Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները թմրամիջոցների իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները  բացահայտել են թմրամիջոցի իրացման հերթական դեպքը։
Քրեական հետախույզներն առաջին գործողությունը ձեռնարկել են փետրվարի 27-ին՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մոտից բերման ենթարկելով Երևանի երկու բնակչի: Երիտասարդների խուզարկությամբ հայտնաբերվել են մեթամֆետամինի ու մարիխուանայի նմանվող զանգվածներ, ինչպես և ծալովի դանակներ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվել են։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում հայտնաբերվել ու կասկածանքով բերման են ենթարկվել ևս հինգ անձինք։ Նրանց խուզարկություններով էլ հայտնաբերվել են մեթամֆետամինի ու ափիոնի նմանվող զանգվածներ, մորֆի, թմրամիջոցի պատրաստման պրեկուրսորներ, որոնց շրջանառությունը մեր երկրում սահմանափակ է։
Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության քրեական հետախույզների տեղեկություններով՝ բերման ենթարկվածները թմրամիջոցները ձեռք էին բերել Վաղարշապատում բնակվող 38-ամյա մի տղամարդուց։ Նա ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են սուբուտեքսի կտորներ։
Հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Կատարվում է նախաքննություն։

Տպել
383 դիտում

Վարչապետի աշխատակազմը հրավիրում է աշխատանքի՝ Կադաստրի կոմիտեում

ԲՏԱ Նախարարությունը հայտարարում է թոքերի օդափոխման սարքերի նախագծման եւ մասնակի արտադրության առաջարկների մասին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատարների համար

Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի». հանդիպում ընկերությունների ղեկավարների հետ

Հնարավոր կլինի օնլայն տեղեկություն ստանալ հաստատված կորոնավիրուսով հիվանդ անձանց շփման շրջանակի վերաբերյալ. Ավինյան

Արցախում կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ չկան. տեղեկատվական շտաբ

4 ավիաընկերություն այսօր Բելառուսից ու Ռուսաստանից ուղեւորափոխադրումներ կիրականացնի Հայաստան

Տավուշում կորոնավիրուսով հիվանդ մարդ չկա. ո՞վ է գոհ այս վիճակից

Բանակը ապաղաքականացված կառույց է, յուրաքանչյուր զինծառայող՝ ազատ իր ընտրության մեջ. հայտարարություն

Արցախի զորամասերից մեկում սննդի ապահովման նոր համակարգով ճաշարան է բացվել (լուսանկարներ)

Կառավարությունում քննարկվել են սոցիալական առանձին խմբերին միանվագ աջակցության միջոցառումները

Հայաստանի 3 մարզերում ձյուն է տեղում. ճանապարհներն հիմնականում անցանելի են

Կորոնավիրուսը կապ չունի մարդկային գործոնի հետ, «չի փախել» ոչ մի լաբորատորիայից. ռուս պրոֆեսորի դիտարկումները

Վանաձորի, Սիսիանի, Արմավիրի, Գորիսի, Երեւանի մի շարք սուպերմարկետներ փակվել են 6 ժամով. ներկայացվում են պատճառները

Հրդեհ Զաքարիա Քանաքեռցու փողոցում. այրվել է մեքենայի շարժիչի հատվածը

Արցախում ժամանակավորապես դադարեցվել է մի շարք երթուղիների սպասարկումը

Պատրիկ Դևեջյանի մահն անամոքելի վիշտ է հայ-ֆրանսիական բարեկամության համար․ Ն. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել

Այսօր 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն. ոստիկանություն

Այս մեկ շաբաթը փորձություն կլինի բոլորիս համար

Երևանի քաղաքապետարանը ԱԻՆ-ի հետ համատեղ ամենօրյա ռեժիմով կատարում է ախտահանիչ միջոցառումներ