Վարչապետ Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել տեխնոլոգիական կրթության ոլորտում նոր նախաձեռնություններ եւ ծրագրեր

ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է JHM հիմնադրամի հիմնադիր, բարերար Լիսա Գրիգորյանին և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին:

Հյուրերը վարչապետին են ներկայացրել Հայաստանում երեխաների և պատանիների շրջանում տեխնոլոգիական կրթության ոլորտում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները, մասնավորապես, Գյումրիում և հանրապետության մարզերի այլ քաղաքներում: Նրանք նշել են, որ այժմ ՀՀ կառավարության նկատմամբ ներդրողների մոտ առկա է վստահության բարձր մակարդակ՝ արդյունքում էլ կյանքի են կոչվում նման տարբեր ծրագրեր, ի հայտ են գալիս նորանոր նախաձեռնություններ:

Վարչապետ Փաշինյանը հետաքրքիր է համարել ներկայացված գաղափարներն ու նախաձեռնությունները՝ նշելով, որ կառավարությունը կարևորում է JHM-ի և Թումոյի կողմից իրականացվող ծրագրերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Թումոն միջազգային ասպարեզում դարձել է Հայաստանի բրենդը և կառավարությունն իր աջակցությունն է հայտնում առաջիկայում նախատեսվող ծրագրերին: Վարչապետը հավելել է, որ Թումոյի ծրագրերը համապատասխանում են կառավարության ապագայի տեսլականին և համահունչ են կրթության ոլորտում վերջինիս առաջնահերթություններին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դրանք միտված են մասնագիտությունների վերամոդելավորմանը՝ շուկայի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: «Կարևոր է, որ ձեր ծրագրերը միայն բարեգործություն չեն, այլ ներդրում՝ ապագայի մեջ»,- ասել է կառավարության ղեկավարը:

 

Տպել
366 դիտում

Արցախի ԿԸՀ-ն բաշխել է պատգամավորական մանդատները եւ նախագահական ընտրությունների 2-րդ փուլի օր նշանակել

Անցկացվել են մարտավարական-մասնագիտական վարժանքներ. ՊՆ

Մխիթարյանի նախկին թիմն ամենաշատ գումար կորցրած ֆուտբոլային թիմը կլինի Անգլիայում

Անդրեա Բոչելին Զատիկի օրը համերգ կտա Միլանի դատարկ տաճարում` ուղիղ հեռարձակմամբ

Արցախում արհեստական կամ սպեկուլյատիվ գնաճ չկա. պետնախարար

Երկրպագուները Քիմ Քարդաշյանին խիստ մեղադրել են նոր օծանելիքի վաճառք սկսելու համար. նրան անզգամ են համարում

Քաղաքացիների առողջության համար կարվի ամեն ինչ նաեւ ընտրությունների 2-րդ փուլի ժամանակ. Արցախի պետնախարար

Նախատեսվում է գյուղատնտեսական կոոպերատիվները համալրել եւս 190 միավոր գյուղտեխնիկայով եւ կառուցել 41 կմ ջրագիծ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է նպատակային ներդրումային ծրագրերին օժանդակության շրջանակը

Կորոնավիրուս, ֆուտբոլ, փող․․․

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Սոթք-Քարվաճառը՝ դժվարանցանելի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեկցության տոնի կապակցությամբ

Վանաձորում 1 տարի առաջ կատարված 30.000 դոլարի հափշտակության դեպքը բացահայտվել է (տեսանյութ)

Ժամը 15-ի դրությամբ 131 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն. ոստիկանություն (տեսանյութ)

Սպանության փորձ Երևանի 35-ամյա բնակչի նկատմամբ

Երկրորդ չարտերային թռիչքով ավելի քան 200 քաղաքացի վերադառնում է հայրենիք (տեսանյութ)

Զորամիավորումներում անցկացվում են մասնագիտական պարապմունքներ. ՊՆ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը կրկին դիմել է ՄԻՊ-ին

Արցախում արտերկրից վերադարձած եւ ինքնամեկուսացման մեջ գտնվող եւս մեկ քաղաքացի է թեստավորվել

Արցախի ԿԸՀ-ն նիստ է հրավիրել. օրակարգում է նաեւ նախագահական ընտրությունների 2-րդ փուլ անցկացնելու հարցը