Կորոնավիրուսի դրական կողմը կամ ինչպես գովազդվեց Խուճապի վանքը

Կորոնավիրուսի նոր ենթատեսակի պատճառով առաջացած խուճապն առիթ դարձավ, որ մեր հայրենակիցներից շատերը բացահայտեն, իմացողներն էլ վերհիշեն քիչ հայտնի ու չուսումնասիրված Խուճապի վանքը:

Այս օրերին համացանցում շարունակ գրելով «խուճապ» բառը՝ սոցիալական ցանցերի օգտատերերը սկսեցին կարդալ ու տարածել մեր երկրում առկա նույնանուն վանքի մասին տեղեկատվություն:

Համացանցում առկա սակավ նյութերից տեղեկանում ենք, որ կառույցը գտնվում է Լոռու մարզում՝ Պրիվոլնոյե (Հայաստան) –Ախքյոռփի (Վրաստան) ճանապարհից հարավ: Ճանապարհն անցնում է սահմանի երկայնքով: Հիմնադրման առաջին տարիներին գործել է որպես հայադավան մենաստան, իսկ դրանից կարճ ժամանակ անց՝ XIII դարում Զաքարյանների տիրապետության շրջանում վերածվել է քաղկեդոնի վանքի:

Այս եւ մի քանի այլ կառույցներ մեր եւ վրաց ժողովրդի համար շարունակում են վիճելի համարվել. մեր հարեւանները համարում են, որ դրանք վրացական են, քանի որ կան համապատասխան արձանագրություններ:

Դեռեւս կանգնուն, սակայն արդեն բուսածածկույթով պատված կառույցի մասին շատ տեղեկատվություն չհաջողվեց պարզել նաեւ մասնագետներից: Եղածն էլ երբեմն հակասական էր:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ մատենադարանի գիտաշխատող Հայկ Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վանքը բավականին անհայտ ու քիչ ուսումնասիրված կառույց է: Պատճառն արձանագրությունների բացակայությունն է: Առկա որմնանկարներից եւ խորանի ցածր լինելուց, ըստ նրա, կարելի է դատել, որ պատկանել է հայ ուղղափառներին, հետագայում ենթարկվել վրացական եկեղեցուն: Վանքը, Հակոբյանի փոխանցած տվյալների համաձայն, ունի 13-14-րդ դարին բնորոշ ճարտարապետական դրսեւորումներ եւ կառուցվել է Զաքարյանների իշխանապետության շրջանում: Այնտեղ կա 16-րդ դարի մեկ հայագիր տապանաքար, ինչ էլ նշանակում է, որ ուշ շրջանում կառույցն օգտագործվել է Հայ առաքելական եկեղեցու կողմից:  

Թե ինչո՞ւ է վանքը, այնուամենայնիվ, խուճապ անվանվել գիտաշխատողը չգիտի. «Անվան վերաբերյալ որեւէ մեկը որեւէ հիմնարար բացատրություն չունի»:

Այնտեղ մի շարք մասնագետներ են գնացել, այդ թվում լուսահոգի Սամվել Կարապետյանը, սակայն որեւէ բան չի հայտնաբերվել, որի հիման վրա կարելի է հետազոտություն իրականացնել:

Արմատական բառարանում «խուճապ» բառը տարբեր իմաստներ ունի՝ ընդհուպ խռովություն, ճիվաղ, ուրվական, տեսիլ: Գիտաշխատողի խոսքով՝ հստակ լեգենդ նույնպես չկա անվան բացատրության համար, միայն կարծիքներ կան, թե այն կարող է կապ ունենալ մարդկանց մեջ խուճապի, խռովության, շփոթության, վանքում պատսպարվելու կամ այնտեղից փախչելու հետ:

Տպել
5624 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա