Ծնողների համար խնդիր է մեկշաբաթյա արձակուրդը. ԿԳՄՍ նախարարությունում նշում են՝ արձակուրդն ընդամենը տեղափոխվել է

Հայաստանի ուսումնական հաստատություններում այսօրվանից մեկնարկած մեկշաբաթյա արձակուրդը հասարակության շրջանում միանշանակ չի ընդունվել: Եթե երեխաներին լուրը հիմնականում ուրախացրել է, ապա ծնողների համար մտահոգության առիթ է դարձել՝ որտե՞ղ թողնեն իրենց երեխաներին աշխատանքի ժամերին:

Առավոտվանից շատ ծնողներ սոցիալական ցանցերում դժգոհում են, որ չեն կարողանում իրենց հատկապես մանկահասակ երեխաներին միայնակ թողնել եւ ամբողջական օրով աշխատանքի հաճախել կամ ներկայանում են ուշացած, իսկ որոշ գործատուներ էլ իրենց հերթին հայտնել են, որ այս պարագայում աշխատակիցներին ամբողջական աշխատավարձը չեն վճարի:

Փորձեցինք պարզել՝ արդյոք այս խնդրի մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունում քննարկում է տեղի ունեցել կամ նախատեսվում են լուծման տարբերակներ:

Նախարարության լրատվության բաժնից նշեցին, որ հարցն իրենք չեն կարգավորում, այս մասին այսօր արդեն հայտարարություն է տարածել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀՆ):

Նրանց խոսքով՝ ծնողների համար չպետք է որեւէ խնդիր առաջանա, քանի որ արձակուրդն ընդամենը տեղափոխվել է, այն միեւնույն է պետք է լիներ մարտի վերջին, սակայն իրավիճակից ելնելով՝ այսօրվանից է հայտարարվել:

Լրատվական բաժնից հավելեցին, որ աշխատավարձերի հետ կապված եւս խնդիր չպետք է առաջանա:

Նշենք, որ ավելի վաղ ԱՍՀՆ տարածված հայտարարության մեջ նշված էր, որ աշխատողների բացակայությունը հարգելի համարելու հարցը աշխատանքային օրենսդրությամբ կարգավորված չէ:

Նախարարությունը հորդորել էր գործատուներին՝ ըմբռնումով մոտենալ երեխաներ ունեցող աշխատակիցների ուշացումներին կամ ոչ լրիվ օրով աշխատանքի հաճախելուն:

Հիշեցնենք, որ Հայաստանում շարունակում են կորոնավիրուսի նոր ենթատեսակի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումները, այդ նպատակով մարտի 2-8-ը փակ են ուսումնական հաստատությունները:

Տպել
951 դիտում

Վարչապետն ռազմարդյունաբերական ընկերություններ և հանձնարարել արագ շարունակել արտադրական հզորությունների զարգացումը

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ

Ականի պայթյունի հետևանքով Արցախում ռուս սպա է վիրավորվել. ria.ru

Ախուրյանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Արագածոտն գյուղում այրվել է մոտ 450 հակ անասնակեր․ ԱԻՆ

Արցախի տեղեկատվական շտաբի արձագանքը Մարտունու շրջանի Բերդաշենին հակառակորդի և ռուսական ուժերի մոտենալու մասին լուրերին

Որոնողական աշխատանքները շարունակվում են Մարտունի, Մատաղիսի ուղղությամբ, Շեխեր եւ Զարդարաշեն գյուղերում․ ԱՀ ԱԻՊԾ

Հարությունյանը շնորհակալություն հայտնել ԿԳՄՍՆ թիմի անդամներին, նշել, որ բարեփոխումների արդյունքները կլինեն առաջիկայում

ՃՏՊ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին․ 22-ամյա վարորդը տեղում մահացել է

Հայ ֆուտբոլիստների արդյունավետ ուիք-էնդը․ Մխիթարյանը փայլեց, Ղադիմյանը գոլը նշեց Հայաստանի դրոշով

Շվեյցարիան և Գերմանիան 460.000 ֆրանկ կտրամադրեն Հայաստանի համայնքներին՝ ուղղված ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների հաղթահարմանը

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ

Սփյուռքը շարունակում է հումանիտար օգնություն ուղարկել Հայաստան

ԿԳՄՍ նախարար է նշանակվել Վահրամ Դումանյանը

ԱԻՆ-ը 441 բեռնատար հումանիտար օգնություն է փոխանցել լիազոր մարմիններին

Արայիկ Հարությունյանն ազատվեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնից

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել Ասկերանում (տեսանյութ)

Ես և իմ ընտանիքը ապրում և շարունակելու ենք ապրել Հայաստանում. Զոհրաբ Մնացականյանը հերքում է տարածված լուրերը

«Լոռին կորցրեց յուրօրինակ գույն եւ երանգ»․ 38 տարեկանում մահացել է գեղանկարիչ Ռուբեն Սուվարին

Ողջ երեխաներ ունենք, որոնց կարողացել ենք տարբեր հատվածներից գտնել․ ծնողները տեղյակ են․ Վիտալի Ոսկանյան