Ներքին լարվածությունը արտաքին վտանգի նախադրյալ է ստեղծում, բայց արատավոր երեւույթների մասին պետք է բարձրաձայնել. Ղուլյան

«Ներքին կյանքում լարվածությունը, անշո՛ւշտ, արտաքին վտանգի լուրջ նախադրյալ է ստեղծում, սակայն սա չի նշանակում, որ արատավոր երեւույթների մասին չպետք է բարձրաձայնել եւ մատնանշել առկա խնդիրները». ՀԺ-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ եւ Հանրապետության նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը

Արցախի ԱԺ գործող նախագահը, հիշեցնենք, բացի նախագահի թեկնածու լինելուց, նաեւ գլխավորում է մարտի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Արցախի ժողովրդավարական կուսակցության ցուցակը: Փետրվարի 26-ից մեկնարկել է ընտրությունների քարոզարշավը:

Ստորեւ՝ մեր հարցազրույցը.

- Պարո՛ն Ղուլյան, ընդամենը մեկ ամսից Արցախում ընտրություններ են, որոնց ակտիվ մասնակցություն եք ունենալու ե՛ւ որպես նախագահի թեկնածու, ե՛ւ Ձեր ղեկավարած Արցախի Ժողովրդավարական կուսակցության միջոցով: Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական իրավիճակն այս պահին Արցախում:

- Նախընտրական քարոզարշավի փուլն արդեն սկսվել է, եւ ես՝ որպես նախագահի թեկնածու եւ մեր թիմը՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածուները, հանդիպումներ ենք ունենում հանրության հետ Արցախի տարբեր համայնքներում եւ մայրաքաղաքում: Ընտրությանը մասնակցող բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները քարոզչական տարբեր տեխնոլոգիաներով փորձում են իրենց խոսքը հասցնել ընտրողին, եւ ողջունելի են բոլոր այն մեթոդները, որոնք օրենքի սահմաններում են եւ միտված չեն մոլորեցնելու հանրությանը: Ամենակարեւորը, որ պահանջում է բոլորիս կենտրոնացումը, երկրում որեւէ կերպով լարվածություն թույլ չտալն է:

- Շատերն են համարում, որ Արցախում ներքին լարվածությունն անթույլատրելի է՝ հասկանալի պատճառով: Ըստ ձեզ՝ կհաջողվի՞ առանց այդ վտանգավոր լարվածության քարոզարշավ անել:

- Ներքին կյանքում լարվածությունը, անշո՛ւշտ, արտաքին վտանգի լուրջ նախադրյալ է ստեղծում, սակայն սա չի նշանակում, որ արատավոր երեւույթների մասին չպետք է բարձրաձայնել՝ մատնանշելով առկա խնդիրները: Միեւնույն ժամանակ, դա չպետք է արվի հանրությանը յուրայինների եւ ոչ յուրայինների բաժանելու միջոցով, այլ քաղաքական կառուցողական երկխոսությամբ ու իրար նկատմամբ հանդուրժողականության դրսեւորմամբ: Մեր քաղաքական թիմը հենց այս ճանապարհով է շարժվում՝ առաջարկելով մասնագիտական բարձր պատրաստվածությամբ մարդկանց ներուժը հանուն Արցախի զարգացման ներդնելու հայեցակարգը: Նախընտրական քարոզչության ողջ ընթացքում մենք պահպանելու ենք մեր զուսպ եւ հավասարակշռված կեցվածքը, սա է մեր ոճը, եւ կասկած չունեմ, որ այն արժանանալու է արցախցի ընտրողի հավանությանը եւ վստահություն է ներշնչելու ապագայի հանդեպ:

- Կան կարծիքներ, որ Արցախում նախագահական ընտրություններն առաջին փուլով չեն ավարտվի: Ո՞րն է ձեր կանխատեսումը:

