Գնդակոծվել է Ոսկեպարը. հակառակորդը գյուղի վրա երկու կրակահերթ է արձակել

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղն այսօր կեսօրից հետո գնդակոծվել է ադրբեջանական զինուժի կողմից: ՀԺ-ի հետ զրույցում Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանն ասաց կրակահերթերն աձակվել են ժամը 15:00-ին: «2 կրակահերթ է արձակվել գյուղի վրա: Գնդակոծությունը մոտ կես ժամ տեւել է: Փառք Աստծո, զոհեր չունենք, բայց վնասներ կան»,-տեղեկացրեց  Մախսուդյանը:

Գնդակոծության ժամանակ գյուղացիներից մեկի տան պատերն են վնասվել, կա նաեւ վնասված տանիք: Տներից մեկի մոտ կայանած մեկ մեքենա է նաեւ վնասվել: Այս պահին, ըստ Ոսկեպարի վարչական ղեկավարի, գյուղում ամեն ինչ հանգիստ է, խուճապ չկա:

Վերջին անգամ հակառակորդի կողմից ակտիվություն Ոսկեպարում դիտարկվել էր 2020թ. մարտի 1-ին: «Դրանից հետո հանգիստ էր, հիմա էլ է հանգիստ: Այս պահին ամեն ինչ կարգին է, հուսանք, որ չի շարունակվի»,-ասաց Սերոբ Մախսուդյանը։

Տպել
1041 դիտում

2017թ-ից հետախուզման մեջ գտնվող տղամարդը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին

ԱԻՆ-ը Երևանում 49 սուպերմարկետ և 128 հանրային տարածք է վարակազերծել

Կենտրոն համայնքում քամին ծառեր է տապալել

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 500-ը բուժման կարիք չունի, նրանք նաև ջերմություն չունեն. Նիկոլ Փաշինյան

Վարդենյաց լեռնանցքը փակ է, տարբեր մարզերում ձյուն է տեղում

Դանակահարություն Երևանում. 28-ամյա քաղաքացին խոստովանական բացատրություն է տվել

Ձեր կողմից չօգտագործվող սարքերը նվիրե՛ք դրա կարիքն ունեցող երեխաներին. ԿԳՄՍ-ն դիմում է քաղաքացիների օգնությանը

Վրաստանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել. AliQ.Media

Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ

Զինծառայող Գարեգին Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը. ՀՀ ՔԿ

Ապրիլի 3-ից 4-ը ոստիկանությունն արձանագրություն է կազմել 477 անձի նկատմամբ

Կառավարության գործունեությունը վերածվել է հակաճգնաժամային օպերատիվ շտաբի գործունեության. վարչապետ (տեսանյութ)

Ե՞րբ COVID-19-ը կարող է ավարտել իր կենսաբանական ցիկլը. doctors.am

Ապրիլի 6-ին ՌԴ-ից Հայաստան վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. Ալեն Սիմոնյան

Հանրության վստահությունը լուրջ ռեսուրս է

Ոստիկանությունը մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումների մասին տեսանյութ է հրապարակել

ԱՀ ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 9 հաղորդում է ստացվել

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 770-ի, բուժված է համարվում 43 մարդ

Ռազմական ինստիտուտի մոտակայքում 22-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել 3 տարբեր մեքենաների