Հողաշերտի փլվածք Ներքին Չարբախ թաղամասում. դուրս են բերվել 2 տղամարդկանց դիերը (լուսանկարներ, տեսանյութ)

09/03/2020 schedule09:46

Մարտի 8-ին՝ ժամը 20:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախ թաղամասի գերեզմանատան մոտակայքում 2 քաղաքացի արգելափակվել են 3-4 մ խորությամբ փորված փոսում՝ 1 մ հողաշերտի տակ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ Ներքին Չարբախ 1-ին և 11-րդ փողոցների խաչմերուկում՝ ջրագծի անցկացման համար փորված մոտ 4 մ խորությամբ փոսի մոտակայքում, տեղի է ունեցել հողաշերտի փլվածք. Գարեգին Մ.-ն (ծնված 1968 թ.) և Գագիկ Ղ.-ն (ծնված 1982 թ.) հայտնվել են փոսում՝ մոտ 1 խմ հողաշերտի նստվածքի տակ:

Փրկարարները հողաշերտի տակից դուրս են բերել Գարեգին Մ.-ի և Գագիկ Ղ.-ի դիերը: Բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը մահացածների հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Փրկարարներն իրականացրել են սահմանազատման աշխատանքներ:

Տպել
694 դիտում

Աննա Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի երիտասարդության նախարար Վարդինե Օհանյան-Գևորգյանի հետ

Ոստիկանության տարբեր ծառայության ստորաբաժանումների ղեկավարներ, ոստիկանության ծառայողներ հանդիպել են (տեսանյութ)

Մայիսի 31-ին Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 33 նոր դեպք

Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Արշավիր Ղարամյանի հետ

Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Հնարավոր է՝ հունիսի 2-ին կայանա Նուր-Սուլթան-Երևան-Նուր-Սուլթան չարտերային չվերթ՝ կոմերցիոն հիմունքներով. դեսպանություն

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը հեռացել է Փյունիկից

Շների հարձակման ենթարկված 2,5 տարեկան երեխայի վիճակը ծանր է. երկրորդ անգամ են վիրահատել

Սևան քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը փակ են. ոստիկանության արտակարգ ծառայությունը Սևանում (տեսանյութ)

Վանաձորի Շիրակացի փողոցի հանրակացարանի տանիքի պոկված ճաղավանդակները հեռացվել են

ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստան վերադառնալ Դուբայ-Թբիլիսի չվերթով

Կիևում լույս է տեսել նոր հայագիտական ժողովածու, որն ընդգրկել է 30 ուկրաինացի գիտնականների աշխատություններ

23–ամյա վարորդն Աբովյանում Opel-ով վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնին. նրան հոսպիտալացրել են

ՔՏՀԱ տեսչական մարմինը արտակարգ ռեժիմով վերահսկում է հանրային տրանսպորտի գործունեությունը

Վեդի քաղաքում այրվել է մոտ 30 հակ կուտակած անասնակեր

ՍԱՏՄ-ը շարունակում է մշտադիտարկումները հանրային սննդի օբյեկտներում. կասեցվել է մի շարք տնտեսվարողների աշխատանքը

Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը

KFS, «Փարվանա» ռեստորան, «Թումանյանի շաուրմա». կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը (տեսանյութ)

Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում ճանապարհահատվածը փլուզվել է, դարձել մասամբ երթեւեկելի