- Կլինի մեկ, թե երկու փուլ, որոշելու է Արցախի ժողովուրդը: Նախընտրական քարոզարշավը նոր է սկսվել, եւ որեւէ կանխատեսում չի կարող վերջնական լինել: Այն, որ մրցակցությունը բավականին բարձր է լինելու, կասկած չկա: Կարծում եմ՝ յուրաքանչյուր թեկնածուի եւ թիմի կարեւորագույն առաջադրանքն այս պահին հանրությանը հավուր պատշաճի ներկայանալն է: Թե ընտրությունների արդյունքներն ինչպիսին կլինեն, կտեսնենք ընդամենը մեկ ամսից: Ամեն դեպքում, արցախցին արժանի է ունենալու փորձառու, ազնիվ, արդարամիտ եւ մաքուր կենսագրությամբ նախագահ եւ նույնպիսի հատկանիշներով օժտված պատգամավորներ:

- Որեւէ թեկնածուի մասին կարծիք կազմելու համար շատ վճռորոշ է համարվում Արցախի հարցում նրա որդեգրած քաղաքականությունը կամ կողմնորոշումը: Որո՞նք են Ձեր պատկերացումները:

- Արցախի ժողովրդավարական կուսակցությունն արցախյան քաղաքական դաշտում նոր չէ եւ միշտ էլ հստակ արտահայտել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իր դիրքորոշումը: Երեւի դա այն թեման է, որին անձամբ ես անդրադարձել եմ իմ բոլոր հարցազրույցներում եւ հայտարարություններում: Այդ մասին խոսել եմ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչին ի պատասխան՝ առանձնացնելով հակամարտության կարգավորման համատեքստում մեզ համար կարեւորագույն դրույթները: 1991 թ. հանրաքվեով Արցախի ժողովուրդը որոշել է իր ճակատագիրը, եւ ձեռք բերված անկախությունն այն նվազագույն կարգավիճակն է, որ պետք է պահպանենք, իսկ միացումը մայր հայրենիքի հետ մեր վերջնանպատակն է: Այն սահմանները, որով այսօր գոյություն ունի Արցախի Հանրապետությունը, բնական սահմաններ են մեր ժողովրդի անվտանգության ապահովման համար, որը զիջման ենթակա չէ: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա որեւէ լուրջ տեղաշարժի հասնելու համար նախեւառաջ պետք է վերականգնվի բանակցային ձեւաչափը՝ բոլոր փուլերում Արցախի մասնակցությամբ, եւ բանակցային գործընթացի անբաժանելի մաս դառնան Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքների վերադարձի եւ հայ փախստականների հարցերը:

- Հաճախ է նշվում, որ Հայաստանի եւ Արցախի գործող իշխանությունների դիրքորոշումները նույնական են Արցախի հարցում: Այդ մասին խոսվել է նաեւ նախորդ շաբաթ օրն Արցախում տեղի ունեցած երկու հանրապետությունների անվտանգության խորհուրդների նիստում: Ինչո՞վ է կարեւոր դիրքորոշումների նույնական լինելը:

- Համատեղ նիստերը շատ արդյունավետ ձեւաչափ են անվտանգության բոլոր բաղադրիչների վերաբերյալ մտքերի փոխանակման համար, դրանք նաեւ շատ օգտակար հարթակ են՝ անդրադառնալու հակամարտության կարգավորման գործընթացի տարբեր մանրամասներին եւ հստակեցնելու մեր ընդհանուր դիրքորոշումը: Կարգավորումը համահայկական օրակարգի կարեւորագույն հարցերից է, իսկ դա նշանակում է, որ այն առնչվում է հայկական երկու հանրապետությունների պետական շահին եւ համայն հայության ազգային շահին: Ուստի այդ հարցում ՀՀ եւ Արցախի իշխանությունների դիրքորոշումները չեն կարող նույնական չլինել: Այնուամենայնիվ, նույնականությունը չի ենթադրում, որ բոլոր հարցերում հնչում են միատեսակ կարծիքներ: Կարծում եմ՝ երկու հայկական պետությունների դիրքորոշումները հակամարտության կարգավորման հարցում փոխլրացնում են միմյանց: 

Հիշեցնենք, որ Աշոտ Ղուլյանն Արցախի ԱԺ նախագահ էր ընտրվել 2015 թ.: Մինչ այդ նա եղել էր նաեւ Արցախի ԱԺ 4-րդ եւ 5-րդ գումարման ԱԺ նախագահը:

Տպել
9747 դիտում

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան