Արտաշատի թատրոնում շուտով տնօրեն կընտրեն. արդեն քանի տարի այստեղ չկա ո՛չ գեղարվեստական ղեկավար, ո՛չ ռեժիսոր

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնն արդեն մի քանի տարի է՝ չունի ո՛չ գեղարվեստական ղեկավար, ո՛չ ռեժիսոր: Չնայած ռեժիսորի հաստիք ունեն, բայց այդ պաշտոնը թափուր է մնում:

ԿԳՄՍ նախարարության հետ համաձայնեցնելու արդյունքում թատրոնի գեղղեկավարի աշխատանքները կատարում է գեղարվեստական խորհուրդը: Թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կամո Նաղդալյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում դրական գնահատական տվեց նման ձեւով աշխատելուն: Նրա խոսքով՝ գեղղեկավարին ազատելու ժամանակ թատրոնի ներսում առանձնապես ըմբոստություններ էլ չեն եղել:

Արտաշատի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Մնացականյանին աշխատանքից ազատել էր նախկին տնօրեն Գագիկ Ռոստոմյանը: Ներկայիս ԺՊ-ն չցանկացավ անդրադառնալ այդ ազատմանը:

Թատրոնի 12 հոգուց կազմված գեղարվեստական խորհրդի կազմը երբեմն փոփոխության է ենթարկվում: Նաղդալյանը հայտնեց, որ խորհրդի կազմում ընդգրկելու առաջարկ է արել դրամատուրգ Կարինե Խոդիկյանին ու դրական պատասխան ստացել:

Տնօրենի ԺՊ-ի վստահեցմամբ՝ ռեժիսորի ազատ հաստիքի շնորհիվ են կարողանում որոշակի գումար հատկացնել եւ այլ թատրոններից ռեժիսորներ հրավիրել՝ բեմադրություններ անելու: Նաղդալյանը հայտնեց, որ այս պահին ռեժիսոր Արմեն Մարգարյանը բեմադրում է «Տունը սահմանին» ներկայացումը:

Արտաշատի թատրոնը գրեթե ոչնչի չծառայող պահեստ է ունեցել, որն արտաբյուջեի հաշվին տիկնիկային թատրոնի են վերածել: Փոքր բեմ են ստեղծել, մոտ 80 տեղանոց դահլիճն այժմ ծառայեցնելու են փոքրիկ հանդիսատեսի համար: Մարտի 10-ին կլինի Տիկնիկային թատրոնի բացումը: Առաջնախաղը բեմադրել է Երեւանի Տիկնիկային թատրոնից հրավիրված ռեժիսոր Դերենիկ Մարտիրոսյանը:

«Եթե նախկինում 3 տարվա մեջ արել են մեկ ներկայացում, ես հիմա այնպես եմ անում, որ գոնե 6 առաջնախաղ ունենանք: 2020 թվականին մեր առաջին ներկայացումը կլինի մարտի 10-ին՝ վերը նշած տիկնիկային ներկայացումը՝ Մարտիրոսյանի բեմադրությամբ: Ապրիլին՝ եւս երկու նոր ներկայացում: Առաջիկա 2 ամսում կունենանք 4 առաջնախաղ»,- ասաց Կամո Նաղդալյանը՝ վստահեցնելով, որ աշխատանքային բուռն պրոցեսի մեջ են:

Այս ամենով հանդերձ չունենալով հիմնական բեմադրություններ անող ռեժիսոր՝ թատրոնն իր ուրույն ձեռագիրը, փաստորեն, չունի: ԺՊ-ն դեռ այդ ուղղությամբ չի էլ մտածում, քանի որ առջեւում է տնօրենի մրցույթը: Այն նախատեսված է մարտի 24-ին: Կամո Նաղդալյանն Արտաշատի թատրոնում 10 տարի աշխատել է՝ որպես դերասան, ԺՊ նշանակվելուց առաջ մեկ տարի զբաղեցրել է թատրոնի փոխտնօրենի պաշտոնը: Հիմա էլ մեծ ցանկություն ունի մնալ եւ շարունակել պաշտոնավարումը: Նաղդալյանն արդեն դիմել է տնօրենի մրցույթին մասնակցելու համար: Կարծում է՝ այլ թեկնածուներ եւս կլինեն: Թատրոնի ներսում, ըստ նրա, դեռեւս ցանկացողներ չկան կամ կան, չեն բարձրաձայնում:

Նաղդալյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ այս թատրոնում երկար տարիներ խնդիրներ են եղել պետական ոչ բավարար ուշադրության պատճառով: Բացի այդ, թատրոնը տարիներ շարունակ ու մինչեւ օրս ներգրավված է դատական պրոցեսներում: «Նախկին տնօրեն Գեղանուշ Սահակյանն աշխատանքի էր ընդունել մի ուսանողուհու, որը դիպլոմային աշխատանքի հիման վրա արված գործ պիտի ներկայացներ: Ավելի ուշ Սահակյանն ազատել էր այդ աղջկան, քանի որ չէր կարողացել անել աշխատանքը: Աղջիկն էլ ինչ-ինչ պատճառներով դատի էր տվել: Մյուս դատական գործը վերաբերում է մեկ այլ նախկին տնօրեն Գագիկ Ռոստոմյանին, որը պայմանագիրը խզել է Հայկ Մնացականյանի հետ, չի ցանկացել նրա հետ աշխատել: Երկու նախկին տնօրենների հետ կապված՝ թատրոնի վրա քրեական գործեր կան, որը դեռ նախնական փուլում է, քննություն է ընթանում»,- ասաց նա:

Մեր հարցին, թե դատական պրոցեսներն ու ազատումները խաթարել են թատրոնի բնականոն աշխատանքը, Նաղդալյանը պատասխանեց՝ մթնոլորտն ինչ-որ չափով տուժել է:

Թատրոնի հաստիքացուցակը 60 հոգուց է բաղկացած, իսկ ստեղծագործական անձնակազմը 20-ն է: ԺՊ-ի խոսքով՝ առաջիկայում միաձայն բարձրաձայնելու են թատրոնի տեխնիկական խնդիրների մասին, որպեսզի կարողանան գոնե նվազագույն հարցերը կարգավորել: «90-ականների լուսաձայնային տեխնիկա է, շենքի պայմանները վատ են, գորգ չկա, լուսավորությունը նորմալ չէ: «Մեր ուժերով մաքրել, կարգի ենք բերել, որ աշխատենք: Պահեստի հետ միացրել, սարքել ենք 80 տեղանոց փոքր դահլիճը»,- ասաց նա:

Նշեց, որ նախորդ կառավարությունը շենքի վերանորոգման համար գումար էր հատկացրել, սակայն շինարարությունն անորակ կերպով են արել, որից հետո նախկին մարզպետը դիմել էր դատարան։ Թատրոնի շինարարության մասով էլ դատարանում գործ կա: «Հիմա մինչեւ դատական գործը չավարտվի եւ գումար չստանանք, չենք կարող թատրոնի շինարարությունն ավարտել ամբողջովին։ Իսկ գործը, իրոք, շատ անորակ ու վատ է արված, թատրոնի հետ կապ չունի նման վերանորոգումը, մասնագիտական մոտեցում է անհրաժեշտ թատրոնին»,- նկատեց ԺՊ-ն:

Նաղդալյանը ցանկանում է նաեւ միկրոավտոբուսի հարց լուծել, որպեսզի սահմանամերձ գյուղեր ներկայացումներ տանեն. «Թատրոնը բոլորի համար է, եւ եթե նրանք չեն կարողանում գալ, մենք պետք է գնանք»:

Տպել
3358 դիտում

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