Երեկ մի քանի ավտոմեքենաներ ջարդուփշուր արած երիտասարդն այսօր կրակոցներ է արձակել հյուրանոցում, ապա՝ վնասազերծվել

Մոտ մեկ ժամ առաջ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզի Զովունի համայնքում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում. կրակոց արձակած անձը սպանության փորձի համար հետախուզվում էր:

Կրակոցները հնչել են այն ժամանակ, երբ ոստիկանության հատուկ ջոկատայինները գործողություններ են իրականացրել հյուրանոցում՝ նրան բերման ենթարկելու համար:

Ոստիկաններին ի վերջո հաջողվել է վնասազերծել երիտասարդին եւ տեղափոխել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն:

Վերը նշված տեղեկությունները ՀԺ-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից:

Մեր տեղեկություններով՝ կրակոցներ արձակած եւ սպանության փորձի համար հետախուզվող անձը 27-ամյա Նարեկ Պետրոսյանն է:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ոստիկանները փորձել էին վնասազերծել նրան, սակայն Պետրոսյանն իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով դիմել էր փախուստի՝ հարվածելով ու վնասելով կայանված վիճակում գտնվող ոստիկանական համարանիշներով Nissan մակնիշի ավտոմեքենային, այնուհետեւ Mercedes, Opel եւ Mitsubishi մակնիշի ավտոմեքենաներին:

Տպել
2181 դիտում

Ժամը 12:00-ին տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, կընդունվի հակաճգնաժամային եւս 3 փաթեթ. վարչապետ

ԱՄՆ-ում կորոնավիրուսից կարող է 100.000 մարդ զոհվել. այդ թվով սահմանափակվելը Թրամփը «հաջողված» կհամարի. CNN

Երգիչ Իգոր Նիկոլաեւի կորոնավիրուսային թեստի պատասխանը բացասական է. օերերս երկկողմանի թոքաբորբով դիմել էր հիվանդանոց

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը շուրջ 10 հազար է. մահերի թիվը հասել է 131-ի

Ոստիկաններին հայհոյել է, հարվածներ հասցրել. 28-ամյա տղամարդը ձերբակալվել է. մանրամասներ (տեսանյութ)

Ավտոմեքենան սահել է ձորը. տուժածներ չկան

Վարչապետի աշխատակազմը հրավիրում է աշխատանքի Կադաստրի կոմիտեում

ԲՏԱՆ հայտարարում է թոքերի օդափոխման սարքերի նախագծման եւ մասնակի արտադրության առաջարկների մասին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատարների համար

Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի». հանդիպում ընկերությունների ղեկավարների հետ

Հնարավոր կլինի օնլայն տեղեկություն ստանալ հաստատված կորոնավիրուսով հիվանդ անձանց շփման շրջանակի վերաբերյալ. Ավինյան

Արցախում կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ չկան. տեղեկատվական շտաբ

4 ավիաընկերություն այսօր Բելառուսից ու Ռուսաստանից ուղեւորափոխադրումներ կիրականացնի Հայաստան

Ինչպե՞ս կարող է դժգոհություն չլինել, ո՞վ է գոհ այս իրավիճակից. Տավուշի մարզպետ

Բանակը ապաղաքականացված կառույց է, յուրաքանչյուր զինծառայող՝ ազատ իր ընտրության մեջ. հայտարարություն

Արցախի զորամասերից մեկում սննդի ապահովման նոր համակարգով ճաշարան է բացվել (լուսանկարներ)

Կառավարությունում քննարկվել են սոցիալական առանձին խմբերին միանվագ աջակցության միջոցառումները

Հայաստանի 3 մարզերում ձյուն է տեղում. ճանապարհներն հիմնականում անցանելի են

Կորոնավիրուսը կապ չունի մարդկային գործոնի հետ, «չի փախել» ոչ մի լաբորատորիայից. ռուս պրոֆեսորի դիտարկումները

Վանաձորի, Սիսիանի, Արմավիրի, Գորիսի, Երեւանի մի շարք սուպերմարկետներ փակվել են 6 ժամով. ներկայացվում են պատճառները