենա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 94 մեքենա, որոնց վարորդները եղել են ոչ սթափ վիճակում։ Բացի այդ, հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 43, թաղանթապատված դիմապակիով` 45, առանց համարանիշի՝ 2 տրանսպորտային միջոց։

Հատկանշական է, որ ոչ սթափ վարորդներից 85-ը հայտնաբերվել են մարտի 8-ին, չնայած ոստիկանությունը բացմիցս հորդորել էր զերծ մնալ ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելուց, որ չմթագներ օրվա տնոկանությունը։

Ոստիկանությունը եվս մեկ անգամ հիշեցնում է, որ ոչ սթափ վիճակում մեքենա վարելը կարող է հանգեցնել վարորդական իրավունքից զրկման, իսկ վարորդական իրավունք չունեցող անձանց կողմից ոչ սթափ վիճակում մեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության։ Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Տպել
328 դիտում

Վարչապետի աշխատակազմը հրավիրում է աշխատանքի՝ Կադաստրի կոմիտեում

ԲՏԱ Նախարարությունը հայտարարում է թոքերի օդափոխման սարքերի նախագծման եւ մասնակի արտադրության առաջարկների մասին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատարների համար

Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի». հանդիպում ընկերությունների ղեկավարների հետ

Հնարավոր կլինի օնլայն տեղեկություն ստանալ հաստատված կորոնավիրուսով հիվանդ անձանց շփման շրջանակի վերաբերյալ. Ավինյան

Արցախում կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ չկան. տեղեկատվական շտաբ

4 ավիաընկերություն այսօր Բելառուսից ու Ռուսաստանից ուղեւորափոխադրումներ կիրականացնի Հայաստան

Տավուշում կորոնավիրուսով հիվանդ մարդ չկա. ո՞վ է գոհ այս վիճակից

Բանակը ապաղաքականացված կառույց է, յուրաքանչյուր զինծառայող՝ ազատ իր ընտրության մեջ. հայտարարություն

Արցախի զորամասերից մեկում սննդի ապահովման նոր համակարգով ճաշարան է բացվել (լուսանկարներ)

Կառավարությունում քննարկվել են սոցիալական առանձին խմբերին միանվագ աջակցության միջոցառումները

Հայաստանի 3 մարզերում ձյուն է տեղում. ճանապարհներն հիմնականում անցանելի են

Կորոնավիրուսը կապ չունի մարդկային գործոնի հետ, «չի փախել» ոչ մի լաբորատորիայից. ռուս պրոֆեսորի դիտարկումները

Վանաձորի, Սիսիանի, Արմավիրի, Գորիսի, Երեւանի մի շարք սուպերմարկետներ փակվել են 6 ժամով. ներկայացվում են պատճառները

Հրդեհ Զաքարիա Քանաքեռցու փողոցում. այրվել է մեքենայի շարժիչի հատվածը

Արցախում ժամանակավորապես դադարեցվել է մի շարք երթուղիների սպասարկումը

Պատրիկ Դևեջյանի մահն անամոքելի վիշտ է հայ-ֆրանսիական բարեկամության համար․ Ն. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել

Այսօր 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն. ոստիկանություն

Այս մեկ շաբաթը փորձություն կլինի բոլորիս համար

Երևանի քաղաքապետարանը ԱԻՆ-ի հետ համատեղ ամենօրյա ռեժիմով կատարում է ախտահանիչ միջոցառումներ