Արդարադատության փոխնախարարն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն  այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին՝ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է արդարադատության նախարարության լրատվական ծառայությունը:

Փոխնախարարը ողջունել է գործընկերներին Արդարադատության նախարարությունում և սերտ փոխգործակցության պատրաստակամություն հայտնել:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատաիրավական բարեփոխումների շրջանակում  համագործակցության մի շարք հարցեր:

Պաոլո Սպանտիգատին նշել է, որ համագործակցության հարցում Ասիական զարգացման բանկը բավական ակտիվ է եղել մասնավոր հատվածի  հետ և ընդգծել, որ ի դեմ Հայաստանի՝ ունեն տարածաշրջանում համագործակցության լավագույն օրինակներից մեկը: Սպանտիգատին նշել է նաև, որ դատաիրավական ոլորտի բարեփոխումների գործընթացը ևս դիտարկում են մասնավոր հատվածի գործունեության համար առավել բարենպաստ միջավայրի ձևավորման լույսի ներքո, և այդ նպատակի համար պատրաստ են համագործակցել և՛ Արդարադատության նախարարության, և՛ Բարձրագույն դատական խորհրդի հետ:

Փոխնախարար Գրիգորյանը գործընկերներին ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից նախաձեռնած դատաիրավական ոլորտի բարեփոխումների այն շրջանակը, որը սերտ առնչություն ունի մասնավոր հատվածի գործունեությանը և գործարար միջավայրի խթանմանը: Մասնավորապես՝ անդրադարձել է էլեկտրոնային գործիքակազմի ներդրմամբ դատական համակարգի արդյունավետության բարձրացմանը, արբիտրաժի ինստիտուտի կայացմանը, ինչպես նաև սնանկության գործերի քննման ժամանակահատվածի կրճատմանն ու թափանցիկության բարձրացմանը:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը հետագա համագործակցության հարցերի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Տպել
490 դիտում

Ինչու պիտի այսօր այսքան անտեսվի հայ մամուլը. զրույց Պոլսի «Մարմարա» թերթի խմբագրապետ 95-ամյա Ռոպէր Հատտէճյանի հետ

Հետախուզվողները ներկայացել են ոստիկանություն. նրանցից մեկը կալանավորվել է

Տեր Սահակ քահանա Սահակյանն ազատվել է Արագածոտնի թեմի հոգևոր պարտականություններից

Վարչապետն այս պահին խորհրդակցություն է անցկացնում Կառավարությունում, նա դեռ չի ժամանել Պապիկյանի հարսանյաց միջոցառմանը

Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը դժվարանցանելի է

Երևանի Շիրազի փողոցում բախվել են ավտոբուսը և «Մերսեդես» մակնիշի մեքենան. մեկ օրում 13 պատահար է գրանցվել

Հայ-հունական դիվանագիտական հարաբերությունների 30 ամյակը նշում ենք քաղաքական ամենաբարձր մակարդակի կապերով. Մկրտչյան

Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել

Սիրուշոն վարակվել է կորոնավիրուսով

Ողբերգական դեպք Երևանում. հայրը ննջասենյակում հայտնաբերել է խոհանոցային դանակով ինքնասպան եղած որդու դին

Ակումբներին են բաշխվել ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները, հաստատվել է ՀՖՖ բժշկական կոմիտեի կազմը

Սերգեյ Ներսեսյանն ազատվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պսակադրվել է Գեղարդի եկեղեցում (լուսանկարներ)

Արցախի պետական բոլոր կառույցներին կցվել են հոգևորականներ

Էրեբունու տարածքում կառուցվող եկեղեցու բակի վագոն-տնակում 48-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Գողություն է կատարվել Գյումրու պոլիկլինիկաներից մեկում

Վարդենյաց լեռնանցքով պետք է երթևեկել անվաշղթաների կիրառմամբ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Արտակարգ դեպք ՀՀ բանտերից մեկում. փաստաբանը փորձել է փոխանցել ծխելու համար նախատեսված սարք, որում թմրամիջոց է եղել

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվող է բերման ենթարկվել

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել. պարեկները պարզում են վարորդների ինքնությունը

Թեստի բացասական պատասխան կամ պատվաստման սերտիֆիկատ. հանրային վայրերի այցելության նոր սահմանափակումները (տեսանյութ)

25-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած անձը ձերբակալվել է

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Wizz Air Abu Dhabi-ն թռիչքներ կիրականացնի դեպի Երևան, ՀՀ-ում կկառուցվի ևս մեկ արևային ֆոտովոլտային կայան

Առնոլդ Շվարցենեգերն անցել է կարմիր լույսի տակով և վթարի ենթարկվել

Գյումրիում տեղի ունեցածը բնական գազի արտահոսք չէ. «Գազպրոմ Արմենիա»

Ավարտվել է Ղազարավան ջրաղբյուրից դեպի Աշտարակի ու Էջմիածնի տարածաշրջաններ ձգվող խողովակաշարի կառուցումը

Արցախում ծայահեղ ծանր վիճակում է 4 մարդ. հաստատվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսի 940 նոր դեպք. մահ չի արձանագրվել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա, օգնություն է ցուցաբերվել 80 քաղաքացու

Շիրակի մարզում չափահաս ազգաբնակչության 41,5 տոկոսը պատվաստված է

Մինչև 6 ժամ լույս չի լինի Երևանի բազմաթիվ հասցեներում և 3 մարզի տարբեր համայնքներում

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Տաթև-Կապան ավտոճանապարհին արգելափակումից 23 բեռնատար է դուրս է բերվել

Բարի գալուստ սպորտի, հումորի և մշակույթի կենտրոն. Տյումենից Գյումրի են ժամանել տուր-օպերատորներ և ԶԼՄ ներկայացուցիչներ

Պետական գույքը հանրային սեփականություն է, հանրությունը պիտի տեղյակ լինի՝ ինչպես է կառավարվում այն. Առնակ Ավետիսյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Արցախից Երևան տեղափոխված երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է. վիճակը կայուն ծանր է