ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է 2019թ. գործունեության ամփոփմանը նվիրված կոլեգիայի ընդլայնված նիստ

09/03/2020 schedule18:20

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նիստին մասնակցել է նաև ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը: Քննարկվել և ամփոփվել են ՀՀ դատախազության 2019թ. աշխատանքների, հանցավորության դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների գործունեության, դատախազական գործառույթների իրականացման արդյունքները:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության լրատվական ծառայությունը:

Գլխավոր դատախազի տեղակալները, ըստ հանցագործությունների տեսակների, ներկայացրել են նախորդ տարվա ընթացքում արձանագրված հանցավորության ընդհանուր վիճակը և միտումները, հանցագործությունների կանխման, հակազդման, բացահայտման, հանցագործություններին նպաստող պատճառների վերացման ուղղություններով կատարված աշխատանքների վրա ներազադող գործոնները, դատախազության գործունեության հիմնական ձեռքբերումներն ու խնդիրները:

2019թ. հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26.850 դեպք, ինչը նախորդող տարվա համեմատ ավելի է 8.8 %-ով: Հանցագործությունների դեպքերի աճը տեղի է ունեցել առավելապես միջին ծանրության և ծանր հանցագործությունների աճի հաշվին, որոնք կազմել են ընդհանուր հանցագործությունների համապատասխանաբար 27.8%-ը և 16.7%-ը: էական նվազում է արձանագրվել մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով, որի պայմաններում, սակայն, 2018թ. համեմատ 34.3 տոկոսով աճել են սպանությունների դեպքերը: Որոշակիորեն ավելացել են նաև սպանության փորձի և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանության դեպքերը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով հանցավորության շարժընթացում արձանագրված միտումներին՝ դրանք խիստ մտահոգիչ է համարել՝ նշելով, որ նպաստող ավանդական գործոնների համակողմանի վերլուծությունը վկայում է, որ հատկապես առաջնային ուշադրության է պետք արժանացնել քրեական հետապնդման բոլոր մարմինների աշխատանքում առկա որոշակի թերացումներին: Գլխավոր դատախազը հատկապես դատախազության տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց անհապաղ ձեռնամուխ լինել հատկապես մեծ վտանգավորություն ներկայացնող նշված հանցատեսակներով խորը և համակողմանի վերլուծություններին՝ հաշվի առնելով տարածքային առանձնահատկությունները և դրանց հիման վրա ոչ միայն օպերատիվ-հետախպուզական միջոառումներ իրականացնելու կոնկրետ և թիրախային հանձնարարություններ տալ, այլև խստորեն հետևել դրանց կատարման ընթացքին: Այս հարցում հետագա թերացումները, դրսևորված անփույթ և անտարբեր վերաբերմունքը՝ անկախ նրանից՝ որ օղակում է արտահայտվում, պետք է արժանանա խիստ իրավական, իսկ հիմքերի դեպքում նաև քրեաիրավական գնահատականի:        

Շարունակվում են լուրջ արդյունքներ արձանագրվել հատկապես կոռուպցիայի դեմ պայքարում: Ընդհանուր առմամբ 4.7 տոկոսով ավելացել են կոռուպցիոն դեպքերով քրեական վարույթների հարուցումները, 26,6%-ով՝ իրավասու մարմինների վարույթում քննվող կոռուպցիոն քրեական գործերի քանակը: Սակայն այս ոլորտում հիմնական դրական որակական տեղաշարժն արձանագրվել է քրեական հետապնդման ոլորտում: Մասնավորապես 2018թ. համեմատ մոտ 59%-ով ավելացել են դատարան ուղարկված կոռուպցիոն գործերը, 68%-ով՝ դատի տրված անձանց թիվը: Միայն վարույթն ավարտված նյութերով, քրեական գործերով և դատարանում  քննված և ավարտված գործերով կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված վնասը շուրջ 12 անգամ գերազանցում է 2018թ. արդյունքը, իսկ այդ գործերով վերականգնված վնասը նախորդող տարվա համեմատ ավելի է 2.5 անգամ(առավել մանրամասն կհրապարակվի առաջիկայում):

Կոլեգիայի նիստում նշանակալի է համարվել հատկապես պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում ՀՀ դատախազության իրականացրած գործունեության արդյունավետությունը: 2019թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում դատախազության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների կողմից տարբեր ոլորտներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է 939 իրավախախտում, հարուցվել 228 քրեական գործ, 338 դեպքերով ուսումնասիրությունների արդյունքները ուղարկվել են ըստ ենթակայության նյութեր նախապատրաստելու համար:  Պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ձեռնարկված միջոցառումներով՝ հարուցված հայցերով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է մոտ 33 մլրդ. դրամ, վերականգնվել է շուրջ 1.2 մլրդ դրամի վնաս:

ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ չնայած նշված ոլորտներում կատարված հսկայածավալ աշխատանքներին, անհրաժեշտ է մի կողմից ակտիվացնել պետական շահերի պաշտպանության գործառույթի լիարժեք իրացմանն ուղղված դատախազության տարածքային ստորաբաժանումների ջանքերը՝ նախապես հստակեցնելով և թիրախավորելով համապատասխան տարածաշրջանններին բնորոշ ռիսկային ոլորտները: Բացի այդ, Արթուր Դավթյանը հանձնարարել է առաջնահերթություն սահմանել հստակ պլանավորված գործողությունների միջոցով հանցագործություններով պետությանը պատճառված վնասի հայտնաբերումն ու վերականգնումը, ինչը դառնալու է արդյունավետության գնահատման հիմնական չափորոշիչներից մեկը: Բացի այդ խնդիր է դրվել դատախազական ներգործության միջոցների գերակտիվ գործադրմամբ նպաստել կոռուպցիոն քրեական գործերով քննությունների հնարավորինս արագ հանգուցալուծմանը և բավարար ապացուցողական բազայի ձևավորմամբ մեղադրական եզրակացություններով գործերը դատարան ուղարկելուն: Ընդ որում՝ շեշտը դրվել է կոռուպցիոն գործերով որպես մեղադրյալ անցնող անձանց կողմից թաքցվող գույքի բացահայտման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական ակտիվ միջոցառումների ձեռնարկման վրա:

Կոլեգիայի նիստի ընթացքում անհանգստացնող է համարվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վիճակը և հատկապես բնակարանային գողությունների դեմ պայքարի մակարդակը:  Նկատի ունենալով, որ առանձին տարածքնմերում, որտեղ առավել հետևողականություն է դրսևորվել դատախազության նախաձեռնությամբ անվտանգության տեխնիկական միջոցների տեղադրման հարցում, նկատվել է ինչպես բնակարանային գողությունների նվազման, այնպես էլ բացահայտման ցուցանիշների բարելավման միտում, հանձնարարվել է ակտիվացնել այդ ուղղությամբ աշխատանքները նաև մյուս տարածքներում՝ գործակցության դաշտ ներգրավելով ՏԻՄ-երին և իրավասու այլ մարմիններին:

Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետության համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն առանձնահատուկ կարևորել է քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց իրավունքների պաշտպանության և պատժի նպատակների իրականացման ներդաշնակության ապահովումը՝ դատախազական գործառույթների բացարձակ իրավաչափ իրականացմամբ:  

Կոլեգիայի նիստում ՀՀ գլխավոր դատախազը տարբեր խնդիրների հետ կապված տվել է այլ կոնկրետ հանձնարարություններ, անդրադարձել, մասնավորապես, քրեական ենթամշակույթի նկատմամբ լիրաժեք անհանդուրժողականության անհրաժեշտությանը:

Տպել
1017 դիտում

Նարեկ Մանթաշյանըն հրավիրվել է Քննչական կոմիտե

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին