Ինչու՞ կորոնավիրուսի կասկածով քաղաքացիները մեկուսացվեցին «Գոլդեն փելիս»-ում. վարչապետն ամփոփել է ծաղկաձորյան երեկոն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ընտանիքի անդամների՝ կնոջ՝ Աննա Հակոբյանի, եւ դուստրերի՝ Մարիամ, Շուշան եւ Արփի Փաշինյանների հետ Ծաղկաձորում է, վերջին տվյալներն է ներկայացրել կորոնավիրուսի թեստի դրական արդյունք ունեցող Երևանի ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացված քաղաքացու, ինչպես նաեւ Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում կորոնովիրուսի կասկածով մեկուսացված 31 քաղաքացիների առողջական վիճակների մասին: Ըստ վարչապետի, բոլորն իրենց լավ են զգում, եւ ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող 29-ամյա քաղաքացին, եւ Ծաղկաձորում գտնվողները: 

«Մենք հատուկ եկանք Ծաղկաձոր, շրջեցինք քաղաքում, Ծաղկաձորի մեր հայրենակիցների հետ հանդիպեցինք, սրճարաններ մտանք: Նաեւ հիմա ծաղկաձորյան հյուրանոցներից մեկում են: Դա արեցինք, որպեսզի մեր աջակցությունը հայտնենք Ծաղկաձորին եւ Ծաղկաձորի բիզնես համայնքին: Որ քաջալերենք զբոսաշրջիկներին, որ գան Ծաղկաձոր, չգնան Ծաղկաձորից »,-ասաց վարչապետը:

Ծաղկաձորում նաեւ քննարկում է եղել, թե ինչու՞ է որոշվել կորոնավիրուսի կասկածով քաղաքացիներին մեկուսացնել հենց «Գոլդեն փելիս» հյուրանոցում: Նիկոլ Փաշինյանն ասաց, նախ նրանցից յուրաքանչյուրը մեր ընտանիքի անդամն է, եւ պետք է արժանավայել ու արժանապատիվ պայմաններում ապրեր, որպեսզի չլիներ միտք այն մասին, որ եթե կասկածվում են կորոնավիրուսով հիվանդ լինելու մեջ, տարբերակված վերաբերմունքի են արժանանում: Առանց այն էլ այդ մարդիկ, ըստ վարչապետի, արդեն որոշակի առումով սթրեսային վիճակում են:

«Ինձ նաեւ հարցնում են, թե ինչու չենք վարձակալել մասնավոր տարածք: Մեկ պարզ պատճառով, որ որեւէ սեփականատեր չէր համաձայնի, որ մենք հիվանդության կասկած ունեցող քաղաքացիներին մեկուսացնեինք իր տարածքում: Հետագայում նրա բիզնես գործունեւության վրա դա նեգատիվ ազդեցություն կունենար: Մեզ պետք էր պետական տարածք, որպեսզի պետությունը լիարժեք վերահսկողություն ունենար այդ տարածքի վրա, իսկ այս պահին մենք պետական նման տարածքներ չունեինք, որը եւ արժանապատիվ պայմաններ ունենար, եւ մեծ ծավալ ունենար, եւ լիներ մեկուսացված, ինչպիսին այդ հյուրանոցն է»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաեւ տեղեկացրեց, որ պաշտոնապես կհայտարարեն միայն հաստատված դեպքերի մասին, եթե լինեն, իհարկե այդպիսիք: Կասկածների մասին առանձին հայտարարություններ չեն արվի: Այս պահին կարեւոր է, որ առաջիկա օրերին ավելորդ լարվածություն չլինի: 

«Ես չեմ ասում ընդհանրապես լարվածություն չլինի, որովհետեւ դա արդեն կա: Խոսքն ավելորդ լարվածության մասին է: Պետք է պահպանել մաքսիմալ հանդարտություն: Մենք չենք ասում, որ սա անվտանգ իրավիճակ է, անլուրջ չենք վերաբերվում կատարվածին, սակայն մեր խնդիրն է իրավիճակը պահել կառավարելի: Փառք Աստծո, կորոնավիրուսով մեր հիվանդը իրեն լավ է զգում, նրան չեն բուժում, որովհետեւ դրա կարիքը չունի, ինքն ուղղակի սենյակում նստած է»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաեւ ընդգծեց, որ գործնականում այս պահին ՀՀ-ն կորոնավիրուսից երաշխավորված անվտանգ ուղղություն չունի, որովհետեւ Հայաստան տարբեր երկրներից եկող ուղեւորահոսք կա, որոնց մի մասում կորոնավիրուսը կա, մի մասում չկա: Դրա համար վարվում են ունիվերսալ միջոցներ: 

Վաղն առավոտյան, ժամը 10:00-ին կառավարությունում նշանակված է կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստ, որը կվարի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Առավոտյան ունեցած ինֆորմացիան կամփոփենք եւ կքննարկենք հետագա անելիքները: Անպայման դրանց մասին կիրազեկենք Ձեզ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
2672 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն