«Թաքնվելու տեղ չկա». անկում են ապրում ընկերությունների և նավթի գները, կորոնավիրուսի ազդեցությունը երկարաժամկետ է լինելու

Ֆոնդային շուկաները շարունակում են ցնցվել՝ կապված չինական կորոնավիրուսի տարածման լուրերի հետ. համաշխարհային տնտեսության վրա սա ունենալու է երկարաժամկետ բացասական ազդեցություն. հաղորդում է BBC-ին:

Դոլարի արտարժույթն, օրինակ, փետրվարի 28-ին բարձրացել է 1.2 ռուբլով՝ հասնելով 67.19 ռուբլու, իսկ եվրոն արժեր ավելի քան 74.15 ռուբլի: Ռուսական խոշորագույն ընկերությունների գները եւս անկում են ապրել: Փորձագետները ենթադրում են, որ կորոնավիրուսի ազդեցությունը տնտեսության վրա երկարաժամկետ կլինի:

Ներդրողները վաճառում են ռիսկային ակտիվները, այդ թվում՝ նավթը եւ զարգացող երկրների արժույթները: Մշտապես համաշխարհային տնտեսության իրավիճակի կայունության վերաբերյալ մտավախությունների դեպքում են նման ակտիվներն էժանանում: Փոխարենը, ներդրողները սովորաբար գնում են պաշտպանական ակտիվներ, ինչպես՝ ոսկի, ԱՄՆ գանձապետական պարտատոմսեր:

Փետրվարի 28-ին նաեւ ֆոնդային ինդեքսներն են բացասական միտում ցույց տվել. օրինակ, ՄոսԲիրժայի ինդեքսը նվազել է 4,1% -ով, Brent տեսակի նավթի գինն ընկել է 2.5%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 50.87 դոլարի:

«Երեկ խոշոր հարված հասցվեց համաշխարհային ֆոնդային շուկաներին»,- գրում են վերլուծաբանները շուկայի ներկայիս իրավիճակի մասին: «Ռոսբանկը» գրում է, որ այս շաբաթ արեւմտյան ցուցանիշների դինամիկան ամենավատն է եղել 2011 թվականից ի վեր: «Մինչեւ անցած շաբաթվա վերջ շուկաներում հույս կար, որ գլոբալ տնտեսության համար կորոնավիրուսի բռնկումը կարճաժամկետ բացասական ազդեցություն կունենա: Հաշվարկը կատարվել է ըստ այն տեղեկության, որ սա երկու-երեք ամսվա պատմություն է լինելու, որից հետո իրավիճակը կվերցվի վերահսկողության տակ: Բայց ներկայիս իրադարձությունների ֆոնին մենք կարող ենք ենթադրել, որ կորոնավիրուսի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա ոչ թե երկու կամ երեք ամիս է, այլ՝ առնվազն վեց ամիս, ինչը բոլորովին այլ պայմաններ է ստեղծում համաշխարհային տնտեսության համար», - նշել է БКС ֆինանսական խմբի գլխավոր տնտեսագետ Վլադիմիր Տիխոմիրովը:

«Տարածաշրջան» ներդրումային ընկերության վերլուծական բաժնի տնօրեն Վալերի Վայսբերգը նշել է, որ եթե առաջիկա օրերին Չինաստանի իշխանությունները հայտարարեն կարանտինի թուլացման մասին, ապա դա մասամբ կմեղմի այս բացասական ազդեցությունը, թեպետ, քիչ է հավանական, որ Չինաստանի տնտեսությունը մարտ ամսին կարողանա աշխատել լիարժեք ծանրաբեռնվածությամբ: «Շուկան սկսեց անկում ապրել, եւ այս մակարդակում արագ շրջադարձ ակնկալել հնարավոր չէ: Օրինակ՝ ՄոսԲիրժայի կայքում չկա որեւէ գրություն, որը ցուցանիշի աճ ունենա»,- նշել է տնտեսագետը:

Տնտեսագետներն արդեն սկսել են վերանայել գլոբալ տնտեսական աճի կանխատեսումները: Երեկ Bank of America –ն իջեցրել է համաշխարհային ՀՆԱ աճի իր կանխատեսումը`2,8%-ի, ինչն ամենացածրն է 2009 թվականից մինչ օրս: Բանկի զեկույցում նշվում է, որ կանխատեսման վերանայման պատճառը կորոնավիրուսների հետ կապված ցնցումն է: Դրա հետեւանքով առաջին եռամսյակում կտրուկ դանդաղելու է Չինաստանի տնտեսությունը, եւ խնդիրներ են լինելու մատակարարման ցանցի եւ ամբողջ աշխարհում զբոսաշրջության ոլորտի հետ կապված: Բանկը կանխատեսում է բացասական ազդեցություն ԱՄՆ տնտեսության եւ եվրագոտու համար: «Թաքնվելու տեղ չկա»,- գրում են զեկույցի հեղինակները:

Տպել
2305 դիտում

Վարչապետն առողջապահության նախարարության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին (տեսանյութ)

Վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը

Որեւէ հանքավայր շահույթով չի՞ աշխատում. Բագրատյանը ներկայացրեց քննիչ հանձնաժողովի զեկույցը

Հավերժ ապրող Հրանտ Դինքը․ անգամ մահը նրան չլռեցրեց Թուրքիայում 

Դիլիջան տանող ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար. ոստիկանությունը՝ ավտոճանապարհների վիճակի մասին

Հաստատվել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կանոնակարգը

Բացահայտվել են աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ

Բայդենի երդմնակալության արարողության փորձն ընդհատվել է Կապիտոլիումի մոտակայքում հրդեհի պատճառով

Տարբեր ուղղություններում հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի ու 1 քաղաքացիական անձի մարմին

2020 թվականին 2175 վարորդ 6 ամսով զրկվել է մեքենա վարելու իրավունքից. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

Երեկ կատարված 2224 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսի 236 նոր դեպք. առողջացածների թիվը կրկնակի է

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՊԵԿ-ի աշխատակիցներին զենք հատկացնելու մասին նախագիծը

ԱԺ-ն ընդունեց հակակոռուպցիոն դատարաններ և հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու վերաբերյալ նախագծերը

«Կոնդ» թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի զարգացման ու վերակենդանացման համար մրցույթի էսքիզ-նախագիծ է ներկայացվել

Պատերազմի սկզբից մեծ օգնություն է եղել ԱՄՆ-ի ամենաազդեցիկ հայ փաստաբանների՝ Կարօ Ղազարեանի և Գառնիգ Քերքոնեանի կողմից

Բայդենի երդմնակալությունից առաջ Դոնալդ Թրամփը կլքի Վաշինգտոնը

«Հայփոստ»-ը սահմանել է նոր սակագներ արտերկիր առաքվող գրքերի համար

Այսօր ԱՄՆ-ում կհարգեն կորոնավիրուսից մահացածների հիշատակը. ելույթ կունենա Բայդենը

Լարսի ճանապարհը դեռեւս փակ է բոլոր մեքենաների համար. ռուսական կողմում կուտակված է 450 բեռնատար

ՀՀ մի մասում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ. Գեղարքունիքի բոլոր ավտոճանապարհներին մերկասառույց է

Թուրքիայի և Հունաստանի միջև վերսկսկվում են 2016թ․ ընդհատված բանակցությունները

Սահմանվել է ուսանողների ՄՈԳ-ի նվազագույն շեմը՝ ուսման վճարի մասնակի փոխհատուցման համար

Նավալնիին կալանավորելու որոշում է կայացվել տարօրինակ պայմաններում. նիստը ոստիկանական բաժանմունքում էր

ՃՏՊ Գյումրի-Ազատան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

Հայաստանում համավարակի պայմաններում առկա ուսուցումը հիմնական ծավալով վերականգնված է

Վարդենյաց լեռնանցքը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Երեւանի համար 20 և 21 մանկապարտեզներն ամբողջապես նորոգված և նոր կահավորմամբ իրենց դռներն են բացել փոքրիկների առջև

Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք․ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ

Ասկերանի շրջանային բաժնի պետն այցելել է անցակետեր

Կառավարության որոշումներով աճուրդի դրված պետական գույքերի համար դեռեւս գնորդներ չեն հայտնվել․ Բաբայան

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց․ Գեղարքունիքում եւ Սյունիքում ձյուն է տեղում

ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է անցկացրել Երևանում, Արարատի և Սյունիքի մարզերում (տեսանյութ)

2020 թվականին Արցախի և Հայաստանի քաղաքացիներին տրամադրվել է շուրջ 850 պրոթեզ

Ջերմային ռեժիմը դպրոցներում և մանկապարտեզներում. այց կրթօջախներ՝ առանց նախազգուշացման

Երեւանցիները բողոքում են նոր տեղադրված վերելակների աշխատանքից, քաղաքապետարանը պարզաբանում է

Նախօրոք հայտարարված 100 վերելակի փոխարեն Երեւանում 2021-ին կտեղադրվի 300-ը

ԱԳ նախարարը Լավրովի հետ քննարկել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ, անվտանգ հայրենադարձման հարցերը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը պարզաբանել է գերիների թվական տվյալները չհրապարակելը. «Արմենպրես»

Ասեց գնում ենք Ղարաբաղ, արդեն տան տղեն դու ես, լավ կնայես տանեցիներին.ոստիկանության մայոր Վահե Ղազարյանը զոհվեց Շուշիում