Չայկովսկու դպրոցի սաները հատուկ մրցանակներով են վերադարձել

Երեւանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի լարային բաժնի 4-րդ դասարանի երեք սաներ՝ Արտյոմ Իոանիսյանը, Միքայել Ոսկանյանը եւ Մարի Հակոբյանը մրցանակներով են վերադարձել Զագրեբից:

Խորվաթիայում կայացած թավջութակահարների միջազգային փառատոնից Մարի Հակոբյանը վերադարձել է առաջին մրցանակով եւ հատուկ մրցանակով, Արտյոմ Իոանիսյանն ստացել է երրորդ մրցանակ, իսկ օրեր առաջ Ավստրիայում կայացած «Anna Kull» թավջութակահարների միջազգային մրցույթում Արտյոմ Իոանիսյանն ստացել է պատվավոր 3-րդ մրցանակը:

Դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նկատեց՝ դպրոցում նման արդյունքներ գրանցելը տարիների համալիր աշխատանք է: «Շատ բան է այս հաղթանակին նպաստում. նախ պետության աջակցությունը, որը ոգեւորում ու պարտավորեցնում է, հետո՝ դպրոցը, իրենք, իրենց ծնողները, արտերկրի հետ կապը, այդ դասընթացները, մաստերկլասներն ու շփումներն աշխարհի հետ շատ կարեւոր են: Որպես արվեստագետ՝ այդ շփումները տալիս են շատ մեծ փորձառություն, բայց այս մրցույթները տոկունություն են պահանջում, որովհետեւ նյարդեր են տանում: 3 փուլ մասնակցել մրցույթի, որտեղ 300 հոգուց ընտրվում են ընդամենը 5 մասնակից, մեծ ձեռքբերում է»,- նկատեց տնօրենը:

Տպել
628 դիտում

Երևանի քաղաքապետարանը 500 նոր վերելակ ձեռք կբերի. հայտարարվելու է մրցույթ

Չգիտենք՝ այս իրավիճակն ինչքան կշարունակվի եւ որքան ժամանակ մարդիկ աջակցության կարիք կունենան. մեր ռեսուրսներն անսպառ չեն

Իսպանիայում նախատեսում են ֆուտբոլային մարզումների վերսկսումը. El País

Ֆինանսական աջակցության հաշվին ժամը 18:00-ի դրությամբ 856 մլն 253 հազար դրամի մուտք է առկա

Գյումրիում ծաղիկներ են խոնարհվել ապրիլյան պատերազմի նահատակների շիրիմներին

Ավազակային հարձակում Սյունիքում․ Սիսիանի ոստիկանները բացահայտել են ծանր հանցագործությունը (տեսանյութ)

Անկախ նրանից՝ օգնության կարիքը կորոնավիրուսի հետեւանքով է, թե ոչ, փորձում ենք օգնել 105 հազար մեր շահառուից ցանկացածին

Կառավարությունում քննարկվել են ներդրումային քաղաքականության խթանման ուղղությամբ անելիքները

Կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից. Զախարովան մեկնաբանել է ադրբեջանական կողմի դիվերսիոն փորձը

ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացվել են «Զինուժ Մեդիայի» վերազինման աշխատանքները

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկները վերապատրաստումներ են անցել․ պատրաստ են ընդունելու COVID-19-ով վարակված անձանց

Բակո Սահակյանը ՊԲ հրամանատարության մասնակցությամբ Թալիշում խորհրդակցություն է անցկացրել

26,6%-ով ավելացել են կոռուպցիոն քննվող, 58,9%-ով՝ դատարան ուղարկված քրեական գործերի քանակը․ դատախազություն

Մխիթարյանը համարվում է «Մանչեստեր Յունայթեդի» վերջին 7 տարիների ամենաանհաջող տրանսֆերներից մեկը

ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը շնորհակալություն է հայտնում իր օգտին քվեարկած հազարավոր քաղաքացիներին

Էլեկտրական սյունն ընկել է ավտոմեքենայի վրա

Այսօրվանից սկսվել է կենսաթոշակների վճարումը. «Հայփոստ»-ի աշխատակիցները դռան արանքից գումարը կփոխանցեն ու արագ կհեռանան

Վարակի տարածման՝ թե մեծ, թե փոքր ցուցանիշների դեպքում պետք է առավելագույնս պահպանել շփման ու հիգիենայի կանոնները

Շահավետ առաջարկ Հայբիզնեսբանկի Mastercard Պրեմիում դասի քարտապանների համար

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն ախտահանվել է․ ՊՆ (տեսանյութ)