Ուրբաթ երեկոներ, հոգատարություն, տաք թեյ, երբեմն էլ՝ գինարբուք. կայացավ «Ժամացույցի զարկերը» ներկայացման պրեմիերան

Երեւանի տիկնիկային թատրոնը հստակ վարքագիծ ունի, այն է՝ ներկայացումն սկսելուց հետո՝ ուղիղ ժամը 19:00-ին, դռները փակվում են: Սայաթ-Նովայի փողոցով շնչակտուր վազում եմ՝ մտքումս կրկնելով՝ հիմա կփակվի՝ արդեն 7-ն է լինում, կրկնում եմ ու վազում:

Բարձրակրունկներով եմ, (ինքս ինձ մտքում կշտանբելով՝ թե որ օրվա բարձրակրունկ հագնողն էիր): Մի ձեռքով գլխարկս եմ պահել, մյուսով՝ ծանր նոթբուկն ու վազում եմ: Վազում եմ մայթով, լուսացույցի՝ կարմիր լույսի տակով, աչքս՝ ժամացույցի սլաքներին: Վերջապես հասնում եմ Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի շենք... տեսնելով հսկայական ապակե պատերից այն կողմ հանդարտ սպասող ու ժպտացող դեմքերին՝ սկսում եմ կարգավորել նախ շնչառությունս, ապա մտքերս: Երբ երեւում են թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ու ներկայացման բեմադրող ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը, շունչս վերջնականապես տեղն է գալիս, բայց ժամը 7-ն անց է:

Պատահաբար աչքս ընկնում է գլխավոր մուտքի մոտ՝ հենց դռան կողքի նստարանին նստած երկու տիկնանց, հարցնում եմ՝ դեռ չի՞ սկսվել, տիկինները ժպիտով պատասխանում են. «Մենք էլ 7-ին գիտեինք, պարզվեց՝ 19:30 է սկսվում: Տոմսի վրա ժամը գրված էր, բայց ուշադիր չէինք եղել»: Ապա նրանցից մեկը հորդորում է հեռու չգնալ, որ էլի ստիպված չլինեմ վազել: Ժպտում եմ: Պետք է խոստովանեմ, որ տիկնոջ գեղեցիկ արեւմտահայերենն ինձ ստիպեց հետ դառնալ ու մի քանի հարց էլ ուղղել նրան:

Մոտենում եմ, ներկայանում, ասում, որ լրագրող եմ: «Սփյուռքահայե՞ր եք»,- իմանալով հարցիս պատասխանը՝ միեւնույն է, տալիս եմ այն: Մեր զրույցի արդյունքում պարզվում է՝ տիկնայք սոցիալական ոլորտի աշխատողներ են, բարեգործներ: Տիկին Գոհարը հեղափոխությունից հետո Անգլիայից տեղափոխվել է Հայաստան, օտար լեզվի դասընթացներ է անցկացնում, իսկ տիկին Սօսին (անվան բացատրությունն ու գրությունը պարտադիր է համարում ինձ բացատրել) արդեն երկար տարիներ է՝ ԱՄՆ-ից տեղափոխվել է այստեղ, զբաղվում է տարբեր սոցիալական ծրագրերի համակարգմամբ:

Այս տիկնանց Հայաստան է բերել տեղի մշակութային կյանքը: «Թատրոնները շատ ենք սիրում, մեր մշակութային կյանքը վեր է ամենից: Նախկին Հայաստանն ու այսօրվանը նույնը չեն, տարբերություն կա: Շատ մեծ առաջընթաց ունի թատրոնը»,- ասացին նրանք: Եվ պատմեցին, որ ներկայացումները, մշակութային միջոցառումներն իրենց առօրյայի մի մասն են կազմում, առանց որի չեն պատկերացնում կյանքը:

Իսկ հիմա ներկայացման մասին...

Օսվալդ Զագրադնիկի պիեսի հիման վրա բեմադրված «Ժամացույցի զարկերը» ներկայացումը Սամսոն Մովսեսյանը ներկայացրեց յուրովի: Հանդիսատեսին անչափ դուր էր եկել դերասանական խաղն ու նուրբ անցումները: Եվ ինչպես մեր զրուցակիցներից մեկը նկատեց, տխրությունը համեմված էր նուրբ հումորով, խոսքի ու ժեստերի դիպուկ շեշտադրումներով: Արագ ու դինամիկ զարգացող իրադարձություններ, հումոր ու ժպիտներ:

«Ժամացույցի զարկերը» ներկայացման դերասանական կազմում էին Արտաշես Շահվերդյանը, Հայկուհի Խուդավերդյանը, Գեորգի Հովակիմյանը, Վանիկ Մկրտչյանը, Կարեն Մարտիրոսյանը, Մարիետա Դովլաթբեկյանն ու Հրայր Եղիազարյանը: 

Ներկայացման մեջ տխուր պատմություններն այնպիսի թեթեւությամբ են ներկայացված, որ նախ ծիծաղ են առաջացնում, ապա լրջանում ու սկսում ես մտածել, թե ով, ինչ իրավիճակում է, եւ թե ինչ կարող է թաքնված լինել մի քանի րոպե տեւող այդ պարզունակ բառախաղերի տակ:

Ներկայացման մեջ առանձնահատուկ է նաեւ երիտասարդ զույգի խաղը. նրանց փոխհարաբերությունները, հարազատների՝ զույգի միասին լինելու համար երբեմն չափն անցնող պահանջները: Գաղափարական առումով հանդիսատեսին անչափ դուր էր եկել հատկապես այն մոտեցումը, որն ունեին ներկայացման տարեց հերոսներն իրենց անկատար մնացած երազանքների եւ տարիքի նկատմամբ:

Ամբողջ պատմությունը պտտվում է ժամացույցների եւ ժամանակի շուրջ: Ներկայացված է, թե ինչպես են ծերանոցում ապրող երկու տղամարդ ու մի կին ընկերացել մեկ այլ՝ իրենց հասակակից տղամարդու հետ, որն ի տարբերություն իրենց՝ ապրում է սեփական տանը:

Հետաքրքրիր է այս չորսի երկխոսություններն ու ամեն շաբաթ կրկնվող ուրբաթ երեկոները, տաք թեյերը, երբեմն էլ՝ գինարբուքները, նրանց հոգատարությունը միմյանց նկատմամբ, նաեւ այն, թե ինչպես են ձգտում մեկը մյուսին երջանիկ պահեր պարգեւել: Այս քառյակը, քաջ իմանալով, որ իրենց ընկերներից մեկը, օրինակ, անմեղ սուտ է հորինել՝ պատմելով ենթադրյալ որդու զանգերի մասին, ձեւացնում են, թե հավատում են նրան, անգամ կեղծ հեռախոսազանգ են կազմակերպում, որպեսզի տիկինն իրեն վատ չզգա՝ ամեն անգամ ստելով: 

Եվ քանի դեռ ժամացույցի սլաքները պտտվում են, նրանք շարունակում են ապրել ու միմյանց ուրախացնել....

«Ժամացույցի զարկերը» ներկայացվելու է նաեւ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական եւ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոններում: Պրեմիերան մարտի 3-ին էր: Ներկայացումը նույն թատրոնում՝ տեղի ունեցավ՝ նաեւ մարտի 4-ին: Ներկայացման մեջ զբաղված են 6 թատրոնների դերասաններ:

Տպել
2731 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում