Որդուս անգիտակից մարմինը կվերցնեմ, կգնամ Կառավարություն. ծեծված փոխգնդապետի հայրը բողոքի ակցիա է անում

Նախորդ տարի Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը քիչ առաջ բողոքի ակցիա էր իրականացնում Երեւանի «Մուրացան» զինվորական հոսպիտալի բակում:

Ակցիայի գլխավոր պատճառն այն է, որ իր որդուն ծեծի ենթարկելու գործով կալանավորված Զավեն Գրիգորյանն այսօր Վերաքննիչ դատարանի որոշմամբ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Տուժած փոխգնդապետի հայրը լրագրողների հետ զրույցում ասաց, որ միջադեպին մասնակցել է 8 հոգի՝ այժմ արդեն նախկին մարզպետի՝ Տրդատ Սարգսյանի գլխավորությամբ, սակայն այսօրվա դրությամբ մեղադրյալի կարգավիճակում են միայն երկուսը. «Փոխանակ բոլորին բռնեն, ենթարկեն պատասխանատվության, գրավի դիմաց ազատում են մեկին. մեր դատական համակարգը կարող է առուծախի մեջ մտնել ցանկացած հանցագործի հետ, միայն թե բյուջեն լցնի»:

Հայրը նշեց, որ մինչ օրս լռել է, քանի որ վարչապետն ու ՊՆ նախարարն իրեն խոսք էին տվել գործը չկոծկել. «Պարոն Փաշինյանը եղբոր պես ինձ խոստացել էր, որ արդար քննություն կանեն, իսկ պարոն Տոնոյանն էլ տղամարդու խոսք էր տվել, որ գործը չի կոծկվի»: Սակայն ստեղծված իրավիճակն իրեն այլ ելք չի թողնում. «Եթե մինչեւ վաղը ժամը 11:00-ն Փաշինյանն ու Տոնոյանն ինձ չպատասխանեն, որդուս անգիտակից մարմինը կվերցնեմ կգնամ կառավարության շենքի մոտ՝ բողոքի ակցիայի, այնտեղից էլ կշարժվեմ Գյումրի, ժողովրդին ոտքի կհանեմ, որ գան, իրենց թափ տան»,- ասաց տուժածի հայրը:

Վերջինիս խոսքով՝ իր որդին մինչ այսօր՝ վեց ամիս շարունակ, անգիտակից վիճակով վերակենդանացման բաժանմունքում  է, եւ ինչպես բժիշկներն են ասում, վիճակը շատ ծանր է. «Ի՞նչ պիտի ասեն, հույսները դրել են Աստծո եւ ժամանակի վրա»:

Արա Մխիթարյանի հայրը պատմեց, որ երբ դեպքից երկու ամիս անց զանգել է քննիչին՝ հետաքրքրվելու գործի ընթացքից, քննիչը նշել է, որ իրեն ասելու բան ունի, եւ հրավիրել է բաժին. «Դուք պատկերացնո՞ւմ եք՝ առաջնային նա ինձ ինչ է ասել, ասել է՝ եկեք մարզպետին մի կողմ դնենք, տեսախցիկը ցույց է տալիս, որ մարզպետը դեպքի վայրում չի եղել»: Մխիթարյանի հայրը հիշեցրեց, որ ականատես վկաները մարզպետի հետ առերեսման ժամանակ պնդել էին վերջինիս մասնակցության մասին իրենց ցուցմունքները»: Ինչ վերաբերում է տեսախցիկին, ըստ տուժածի հոր, դա տեղադրվել է դեպքից տասն օր անց՝ ցույց տալու համար, թե մարզպետը որ ժամերին է սովորաբար տուն գնում. «Դա աբսուրդ է, տվեք ինձ այդ տեսախցիկը, ես ուղարկեմ ուրիշ տեղ եւ ապացուցեմ, որ դա ուշ է տեղադրվել, եւ դա տեղադրողին մարզպետը հետին ամսաթվով աշխատանքի է ընդունել»:

Արա Մխիթարյանի հայրը նշեց, որ նախաքննական մարմինը պարբերաբար տարբեր վարկածներ է որոնել՝ մարզպետի մասնակցությունը հերքելու համար. «Քնեցին-զարթնեցին, ասացին, որ մի ջութակահար ուզում է ցուցմունք տալ, որ որդուս ընկնելիս է տեսել, բայց Եղեգնաձորի շենքերն այնպես են սարքած, որ մարդն ուղիղ իջնում է շքամուտքի դիմաց, հետո քնեցին-զարթնեցին, որոշեցին, որ մի ավտոլվացող է հայտնվել, ով դեպքի պահին որդուս ջուր է տվել, հետո էլ ցանկացան խանութպանին կանչել, տեսնել՝ վկայություն տվող աղջիկն այդ ժամին իրենց խանութում եղել է թե, ոչ, իսկ հետո էլ այդ վկա աղջկա քրոջն են կանչել, ասել՝ քրոջդ համոզի, որ փոխի ցուցմունքը: Վերջին հարցաքննության ժամանակ արդեն քննիչն այդ աղջկան ասել է՝ սպուտնիկը ցույց է տվել, որ Դուք այդ ժամին քնած եք եղել, եւ դա ասել է այն քննիչը, որը չէր կարողանում առգրավված հեռախոսի կոդը ջարդել»:

Մխիթարյանը պնդեց՝ դատական համակարգն առել են ու էլի կառնեն, իսկ քննչական մարմինը ոնց կուզի, այդպես էլ կվարվի. «Եթե այդ  ճիվաղ մարզպետը՝ իր մնացած 5 հոգով, Եղեգնաձորի ոստիկանապետը եւ Քննչականի պետը չկանչվեն պատասխանատվության, ինձնից չնեղանաք»,- ասաց նա՝ հավելելով, որ դեպքի օրը փոխանակ րոպե առաջ իր որդու մասին մտածեին, կորպուսի ղեկավարությանն էին կանչել, պատմում, որ տղա են ծեծել. «Այդ մարզպետը գարեջուրը ձեռքին ման է գալիս Եղեգնաձորում, ասում՝ էս գործը չլինի, ինձ կառավարությունում ուրիշ գործ կտան»:

Արա Մխիթարյանի հայրը առաջարկեց՝ բոլոր նրանք, ովքեր ուզում են, որ արդարությունը հաղթի, թող վաղը ժամը 11-ին լինեն «Մուրացան»-ի բակում:

Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում աղմկահարույց միջադեպ էր տեղի ունեցել, որին մասնակցություն էր ունեցել Վայոց ձորի՝ արդեն նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը (միջադեպից հետո մարզպետը հրաժարական էր տվել): Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկին՝ Հարություն Գրիգորյանին, մեղադրանք էր առաջադրվել նույն հոդվածով՝ 112-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նրա եղբորը՝ Զավեն Գրիգորյանին, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): 

Տպել
2553 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին