Ազգային ժողովում քննարկվեց ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի եւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորման հարցը

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու դեպքում շահառուների համար ծառայությունների որակի որեւէ փոփոխություն չի լինի, միայն կմիավորվեն կառավարման մարմինները եւ բյուջեն:

Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ նշել է Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Լուսինե Քոչարյանը:

Նրա խոսքով, միեւնույն է, ՁԻԱՀ-ի կենտրոնն այսօր ստացիոնար բուժում չի ապահովում, եւ հիվանդներն այն ստանում են «Նորք»-ում:

Լրացնելով Քոչարյանին՝ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը նշել է, որ ընդհանրապես աշխարհում միավորումները համարվում են արդյունավետ, իսկ մոնոպրոֆիլ հաստատությունները՝ հնացած: Դրանք առաջանում են այն դեպքում, երբ տվյալ հիվանդության բուժման ու ախտորոշման արդյունավետ մեթոդներ չկան: Այսպիսին եղել է ժամանակին ՁԻԱՀ-ի կենտրոնը, սակայն՝ ոչ այսօր:

Հարությունյանի խոսքով՝ 30 տարում ՁԻԱՀ-ի կենտրոնը բազմաթիվ դրամաշնորհային ծրագրեր է ունեցել, տարբեր կազմակերպություններից ստացել է աջակցություն, որից այսօր զրկված են ԱՆ այլ ոլորտներ: Նախարարությունը միտում ունի ամբողջ հզորությունն օգտագործել՝ ուժեղացնելով այլ ոլորտներ, օրինակ՝ բազմաթիվ սարքեր կարող են օգտագործվել այլ հիվանդությունների դեպքում եւս:

Քննարկմանը ներկա ՄԻԱՎ-ով հիվանդ անձանցից մեկը հարց է հնչեցրել՝ արդյոք հասարակությունը հավելյալ չափով իրազեկված է, որպեսզի այլ մարդիկ ՄԻԱՎ-ով վարակվածների հետ օգտվեն նույն վայրից: Հայաստանում, ըստ նրա, առկա է խտրականության բարձր մակարդակ թե՛ հասարակության մեջ, թե՛ հիվանդանոցներում:

Քոչարյանը, ի պատասխան, նշել է, որ այսպես թե այնպես այդ մարդիկ պետք է բոլոր հիվանդանոցներում առանց խոչընդոտ ստանան բուժում: «Ընդամենը կառավարիչն է փոխվելու, հաշվապահությունն է միավորվելու, բոլոր ծառայությունները մնալու են այդ շենքում, շենքը չի շարժվելու, սարքավորում չի շարժվելու, ի՞նչն է խնդիրը»,- իր խոսքում նշել է Լուսինե Քոչարյանը:

Անդրադառնալով վերջին օրերին վերոնշյալ կենտրոնի աշխատակիցների աշխատանքից ազատումներին՝ նա հավելել է, որ բժշկի ցանկացած անգործություն, որը կբերի հիվանդի վիճակի վատացմանը, հանցագործություն է:

Կենտրոնի համաճարակաբանական հսկման արդեն նախկին բաժնի վարիչ Արշակ Պապոյանը, ի պատասխան նախարարության աշխատակիցների, նշել է, որ ընդհանրապես ճիշտ չէ ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ը համեմատել այն հիվանդությունների հետ, որոնք հնարավոր է՝ բուժվեն կարճ ժամանակահատվածում:

Նա ընդգծել է, որ միավորման քողի տակ փորձ է արվում ՁԻԱՀ-ի կենտրոնի ամբողջ ունեցվածքը նվիրաբերել այլ հիվանդանոցի՝ փաստացի բերելով նրա լիկվիդացմանը: Նրա խոսքով՝ հաշվի չի առնվում կառույցի ռազմավարական նշանակությունը:

Նշենք, որ քննարկման ժամանակ ԱԺ-ի դիմաց հավաքված էին «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի աշխատակիցները, որոնք դեմ են միացմանը, նրանք ուղիղ եթերի միջոցով լսում էին քննարկումը, միեւնույն ժամանակ՝ բողոքի ակցիա իրականացնում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ նրանց՝ ՀՀ կառավարության դիմաց իրականացրած ցույցին հետեւել էր աշխատակիցների աշխատանքից ազատման դիմումները, որոնց թիվը սկզբում 75 էր, սակայն շարունակում էր աճել:

Տպել
2014 դիտում

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից