Կապանի բնակիչը որսորդական հրացանի 2 կրակոցով սպանել է համաքաղաքացուն

2020թ. մարտի 8-ին՝ ժամը 02:00-ին, Կապանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Կապան քաղաքի բնակչի դի՝ հրազենային վնասվածքներով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը (վերջինս նույնպես Կապան քաղաքի բնակիչ է):

Նա բերման է ենթարկվել և ձերբակալվել սպանություն կատարելու կասկածանքով և տվել ինքնախոստովանական ցուցմունք՝ նշելով, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դեռևս պատերազմի տարիներից իր մոտ գտնվող կարճափող որսորդական հրացանով Կապան քաղաքի ավտոկամրջի մոտ երկու անգամ կրակել է իր ծանոթ համաքաղաքացու վրա:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
431 դիտում

Շուշիի քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը կմեկնարկի ժամը 11:00-ին

Կաշառք, սպանության փորձ, ծեծ, մաքսանենգություն, լիազորությունների չարաշահում. ոստիկանության ամփոփագիրը

Վթար Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին. վարորդը մահացել է

ՄԻՊ-ի դիրքորոշումը՝ հաղորդակցության գաղտնիության իրավունքը սահմանափակող օրինագծերի վերաբերյալ

Արցախի 48 ընտրատեղամասերից քվեարկության ողջ օրը ուղիղ հեռարձակում կլինի

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետեւանքով 3000-ից ավելի մահվան դեպք է արձանագրվել. Reuters

Ոսկեվանում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան գիշերն արդեն տեղափոխվել էր Երևան. Գեւորգ Դերձյան

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մարտ ամսվա պարգեւավճարը կփոխանցվի համայնքային բուժաշխատողներին. քաղաքապետ

ՀՀ զինված ուժերը դիմելու է իրավիճակին համարժեք քայլերի, որի պատասխանատվությունն Ադրբեջանն է կրելու. ՊՆ

Պարետը տեղաշարժի սահմանափակումների որոշումը լրացրել է Արցախի ընտրություններին վերաբերող կետով

14-ամյա երեխայի վիրավորվելու փաստն արձանագրվել է, և միջազգային կառույցներին կուղարկվի հատուկ նամակ․ ՄԻՊ

Արցախում մեկնարկել են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները

Մահացել է Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի վերաբերյալ

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող 2 պացիենտի մոտ դրական դինամիկա կա. Թորոսյան

Իրաքի նոր վարչապետը կոչ է արել վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն 37 միլիարդ եվրո կտրամադրի կորոնավիրուսի համաճարակից տուժած իր անդամներին՝ վերականգնման համար

Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Շուշան Ստեփանյան

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին

Ասկերանում մեկնարկել է բժշկական դիմակների պատրաստման գործընթացը. 1500 դիմակ արդեն պատրաստ է