Լայնածավալ քարոզչական արշավ սկսել բոլոր էլեկտրոնային հարթակների ուղղությամբ. վարչապետը՝ հանձնարարական տվեց

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ բանկերում հերթ կանգնելու խնդրին եւ նշեց, որ բանկերում հերթ կանգնելու կուլտուրան պետք է ապահովել. «Բանկային գաղտնիքի մասին օրենքի հետ կապված այդքան քննարկում, վիճում էինք, բայց բանկում մարդու բանկային գաղտնիքն ապահոված չէ, քանի որ շրջապատված է հետաքրքրասերների հայացքներով: Մարդն իր ընտանիքի անդամների հեռախոսների համար ուզում է վճարում անել, 4 հոգի մի կողմից են աչքերը չռած նայում, 4 հոգի՝ մյուս կողմից»:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասաց, որ բանկերում այդ հարցը լուծվել է, եւ նոր տեխնոլոգիաներ են օգտագործվում՝ օնլայն, հեռախոսներով վճարումներ կատարելու:

Վարչապետը կոչ արեց բջջային հեռախոսով վճարումներ անել, ոչ թե գնալ, հերթ կանգնել: Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ այդ ուղղությամբ եւս հանձնարարականներ տվել է, բայց չի տեսնում այդ հանձնարարականի կատարման ընթացքը: Նա կոչ արեց հոլովակներ պատրաստել, որ տեսնեն, թե ինչպես քաղաքացին կարող է տանը նստած՝ օնլայն գործիքներից օգտվել:

Վարչապետն ասաց, թե Մաշտոցի պողոտայում հարյուրավոր մարդկանց հետ շփվել է, որոնց մեջ տասնյակներ են եղել, ովքեր չեն իմացել, որ ապրիլի հինգին հանրաքվե է նշանակվել: «Ստացվում է, որ այդ ծրագրերն անում ենք ոչ թե մարդկանց կյանքը լավացնելու համար, այլ որովհետեւ գրանտ ենք ստացել, կամ վարկ կա, պետք է արագ ծախսենք եւ գրենք, որ ծրագիրը կատարված է, տեղյակ չեն մարդիկ, եւ այդ չտեղեկացվածության մեղավորը մենք բոլորս ենք»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ 3 ամիս առաջ մի հոլովակ էր նկարահանվել՝ անկանխիկ վճարումների հետ կապված, եւ սոցիալական ցանցերում լայն տարածում էր ստացել. մինչեւ 100 հազար դիտում է ունեցել:

Վարչապետը հակադարձեց. «100 հազարը համարում եք լայն տարածո՞ւմ: Լայն տարածումն այն է, երբ դա կունենա 15-20 միլիոն դիտում, որ մարդը չորս անգամ նայի, կարողանա այդ գործիքը օգտագործել»,- ասաց նա՝ հորդորելով այնպես տարածել, որ այդ հոլովակն ունենա 20-30 միլիոն դիտում:

«Մի հատ էլ, խնդրում եմ, ռազմավարություն մշակեք, թե ինչ անենք, որ ես իմ հանձնարարականին 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ անգամ չանդրադառնամ»,- ասաց վարչապետը:  

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ բանկային համակարգում կա մի խնդիր, պայմանավորվել են լուծել. այսօր կանխիկ տրամադրվող ծառայություններն ավելի էժան են, քան անկանխիկ, եւ պետք է հակառակը լինի. «Դրա պատճառն այն է, որ իրենց եկամտի աղբյուրը կանխիկ է, քանի որ աշխատավարձերի մի ստվար հատված կա, որ կանխիկ ենք տալիս: Դա նաեւ քաղաքակրթության հարց է, բանկում կոմունալ վճարելը խայտառակություն է քաղաքակրթական իմաստով»,- նշեց Գրիգորյանը:

Փաշինյանն ասաց, թե դա նույնն է, որ գնաս ընտրությունների եւ քարոզարշավ չանես. «Մենք ասում ենք, մենք՝ լսում: Մի տարի հետո ասում են, թե փուլ-փուլ անում ենք, ձեր փուլ-փուլ անելը մինչեւ 2053 թիվը կտեւի: Ես դնում եմ հետեւյալ խնդիրը՝ լայնածավալ քարոզչական արշավ սկսել բոլոր էլեկտրոնային հարթակների ուղղությամբ եւ չդադարեցնել, սկսել հիմա ու չավարտել այնքան ժամանակ՝ մինչեւ դրա ավարտի վերաբերյալ հատուկ արձանագրում չլինի»:

Վարչապետը հետաքրքրվեց՝ եթե ինքը 1011 դրամի էլեկտրաէներգիա է սպառել եւ եթե ապարատից վճարում է անում, կարող է այնտեղ պարզվել, որ գրված է 1012 դրամ: Արձագանքելով ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ասաց՝ այո՛, եւ դրա պատասխանատուն այդ շտեմարանն ստեղծած գերատեսչությունն է:

Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Գարեգին Բաղրամյանը բացառեց, որ նման բան կարող է լինել:

Վարչապետը նաեւ անդրադարձավ բենզալցակայաններում առկա խնդիրներին՝ նկատելով, որ բազմաթիվ ոլորտներ կան, որտեղ տուգանվելը ձեռնտու է: «Մարդը մեխանիզմի միջոցով միլիոններ է աշխատում, գնում ասում ենք՝ 15 հազար դրամ տուգանված ես, ասում է՝ շնորհակալություն»,- ասաց նա՝ հավելելով, որ տուգանքներն այնպես պետք է լինեն, որ այդ ընկերությունը կանգնի փակվելու խնդրի առաջ:

Տպել
619 դիտում

Իքս մարդը բարեգործություն է արել, որի գովազդային գինը կպանահջեր ավելի մեծ գումար․ Նիկոլ Փաշինյան

3 օր առաջ իմ աչքերով տեսել եմ ռազմաարդյունաբերական համալիրի մի նմուշ, որին մի քիչ հեշտ չէր հավատալ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն Աֆրիկայում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, զենքի վաճառքի մեջ. վարչապետ

Օժանդակություն ստանալու համար կինը մարտի 30-ի դրությամբ պետք է լինի առնվազն 12, առավելագույնը 34 շաբաթական հղի

Բոլորը սկսել են հավատալ, որ իմբիրը կորոնավիրուսի պատվաստանյութ է, դրա համար էլ անվերահսկելիորեն թանկացել է․ վարչապետ

Դա ինձ համար կլինի բարոյական ավարտ. Փաշինյանը՝ նախկին իշխանություններին նմանվելու, նրանց թալանածը հետ բերելու մասին

Տիգրան Համասյանի «ոչՊաշտոնական» համերգը Լոս Անջելեսից. Կառավարության ուղիղ եթերում

Ճամբարակում այս տարի կրկնակի կավելանա գարնանացանը

Տնտեսական փլուզումները բացելու են հնարավորություններ․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլյանի հանձնաժողով են հրավիրվել Յուրի Խաչատուրովն ու Սերժ Սարգսյանը. դա կլինի աշխատանքների կուլմինացիան

Ես չեմ ասում՝ Արցախի ընտրությունները կատարյալ են եղել. Փաշինյանը պատասխանեց հարցին՝ ինչո՞ւ է աչք փակում կեղծիքների վրա

Աննախադեպ իրավիճակը թելադրեց շտապ լուծումներ գտնել. դատավորը՝ էլեկտրոնային դատավարության մասին

Գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների. պարետի որոշումը

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Մոտ 550 հազար դոլարի ներդրում ենք արել՝ Հայաստանում թեստերի տեղական արտադրություն ունենալու համար․ ՀՀ վարչապետ

Մասնագիտական պատրաստության պարապմունք է անցկացվել 3-րդ զորամիավորումում. ՊՆ

Կրակոցներ Երևանում. մոտ 40 տարեկան տղամարդը հրազենային վնասվածքներով հիվանդանոցում է

Եթե պարգեւավճարներն ուղղվեին թոշակների բարձրացմանը՝ դրանք կբարձրանային 165 դրամով. վարչապետը հաշվարկ ներկայացրեց

Եթե բոլորին տանք օգնություն, կնշանակի, որ ռեսուրսը օգտագործում ենք նաեւ նրանց համար, որոնք դրա կարիքը չունեն․ վարչապետ

Արմավիրում գյուղատնտեսական աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են