Երեխայի սպանության գործով ամբաստանյալ մայրը իրեն մեղավոր չի ճանաչում. ամուսինը արժանի պատիժ է պահանջում

ՇՄ ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց մանկահասակ երեխայի սպանության մեջ մեղադրվող Գյումրիի բնակիչ Անի Մինասյանի գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ Անի Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. օգոստոսի 30-ին ,ժ.22:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինաբար մանկահասակ դստերը` 16.09.2018թ. ծնված Գ.Ալեքսանյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, իր փաստացի բնակության վայրի բնակարանում կպչուն ժապավենով կապել է վերջինիս ձեռքերը և ոտքերը, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ, որից հետո նրան բնակարանից տեղափոխել և դրել է մոտակայքում` Շիրակացի փողոցում տեղակայված աղբարկղներից մեկի մեջ, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

Դատական նիստում ամբաստանյալ Մինասյանը հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում: Գործով դատաքննությունը սկսելուց հետո դատարանն անցավ իրեն ապացույցների հետազոտման փուլին: Իրեղեն ապացույցներ էին ճանաչվել երեխայի շորերը, բերանին փաթաթված կիսաշրջազգեստը, կպչուն ժապավենը: Դրանք պարկով բերվեցին դահլիճ, կողմերը փաթեթները բացելու անհրաժեշտություն չտեսան:

Որպես վկա հարցաքննվեց տուժողի իրավահաջորդը՝ մահացած երեխայի հայրը՝ Արթուր Ալեքսանյանը: Նա դատարանից խնդրեց, որ կնոջն արժանի պատիժ նշանակվի, մի այնպիսի բան, որը համարժեք լինի նրա կատարած քայլին: «Իրա արածն անմարդկային բան է, մարդու ուղեղի մեջ չտեղավորվող, անբնական քայլ է: Դիտավորյալ սպանել է իմ երեխային: Ես չգիտեմ, իրա նմանների արժանի պատիժ եմ պահանջում: Այլ ասելիք չկա»,-հուզված ասաց մահացած փոքրիկի հայրը:

Արթուրն ու Անին ամուսնացել են մոտ 3 տարի առաջ: Գրանցված ամուսիններ չեն եղել, սակայն ապրել են օրինական ընտանեկան կյանքով, ապահովված ընտանիք են եղել, գումարի խնդիրներ չեն ունեցել: «Ես իրան տեսել եմ տատիկի հետ առեւտուր անելու ժամանակ: Տատիկը շուկայում շորեր կծախեր, մենք էլ էդ տարածքում մրգի տաղավար ունեինք, հայրիկիս էի օգնում: Ծանոթացանք, հետո բերեցի մեր տուն որպես կին: Դա երեք տարի առաջ է եղել: Երեխան նույն տարում չի ծնվել, այլ 2018 թվականին, սեպտեմբերի 16-ին: Անին տատիկի ասելով մայր չունի, հորից տեղեկություններ չունեն: Իրենցի բացի էլի մեկ քույր եւ երկու եղբայր ունի»,-դատարանին պատմեց Արթուրը:

Դատավորի հարցին՝ ինչպե՞ս էիք ընտանիքում վերաբերվում Անիին, որովհետեւ նա իր ցուցմունքում դժգոհել է ամուսնու վերաբերմունքից, իրեն ուշադրություն չդարձնելուց եւ ուշ տուն գալուց, Արթուրը պատասխանեց. «Շատ լավ ենք վերաբերվել, չափից դուրս լավ»: Իր ուշ տուն գալու վերաբերյալ էլ ասաց առեւտուր է անում, հանրապետության տարբեր մարզերից, նաեւ Վրաստանից միրգ ու բանջարեղեն է բերում, վաճառում, բնական է, որ պետք է եւ ուշ տուն գար, եւ հեռախոսով տարբեր մարդկանց հետ խոսեր: Ինչ վերաբերվում է Անիին, ըստ ամուսնու, նա ոչ ուշադրության պակաս է ունեցել, ոչ սիրո: «Ես աշխատող, սիրող ամուսին եմ եղել եւ նվիրված հայր»,-հայտարարեց Արթուր Ալեքսանյանը:

Դատական նիստի ընթացքում Արթուր Ալեքսանյանը պատմեց, թե ինչպես է Անին տանից մի քանի անգամ հեռացել, եւ ինչպես  է հետագայում գտնվել:

Առաջին անգամ տանից հեռանալու համար Արթուրն Անիին ներել, ընդունել է: Ասաց՝ հանուն երեխայի է այդ քայլին գնացել: Երկրորդ անգամ, ինչպես առաջինի դեպքում, Անին կրկին տանից հեռացել է առանց երեխայի: Ըստ ամուսնու, Անին տնից հեռացել է առանց պատճառի: Այս անգամ նրան գտնելը դժվար է եղել: Կնոջ եղբոր հետ տեւական ժամանակ որոնել են Անիին, չեն գտել: Իրավապահներին չեն դիմել այն հույսով, որ կկարողանան ինքնուրույն գտնել: Այդ ընթացքում փոքրիկին պահելը մեծ դժվարություն է  եղել, քանի որ երեխան անընդհատ անհանգիստ է եղել: «Եղբոր հետ ման եկանք, տեսանք, որ չենք գտնում, տատիկին զգուշացրեցինք, որ եթե չգտնենք, ոստիկաններին կդիմենք: Ուղիղ 2 օր հետո տատիկը մայրիկիս ասել էր, թե դրսերից գտել, բերել ենք: Գնացել էր «Արաքս» հյուրանոցը կմնար: Ես իրա եղբոր հետ գնացի, հարցրեցի ի՞նչն է պատճառը, որ գնացել ես, ասաց, առանձին գուզեմ ապրիմ: Ես էլ բացատրեցի, որ հնարավոր չէ: Ես տան փոքր տղեն եմ ու դրանից բացի պատճառ էլ չկա մենակ ապրելու: Ու իրար չհասկացանք, էդ է եղել»,-ասաց Արթուրը:  Անիի ամուսինը դատարանի դահլիճում նաեւ հայտարարեց, որ տանից հեռանալուց հետո կինը տարբեր մարդկանց հետ կոնտակտի մեջ է եղել: «Ուրիշ տղաների հետ կապ է ունեցել, ես դա տեսել եմ զապիսով, որը որ քննիչն է տրամադրել: Իսկ ըդքան բանից հետո ես էլ չէի կարող իրեն ընդունել որպես կին, բայց ես իմ երեխայից չեմ հրաժարվել»,-հայտարարեց Արթուրը: Ըստ նրա, երեխան քանի որ ընդամենը 11 ամսական է եղել, պահելու դժվարություններ են ունեցել: Դրանով հանդերձ, Անիին առաջարկել է, որ կինը հրաժարվի երեխայից ընդհանրապես, ասել է, որ կկարողանա մոր օգնությամբ փոքրիկին մեծացնել, սակայն Անին հրաժարվել է:

Մեղադրող դատախազի հարցին, արդյո՞ք չի եղել անհանգստություն, որ աշխատանք չունեցող Անին բնակարանի վարձակալության համար գումար չունի, ինչպես նաեւ չի ունենա երեխային պահելու ֆինանսական հնարավորություն: Ի պատասխան Արթուր Ալեքսանյանն ասաց, որ կնոջ հետ եկել էին համաձայնության, որ ամեն շաբաթ երեխայի կարիքների համար 5000 դրամ է տալու առձեռն, դրանից բացի անհրաժեշտ քանակով տակդիրներ եւ կաթ: Անին համաձայնել է: Երկու անգամ Արթուրն այդ գումարն ու պարագաները փոխանցել է կնոջը: Նաեւ ամեն անգամ երեխային տարել է իր տուն, պահել, խնամել, երեկոյան վերադարձրել:

Դրանից բացի, ըստ Արթուրի, Անին տանից հեռանալիս երեխային թողել, սակայն 600-ից 700.000 դրամի ոսկեղեն է  հետը տարել: «Մտածում էի, որ կվաճառի, կապրի, հետո կհասկանանք ինչպես ենք անելու երեխայի հարցը»,-ասաց Արթուրը:

Թե որտեղ է ապրել Անին, Արթուրը չգիտի: Կինը հասցեն չի ասել: Գումարը փոխանցելու եւ երեխային տեսնելու համար հանդիպել են Գյումրու Վարդանանց հրապարակում՝ Նորմա Թերզյան գրախանութի մոտ: Մեկ անգամ էլ Արթուրը երեխային տուն վերադարձնելու համար Անիի ընկերուհու տուն է գնացել:

Դատախազի հարցին՝ ինչպե՞ս իմացաք դեպքի մասին, Արթուրը պատմեց, որ Գյումրիից հեռու է եղել, ընկերոջ հարսանիքին: Նաեւ ասաց, որ հենց այդ օրը Անին Արթուրի մորը բջջային հաղորդագրություն է ուղարկել, որով տեղեկացրել է, թե տեղափոխվում է Երեւան, որտեղ մեծացնելու է երեխային: Արթուրն ասաց, կարծում է, այդ պահին արդեն երեխան Անիի հետ չի եղել, ուղղակի կինն ուզեցել է իրենց ուշադրությունը շեղել:

Տուժողի իրավահաջորդը նաեւ ասաց, որ երեխային ինքն է վերցրել դիահերաձրանից եւ հուղարկավորել, որին միայն իր հարազատներն ու ընտանիքի անդամներն են մասնակցել: Անիի կողմից որեւէ մեկը մինչ օրս երեխայի գերեզմանի տեղն անգամ չգիտի, չեն էլ հետաքրքրվել,-ասաց մահացած երեխայի հայրը:

Այսօրվա դատական նիստում այլ վկաներ եւս պետք է հարցաքննվեին, սակայն տուժողի իրավահաջորդին լսելուց հետո ամբաստանյալի պաշտպան Ժորա Պետրոսյանը դատական նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց: Նա ասաց, որ նիստի ընթացքում եղան հարցադրումներ, որոնց իրենք պատրաստ չէին եւ պատշաճ ներկայանալու կարիք ունեն: Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 20-ին:

Տպել
2312 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)