Լոռու մարզային գրադարանը կփակվի՞. աշխատակիցների շրջանում բողոքի ալիք է բարձրացել

Լոռու մարզային գրադարանում կրքերը չեն հանդարտվում: Բանն այն է, որ տեւական ժամանակ է, ինչ խոսակցություններ են տարածվել, թե Վանաձորի Վարդանանց փողոցում գտնվող շենքերից մեկի 2-րդ հարկը զբաղեցնող գրադարանից տարածքը վերցվելու է եւ փոխարենն այնտեղ ստեղծվելու է «Լոֆթ» կենտրոն:

Թե որտեղ եւ ինչ պայմաններում է գործելու գրադարանի՝ 2-րդ հարկում տեղակայված մի քանի բաժինները,  աշխատակիցները տեղյակ չեն: Չգիտեն նաեւ՝ կմնան իրենց գործին, թե ոչ. «Դեռ մեկ տարի առաջ ասացին, որ ցանկանում են մեր ձեռքից վերցնել 2-րդ հարկը, այն տարածքը, որտեղ մենք ենք աշխատում ու որը հենց գրադարանի տարածքն է՝ իր գրապահոցներով, ընթերցասրահով ու դահլիճով հանդերձ: Տնօրենը կանչել է բաժնի վարիչներին, բաժնի վարիչներն էլ մեզ են ասել, որ ցանկանում են վերջնական վերցնել տարածքը, «Լոֆթ» դարձնել, միջոցառումներ անել, բայց մենք էլ ենք, բացի գրադարան լինելուց, միջոցառումներ անում: Միայն անցած ամիս 25 միջոցառում ենք արել: Ընթերցողները շատ-շատ են մեզ մոտ»,- ՀԺ-ին հայտնեցին մարզային գրադարանի աշխատակիցները:

Նշեցին, որ այլընտրանք իրենց չի առաջարկվել. «Ոչ ասում են՝ մենք ուր ենք գնալու, ոչ ասում են՝ աշխատելու ենք թե ոչ, անորոշ վիճակ է մեզ մոտ, ինչ է թե տարածքը կենտրոն տեղ է… որտեղ են էս հավաքածուն տեղավորելու, ինչ են անելու, մենակ ասել են՝ որ Լոֆթ ա դառնալու»:

Աշխատակիցները նկատում են՝ «Լոֆթը» վճարովի տեղ է լինելու, մինչդեռ մարզային գրադարանը միակ անվճար վայրն է, որտեղ գալիս են ոչ միայն գիրք կարդալու, այլ նաեւ օրվա թերթերը կարդալու, հատկապես տատիկ-պապիկները:

Աշխատակիցներին դժգոհեցրել է նաեւ տնօրենի ոչինչ չասող պատասխանը. «Տնօրենը միայն հայտնեց, որ ԿԳՄՍ նախարարությունը որոշել է «Լոֆթ» դարձնել ու վերջ: Որեւէ այլ պատասխան մեզ չի ասում»:

Խնդրի հետ կապված այսօր գրադարանի 3 աշխատակցի ընդունել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նա տեղեկացրել է, որ վաղը ԿԳՄՍ ներկայացուցիչները կայցելեն գրադարան ու տեղում կքննարկեն ստեղծված իրավիճակը:

Լոռու մարզային գրադարանի տնօրեն Կարինե Հակոբյանը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց՝ գրադարանի 2-րդ հարկն ամբողջությամբ ցանկանում են վերցնել ու «Լոֆթ» դարձնել, իսկ թե ինչ է լինելու գրադարանի ու ճակատագիրը՝ չգիտեր. «Ուրբաթ օրը ինձ կանչել են ԿԳՄՍ նախարարություն՝ «Լոֆթ»-ի հետ հուշագիր ստորագրելու, ես էլ խնդրել եմ նախարարության ներկայացուցիչներին գալ ու գրադարանում քննարկել՝ հասկանալու համար մեր հետագա անելիքները, իրենք էլ համաձայնեցին գալ»,- ասաց տնօրենը՝ նշելով, որ իրեն կանչել էին նախարարություն «Լոֆթի» հետ հուշագիր ստորագրելու, որը չի ստորագրվել:

«Աշխատակիցների, գրադարանի հետագա գործունեության, գրապահոցի տեղակայման ու մյուս հարցերը մեծ խնդիրներ են, որոնց պատասխանը ես չունեմ, իրենք կգան վաղը, մանրամասն կքննարկենք, կհասկանանք, որեւէ հարց դեռ քննարկված չի: Ես հույս ունեմ, որ այս ամենը ի շահ բոլորի կլինի, թե գրադարանի ու թե «Լոֆթի»»,- ասաց Կարինե Հակոբյանը:

Գրադարանի շուրջ 3 տարվա տնօրենն ասում է՝ իր կողմից առաջարկվել է մարզային գրադարանի մանկական բաժինն ամբողջությամբ, որը գտնվում է Տիգրան Մեծ փողոցի վրա: «Մենք մի կերպ կարող էինք մանկական բաժինը բերել այստեղ, բայց այստեղի 3 բաժինը տանել մի քիչ բարդ է: Իրենք չեն համաձայնվել, իրենք այս տարածքն են ուզում: Հարցեր կան, որոնք դեռ պատասխաններ չունեն»,-ասաց տնօրենը:

Թե ինչ հանգուցալուծում կստանա ստեղծված իրավիճակը՝ դեռ հայտնի չէ: Թե աշխատակիցների ու թե տնօրենի միակ հույսը վաղվա քննարկումն է:

Տպել
5878 դիտում

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել