Գուցե «առանձին կենտրոն մնալու» մոտիվի տակ ոչ թե մասնագիտական խիստ դիրքորոշումն է, այլ հենց նեղ անձնային շահը. Թորոսյան

Այն ինչ կատարվում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շուրջ, շատ քիչ աղերս ունի մասնագիտական սկզբունքների, սեփական իրավունքների համար պայքարի կամ կոլեկտիվի քաղաքացիական կեցվածքի հետ: Նման կարծիք է հայտնել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ըստ նախարարի, կան բազմաթիվ երկրներ, որտեղ չկա ՁԻԱՀ-ի դեմ պայքարի առանձին կազմակերպություն, ինչպես չկա օրինակ ժանտախտի, խոլերայի կամ հեպատիտ Ց-ի դեմ պայքարի առանձին կենտրոն: Ժանտախտի դեմ պայքարի կենտրոններ եղել են ժամանակին, սակայն բարեբախտաբար դրանք բոլորը փակվել են` հիվանդության գրեթե վերացմանը զուգընթաց: Եղել են նաև մասնագիտացված հեպատիտների դեմ պայքարի կենտրոններ, որոնք կրկին ինտեգրվել են ինֆեկցիոն ընդհանուր համակարգ:

«Բազմիցս նշել եմ, որ որևէ գույք (շենք կամ սարք) դուրս չի գալու առողջապահական համակարգից, որևէ ծառայության ծավալ և որակ չի իջեցվելու, այլ միայն ընդլայնվելու է: Եվ այն, ինչ հիմա կառավարությունն անում է` պետք է արվեր վաղուց, բայց չի արվել տարբեր սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով: Եվ հիմա էլ փաստորեն սուբյեկտիվ և միայն սուբյեկտիվ պատճառով այս ինտեգրման դեմ գործողություններ են արվում և առիթ տալիս հաստատելու մեր այն ենթադրությունները, որ միգուցե այդ «առանձին կենտրոն մնալու» մոտիվի տակ, ոչ թե մասնագիտական խիստ դիրքորոշումն է, այլ հենց նեղ անձնային շահը: Ես միայն ուրախ կլինեմ, եթե սխալվեմ և փարատվեն իմ այդ կասկածները: Եվ կոլեկտիվը կամ դրա մի մասը (մեծ կամ փոքր էական չէ) կարող է հենց հիմա ապացուցել` առաջնորդվում է նեղ անձնային, թե մասնագիտական շահերով: Ապացուցման ճանապարհն էլ ենք ցույց տվել` կատարել մեր օրինական պահանջները և աշխատել ծառայությունների որակը և ծավալը բարելավելու ուղղությամբ: Հակառակը անելը ոչ մի կերպ չի տեղավորվում կոլեկտիվի կողմից վկայակոչվող սկզբունքների շրջանակներում: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը և մենք պատրաստ ենք լսել ցանկացած աշխատակցի ցանկացած առաջարկություն և հաշվի առնել դրանք մեր հետագա քայլերում»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարարը:

Արսեն Թորոսյանը գրառման վերջում նաեւ ավելացրել է հետեյալ հետգրությունը. «Վերջերս «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը» վերանվանվեց «Թոքաբանության ազգային կենտրոնի», որտեղ մատուցվող ծառայությունները նույնպես ընդլայնվելու են: Եվ ես ոչ մի մեղադրանք չլսեցի, թե մենք «քանդում ենք» կայացած մի համակարգ, որովհետև մենք չենք քանդում որևէ համակարգ: Մենք միայն հզորացնում և ընդլայնում ենք դրանք` պահպանելով մինչ օրս արդյունք ցույց տված բուժական պրակտիկաները և բարեփոխելով նրանք, որոնք արդեն հնացել են և արդյունավետ չեն»:

Տպել
618 դիտում

Սուրբ Սարգիս մատուռի մոտակայքում ավտոմեքենան կախվել է դեպի մոտակա ձորակը

«Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա Մոսկվա-Երեւան չարտերային թռիչք կազմակերպվելու թույլտվություն

Մեքենավարման պարապմունքներ են անցկացվել 1-ին զորամիավորումում. ՊՆ

Անտառամուտի բնակիչն ապօրինաբար 5 կանգուն ծառ է կտրել եւ տեղափոխել իր տան բակ

ՀՊՏՀ-ում անհրաժեշտության դեպքում առցանց կանցկացվի դիպլոմայինի պաշտպանությունը, իսկ ԵՊՀ-ում հարցը կորոշեն ֆակուլտետները

Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում ցույց տվեց նոր կառուցված մոդուլային ընդունարանները (տեսանյութ)

Կսահմանվի հատուկ՝ Կրթական սակագին. ԿԳՄՍ-ն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել

Լոռու մարզի 4 համայնքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 8 դեպք, մեկուսացածների մեջ բուժաշխատողներ էլ կան

Արցախում ընտրողների կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ 7 քրեական գործ է հարուցվել

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ի այրվածքային բաժանմունքը տեղափոխվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն

Քաղաքաշինության կոմիտեն միացել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աջակցության ծրագրին

«Պարենային շտապ օգնություն»-ը Գյումրիում ծանրոց է հասցրել 50 ընտանիքի, 25-ը տրվել է «Թռչունյան տան» նախկին սաներին

Հետախուզման մեջ գտնվող 36-ամյա տղամարդը փորձել է հաշփտակել Հալաբյան փողոցի վճարային տերմինալներից մեկը (տեսանյութ)

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը

Արցախն այդպիսի ընտրությունների արժանի չէ. քաղաքագետի համոզմամբ՝ խաղից դուրս մնացածներն ու 2-րդ փուլ անցածները կբանակցեն

Անցկացվել են մարտական հերթապահության նախապատրաստման գործնական պարապմունքներ մարտական հերթափոխի մեկնող զինծառայողների հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խոսել է կատարած աշխատանքի եւ ապագա ծրագրերի մասին

Վրաստանը բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ ուղեցույց է հրապարակել. ՊԵԿ

ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է կոճապղպեղի թանկացման ուսումնասիրության ընթացիկ արդյունքները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման հետագա քայլերը