Թաղման նպաստ ստանալու դիմում ներկայացնելու համար այլևս անհրաժեշտ չէ այցելել սոցիալական ապահովության պետական ծառայություն

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականի՝ Արդարադատության նախարարությունը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և Սոցիալական ապահովության պետական ծառայության էլեկտրոնային կառավարման համակարգերի համակցման միջոցով քաղաքացիների համար հնարավորություն են ստեղծել անձի մահվան գրանցումը կատարելուց հետո նույն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում դիմում ներկայացնել՝ թաղման նպաստ ստանալու համար: Այսպիսով, թաղման նպաստ ստանալու դիմում ներկայացնելու համար այլևս անհրաժեշտ չէ այցելել սոցիալական ապահովության պետական ծառայություն։ Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունը:

Նշվում է, որ թաղման նպաստ ստանալու համար դիմումները լրացվելու են բացառապես ՔԿԱԳ մարմնի աշխատակցի կողմից: Դիմումի ստորագրված տարբերակը էլեկտրոնային կառավարման համակարգով ուղարկվելու է սոցիալական ապահովության ծառայություն՝ օրենսդրությամբ սահմանված ընթացք տալու համար:

Դիմողները հնարավորություն ունեն նաև ինքնուրույն ընտրելու այն առևտրային բանկը, որտեղից ցանկանում են ստանալ թաղման նպաստը: Բանկերի ցանկը և անհրաժեշտ խորհրդատվությունը տրամադրվելու է ՔԿԱԳ աշխատակիցների կողմից՝ մահվան պետական գրանցումը կատարելու ընթացքում: 

Ներկայում թաղման նպաստները փոխանցելու առավելագույն ժամկետը մեկ շաբաթ է, սակայն Սոցիալական ապահովության պետական ծառայությունը համապատասխան աշխատանքներ է իրականացնում՝ թաղման նպաստները դիմողներին տրամադրելու առավելագույն ժամկետը կրճատելու և մինչև մեկ աշխատանքային օր սահմանելու ուղղությամբ:

Ծրագիրը մեկնարկում է 2020 թվականի մարտի 4-ից: Թաղման նպաստի դիմումների ընդունումը ՔԿԱԳ մարմիններում կրում է կամավոր բնույթ: Քաղաքացիները թաղման նպաստը ստանալու համար նաև հնարավորություն ունեն դիմելու Սոցիալական ապահովության պետական ծառայություն, այդ թվում՝ առցանց եղանակով:

Տպել
1203 դիտում

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է