Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված ԻԻՀ քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի ռեժիմում փոփոխություններ են արվել

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ ժամանակավորապես կասեցվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» հուշագիրը: ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ս.թ. մարտի 7-ից ՀՀ այցելության նպատակով ԻԻՀ քաղաքացիներին անհրաժեշտ է նախապես ունենալ մուտքի արտոնագիր, որի համար անհրաժեշտ է դիմել օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանություններ/հյուպատոսական հիմնարկներ կամ մուտքի արտոնագիրն ստանալ E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով:

Արտաքին գործերի նախարարությունը միաժամանակ տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը աշխատում է արտակարգ ռեժիմով, ուստի ժամանակավորապես դադարեցվել է հյուպատոսական ընդունելության մատուցումը, և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում ՀՀ մուտքի արտոնագիր հնարավոր է ստանալ միայն E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով:

Տպել
398 դիտում

Երգիչ Իգոր Նիկոլաեւի կորոնավիրուսային թեստի պատասխանը բացասական է. օերերս երկկողմանի թոքաբորբով դիմել էր հիվանդանոց

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը շուրջ 10 հազար է. մահերի թիվը հասել է 131-ի

Ոստիկաններին հայհոյել է, հարվածներ հասցրել. 28-ամյա տղամարդը ձերբակալվել է. մանրամասներ (տեսանյութ)

Ավտոմեքենան սահել է ձորը. տուժածներ չկան

Վարչապետի աշխատակազմը հրավիրում է աշխատանքի Կադաստրի կոմիտեում

ԲՏԱՆ հայտարարում է թոքերի օդափոխման սարքերի նախագծման եւ մասնակի արտադրության առաջարկների մասին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատարների համար

Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի». հանդիպում ընկերությունների ղեկավարների հետ

Հնարավոր կլինի օնլայն տեղեկություն ստանալ հաստատված կորոնավիրուսով հիվանդ անձանց շփման շրջանակի վերաբերյալ. Ավինյան

Արցախում կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ չկան. տեղեկատվական շտաբ

4 ավիաընկերություն այսօր Բելառուսից ու Ռուսաստանից ուղեւորափոխադրումներ կիրականացնի Հայաստան

Ինչպե՞ս կարող է դժգոհություն չլինել, ո՞վ է գոհ այս իրավիճակից. Տավուշի մարզպետ

Բանակը ապաղաքականացված կառույց է, յուրաքանչյուր զինծառայող՝ ազատ իր ընտրության մեջ. հայտարարություն

Արցախի զորամասերից մեկում սննդի ապահովման նոր համակարգով ճաշարան է բացվել (լուսանկարներ)

Կառավարությունում քննարկվել են սոցիալական առանձին խմբերին միանվագ աջակցության միջոցառումները

Հայաստանի 3 մարզերում ձյուն է տեղում. ճանապարհներն հիմնականում անցանելի են

Կորոնավիրուսը կապ չունի մարդկային գործոնի հետ, «չի փախել» ոչ մի լաբորատորիայից. ռուս պրոֆեսորի դիտարկումները

Վանաձորի, Սիսիանի, Արմավիրի, Գորիսի, Երեւանի մի շարք սուպերմարկետներ փակվել են 6 ժամով. ներկայացվում են պատճառները

Հրդեհ Զաքարիա Քանաքեռցու փողոցում. այրվել է մեքենայի շարժիչի հատվածը

Արցախում ժամանակավորապես դադարեցվել է մի շարք երթուղիների սպասարկումը