Էրդողանը ժամանել է Մոսկվա. նախատեսված է Իդլիբի հարցով քննարկում Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Մոսկվա, որտեղ երեկոյան տեղի է ունենալու հանդիպում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում 2 երկրների առաջնորդները կփորձեն համաձայնության գալ սիրիական Իդլիբում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման շուրջ:

РИА Новости-ն հայտնում է, որ թուրքական պատվիրակության կազմում են երկրի Արտաքին գործերի, պաշտպանության, պատիժների եւ ֆինանսների նախարարները, ինչպես նաեւ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը:

Մինչ այս Մոսկվայում եւ Անկարայում մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել փորձագիտական խմբերի եւ պատվիրակների մասնակցությամբ, սակայն տարվող բանակցություններում որեւէ արդյունքի կամ պայմանավորվածության հասնել չի հաջողվել, եւ բանակցությունները տեղափոխվել են նախագահական մակարդակ:

Հիշեցնենք՝ իրավիճակն Իդլիբում սրվեց փետրվարի 27-ին, երբ Հայաթ Թահրիր-աշ-Շամ խմբավորման ահաբեկիչները մեծածավալ հարձակումներ սկսեցին սիրիական կառավարական ուժերի վրա: Սիրիական բանակը պատասխան կրակ բացեց, այնուհետ հայտնի դարձավ, որ կրակահերթերի հետեւանքով տուժել են նաեւ թուրք զինվորականներ, որոնք չպետք է այնտեղ գտնվեին: Զոհվել էր 36 թուրք զինվորական, վիրավորումներ էին ստացել 30-ը: Ռուսական կողմը միջամտել էր՝ կրակի դադարեցմանը նպաստելու համար, կազմակերպվել էր վիրավորների եւ զոհերի անվտանգ տարհանումը հակամարտ գոտուց:

Ռուսական կողմը հայտարարում է, որ Թուրքիան խախտել է Սիրիայի Իդլիբի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները, Թուրքիան պնդում՝ իրենց գործողությունները միտված են ահաբեկչության դեմ պայքարին միայն:

Տպել
407 դիտում

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյայի հերոսների հիշատակին. Եռաբլուր այցը՝ լուսանկարներով

Արմեն Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել քառօրյայի ժամանակ զոհված հերոսների հիշատակին

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 1.7 հա տարածք

Ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել սոցիալական աջակցությունները ստանալու համար. Նաիրի Սարգսյան

Լարվածության, վախի, զոհերի, հաղթանակի քառօրյան. ապրիլյան պատերազմից 4 տարի անց

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին (տեսանյութ)

78-ի կոալիցիան. Իսրայելը դուրս է գալիս քաղաքական ճգնաժամից

Ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել առցանց եւ ստանալ նախատեսված սոցիալական աջակցությունները

ԱՀ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Բանտարկությունից մինչեւ սեփական թեստերի կիրառում. ինչպես Սինգապուրը դարձավ կորոնավիրուսի արդյունավետ պայքարի օրինակ

Տավուշում կարտոֆիլի բարձրորակ տնկանյութի բավարարման նպատակով մարզպետարանը հավաքագրել է անհրաժեշտ տեղեկությունները

«Գյումրի» ԲԿ բժիշկները մասնակցել են COVID-19-ի կանխարգելմանն ու բուժմանն ուղղված օնլայն դասընթացներին

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնաքարն է. ՀՀ ԱԳՆ

Մասնագիտական պարապմունքներ են անցկացվել 4-րդ զորամիավորումում․ ՊՆ

Արցախում Հայաստանից մեկնած երկու քաղաքացի է մեկուսացվել, իրականացվել է նմուշառում

Արցախ մեկնած ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ մինչև ապրիլի 2-ը՝ ժամը 23:59-ը

Երեկ գիշերը միջադեպ է տեղի ունեցել Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքում. գյուղապետին եւ այլ մասնակիցներին բերման են ենթարկել

Կայացել է ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների գլխավոր քարտուղարների քննարկումը

Աշխարհը հումորի շատ հետաքրքիր զգացում ունի․ այսօր ապրիլի 1-ն է

Քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքը և աջակցության նոր ծրագրերը