Գիշերն Իդլիբում հրադադարի խախտման դեպք չի գրանցվել. մինչ այդ գնդակոծվել է միջպետական մայրուղին

Սիրիական Սարաքիբ քաղաքում եւ հարակից շրջաններում իրավիճակը հանգիստ է, կողմերը պահպանում են երեկ որոշված եւ գիշերվանից սկսված հրադադարի ռեժիմը:

Լրատվամիջոցները հայտնում են, որ գիշերը մարտեր չեն եղել, կրակոցներ չեն գրանցվել, սիրիական բանակն ամբողջությամբ պահպանում է հրադադարի ռեժիմը, որի ընդունումից ընդամենը 1 ժամ առաջ ահաբեկիչները կազմակերպել էին հրետանային կրակահերթեր: Զինյալները կրակ էին բացել ինչպես Դամասկոս-Հալեպ միջպետական М5 ճանապարհի, այնպես էլ շրջանցիկ ճանապարհի ուղղությամբ: Արդյունքում 5 մեքենա է վնասվել, դարձել ոչ պիտանի:

Բացի այդ, երեկ երեկոյան, երբ Մոսկվայում դեռ ընթանում էին բանակցություններ, ահաբեկիչները փորձել են զանգվածային հարձակում իրականացնել Սարաքիբի հատվածում: Հիմնական հարվածները հասցվել են Դադիխ գյուղի ուղղությամբ, որը տեղակայված է М5 ճանապարհի մոտ: Զինյալները փորձել են ճեղքել ստրատեգիական նշանակության մայրուղու վրա ցուցաբերվող դիմադրությունն ու ներխուժել քաղաք: Սիրիայի կառավարական ուժերը հրետանային հարվածներով հետ են մղել բոլոր հարձակումները, ահաբեկչական խմբերը նահանջել են հետ:

Հիշեցնենք՝ 6 ժամ տեւած բանակցությունների արդյունքում Էրդողանն ու Պուտինը երեկ Կրեմլում համատեղ փաստաթուղթ են կազմել Սիրիայում իրավիճակի կարգավորման եւ ամբողջական հրադադարի մասին, որը ներառում է հետեւյալ կետերը.

  1. Մարտի 5-ի լույս 6-ի գիշերվանից սկսած՝ դադարեցվում են հակամարտության գծում բոլոր ռազմական գործողությունները:
  2. Ռուսաստանը և Թուրքիան ստեղծում են Սիրիայի Մ4 մայրուղուց հյուսիս եւ հարավ ձգվող 6 կիլոմետրանոց անվտանգության միջանցք:
  3. Մարտի 15-ից Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ պարեկություն են սկսում հիշատակված Մ4 մայրուղու երկայնքով:
Տպել
309 դիտում

Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը, թույլատրվում է տաքսիների գործունեությունը. պարետի նոր որոշսւմը

Պարետը նոր որոշում է ընդունել. կտեղադրվեն հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու համար

Արցախում կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքներ

Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել քաղաքացիների մեկուսացման համար

Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս»․ Արսեն Թորոսյան

Ինչու է ԱՄՆ-ը ցանկանում արդիականացնել Գերմանիայում գտնվող իր միջուկային զինանոցը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց մարդկանց տեղաշարժն ու հեռախոսազանգերը ֆիքսելու մասին օրինագիծը

Անցկացվել է Լոռու կորոնավիրուսի վարակի տարածման, կանխարգելման եւ արձագանքման շտաբի հերթական նիստը

Հավաք-պարապմունքներ են անցկացվել 5-րդ զորամիավորումում․ ՊՆ

ԱԺ նախագահը 3 ժամ առաջ հայտարարել էր, որ 21։30-ից հետո նիստ է լինելու, սակայն ընդդիմությունն էլի չկա․ Ռուբեն Ռուբինյան

Բյուրեղավանի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել

Կրակային պատրաստության պարապմունք է անցկացվել 4-րդ զորամիավորումում․ ՊՆ

Անելու եմ ամեն ինչ, որ իրավապահ մարմինները պատշաճ կերպով ընթացքավորեն բոլոր առերևույթ իրավախախտումները. ԱՀ ՄԻՊ

Կորոնավիրուսից մինչեւ նավթի շուկայում տիրող իրավիճակ. Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ես պատրաստ եմ ընդունել Արցախի բնակչության քվեարկության ցանկացած արդյունք. Արայիկ Հարությունյան

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները բնակարանային գողության դեպք են բացահայտել

Զոհրաբ Մնացականյանը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցության համար

Արցախի ընտրություններին մասնակցել է ընտրողների 72.7 տոկոսը. ամենացածր մասնակցությունը գրանցվել է Երեւանի տեղամասում

Ժամը 18:30-ի դրությամբ գանձապետարանում բացված ֆինանսական աջակցության հաշվի մուտքերը կազմել են 813 մլն 144 հազար դրամ

Կորոնավիրուսի հաստատված դեպքով եւս մեկ քաղաքացի այսօր վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք