Ալավերդիում ավտովթարի հետեւանքով 3 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է. կա 2 զոհ, 2 վիրավոր (լուսանկարներ)

Ալավերդու բժշկական կենտրոնում մոտ մեկ ժամ առաջ մահացել է այսօր՝ մարտի 8-ին, Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի հարակից սարից գլորված ՈւԱԶ-31512 մակնիշի 06 LՏ 282 համարանիշի ավտոմեքենայի 3 վիրավորներից մեկը՝ Գ. Ղազարյանը: Վթարի հետեւանքով մեկ հոգի մահացել էր տեղում:

Վիրավորներին ու մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր վիրավորներին պատգարակով, մեծ դժվարությամբ իջեցրել են սարից ու մոտեցրել շտապօգնության մեքենաներին:

Ալավերդու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սերոբ Նազարեթյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ 2 վիրավորներից Ա. Սահակյանը ստացել է նախաբազկի կոտրվածք, գլխի սալջարդ վերքեր, վիճակը գնահատվում է բավարար: Մյուս վիրավոր Ա. Ղազարյանի վնասվածքներն ավելի լուրջ են եղել: Բժիշկներն արձանագրել են գանգուղեղի ու կողոսկրերի կոտրվածք: Արձանագրվել է նաեւ սրտամկանի ինֆարկտ: Վերջինս Ալավերդու բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենայով տեղափոխվում է Էրեբունի բժշկական կենտրոն: Վիճակը գնահատվում է ծանր:

Ոստիկանությունը պարզում է, թե ով է վարել ավտոմեքենան:

Տպել
1883 դիտում

Այս տարի վերջին զանգը կունենա բոլորովին այլ նշանակություն, քննությունը կարող է լինել էլեկտրոնային. Ժաննա Անդրեասյան

Սամվել Բաբայանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ոչ մեկին չի սատարի

Տարեց և անժառանգ արվեստագետների համար աջակցության ծրագրեր են նախատեսվում

Հանրային հետաքրքրությունը մշակույթի հանդեպ շեշտակի աճել է. Արա Խզմալյան

Այսօրվանից ջերմաստիճանը կնվազի 6-8, որոշ տեղերրում՝ 12-15 աստիճանով, տեղումներ են սպասվում

Սիրելի մայրեր ու դուստրեր, այս դժվարին և բարդ պայմաններում առավել ուշադրություն ցուցաբերեք ձեր ընտանյաց անդամներին

«Վանաձոր» ՔԿՀ-ում-ում փորձել են քրեական հեղինակություններով խնդիրներ պարզել, այլ ՔԿՀ-ում արգելված իրեր են տարվել

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ նա 2 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում

Բացահայտվում են հեռավար կրթության նոր հեռանկարներ, որ կգործարկվեն նաև արտակարգ դրության ավարտից հետո

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, կմնա կալանավորված. դատարանը մերժել է պաշտպանի բողոքը

ՊՎԾ-ն խնդիրներ է արձանագրել հանրային հատվածի կազմակերպություններում աուդիտի գնման գործընթացներում

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է մինչև ապրիլի 30-ը ներառյալ բոլոր չվերթները

Արքան մերկ է. գերմանացի բժշկագետը ուռճացված է համարում կորոնավիրուսի վտանգավորությունը

Yandex.Taxi-ն կորոնավիրուսից տուժած վարորդներին աջակցություն ցուցաբերելու համար հիմնադրամ է գործարկում

Գործարկվել է սոցիալական աջակցության www.online.ssa.am կայքը. աջակցությունը պետք է ստանալ բանկից

Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր մայրերին եւ մայրության բերկրանքին սպասող մեր քույրերին. Մարության

Այսուհետ կգործեն ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի հետ հետադարձ կապի միջոցներ

Երևանի Թումանյանի այգու մոտակա ձորակն ընկած քաղաքացուն հոսպիտալացրել են

ՀԿԵ-ն հայտնում է երկաթուղային ճանապարհով ներկրման անկման մասին

1400 մահճակալ ունենք կորոնավիրուսի համար, բայց դրանց կեսն է զբաղված․ Նիկոլ Փաշինյան