Արսեն Թորոսյանն Իրանի առողջապահության նախարարի հետ զրուցել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ զրույց է ունեցել Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարի հետ եւ տեղեկացել Իրանում առակ իրավիճակի մասին:

«Քիչ առաջ խոսեցի Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Սայիդ Նամակիի հետ Իրանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին:

Նախ և առաջ, իմ և մեր բոլորի աջակցությունը հայտնեցի Իրանի բարեկամ ժողովրդին և նախարարությանը այս հիվանդության դեմ պայքարի գործում և հույս հայտնեցի, որ շատ շուտով նրանք կհաղթահարեն այն:

Նաև հետաքրքրվեցի երկրում առկա իրավիճակով: Նախարար Նամակին հայտնեց, որ երկրում ստեղծվել են բավարար լաբորատոր և բուժական հզորություններ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների համար, ինչպես նաև վստահեցրեց ինձ, որ դրանք համապատասխանում են միջազգային մոտեցումներին:

Ամփոփելով զրույցը՝ պայմանավորվեցինք մշտական կապի մեջ լինել երկրներում առկա իրավիճակի և իրականացվող քայլերի մասին միմյանց տեղեկացնելու և փորձի փոխանակման համար»,- գրել է Թորոսյանը:

Տպել
455 դիտում

Ավազակային հարձակում Սյունիքում․ Սիսիանի ոստիկանները բացահայտել են ծանր հանցագործությունը (տեսանյութ)

Անկախ նրանից, օգնության կարիքը կորոնավիրուսի հետեւանքով է, թե ոչ՝ փորձում ենք օգնել 105 հազար մեր շահառուից ցանկացածին

Կառավարությունում քննարկվել են ներդրումային քաղաքականության խթանման ուղղությամբ անելիքները

Կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից. Զախարովան մեկնաբանել է ադրբեջանական կողմի դիվերսիոն փորձը

ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացվել են «Զինուժ Մեդիայի» վերազինման աշխատանքները

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկները վերապատրաստումներ են անցել․ պատրաստ են ընդունելու COVID-19-ով վարակված անձանց

Բակո Սահակյանը ՊԲ հրամանատարության մասնակցությամբ Թալիշում խորհրդակցություն է անցկացրել

26,6%-ով ավելացել են կոռուպցիոն քննվող, 58,9%-ով՝ դատարան ուղարկված քրեական գործերի քանակը․ դատախազություն

Մխիթարյանը համարվում է «Մանչեստեր Յունայթեդի» վերջին 7 տարիների ամենաանհաջող տրանսֆերներից մեկը

ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը շնորհակալություն է հայտնում իր օգտին քվեարկած հազարավոր քաղաքացիներին

Էլեկտրական սյունն ընկել է ավտոմեքենայի վրա

Այսօրվանից սկսվել է կենսաթոշակների վճարումը. «Հայփոստ»-ի աշխատակիցները դռան արանքից գումարը կփոխանցեն ու արագ կհեռանան

Վարակի տարածման՝ թե մեծ, թե փոքր ցուցանիշների դեպքում պետք է առավելագույնս պահպանել շփման ու հիգիենայի կանոնները

Շահավետ առաջարկ Հայբիզնեսբանկի Mastercard Պրեմիում դասի քարտապանների համար

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն ախտահանվել է․ ՊՆ (տեսանյութ)

Դատախազությունը դարձյալ բողոքարկել է Մարտի 1-ի գործով Վահագն Հարությունյանին չկալանավորելու որոշումը

Թեստավորման հզորությունները շուտով կհասցնենք օրը 400-500-ի. նմուշառում կատարվում է նաեւ տներից. Թորոսյան

Արհեստական շնչառության 75 սարք ունենք, ճանապարհին է ավելի քան 100-ը, պատվիրված՝ եւս 50-ը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պացիենտները տեղափոխվում են «Էրեբունի», «Նաիրի», «Աստղիկ» բժշկական կենտրոններ

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը փլուզման եզրին է. The Mirror