Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին:

Ողջունելով Վրաստանի պաշտպանության նախարարի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ վարչապետն ընդգծել է հայ-վրացական ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պաշտպանական բնագավառում փոխգործակցությունը Հայաստան-Վրաստան գործընկերության կարևորագույն բաղադրիչներից է և կարևոր համարել այսօր երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2020 թ․ ծրագրի ստորագրումը:

Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ ուրախ է կրկին այցելել բարեկամ Հայաստան, որի հետ Վրաստանը սերտ բարեկամական հարաբերություններ և ամուր գործընկերություն ունի: Նա գոհունակություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի հետ համագործակցության, նաև այսօր կայացած հանդիպման կապակցությամբ և կարևորել պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2020 թ․ ծրագրի ստորագրումը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ հայ-վրացական պաշտպանական փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Զրուցակիցներն ընդգծել են, որ երկու երկրներին և ժողովուրդներին միավորում են պատմամշակութային դարավոր կապերը և քրիստոնեական արժեհամակարգը, որոնք ամուր հենք են բարեկամական համագործակցության խորացման և սերտացման համար:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին՝ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին մտքեր են փոխանակել հակամարտությունների խաղաղ կարգավորման, այդ ուղղությամբ փոխադարձ ջանքերի կարևորության շուրջ:

Տպել
339 դիտում

«Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա Մոսկվա-Երեւան չարտերային թռիչք կազմակերպվելու թույլտվություն

Մեքենավարման պարապմունքներ են անցկացվել 1-ին զորամիավորումում. ՊՆ

Անտառամուտի բնակիչն ապօրինաբար 5 կանգուն ծառ է կտրել եւ տեղափոխել իր տան բակ

ՀՊՏՀ-ում անհրաժեշտության դեպքում առցանց կանցկացվի դիպլոմայինի պաշտպանությունը, իսկ ԵՊՀ-ում հարցը կորոշեն ֆակուլտետները

Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում ցույց տվեց նոր կառուցված մոդուլային ընդունարանները (տեսանյութ)

Կսահմանվի հատուկ՝ Կրթական սակագին. ԿԳՄՍ-ն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել

Լոռու մարզի 4 համայնքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 8 դեպք, մեկուսացածների մեջ բուժաշխատողներ էլ կան

Արցախում ընտրողների կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ 7 քրեական գործ է հարուցվել

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ի այրվածքային բաժանմունքը տեղափոխվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն

Քաղաքաշինության կոմիտեն միացել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աջակցության ծրագրին

«Պարենային շտապ օգնություն»-ը Գյումրիում ծանրոց է հասցրել 50 ընտանիքի, 25-ը տրվել է «Թռչունյան տան» նախկին սաներին

Հետախուզման մեջ գտնվող 36-ամյա տղամարդը փորձել է հաշփտակել Հալաբյան փողոցի վճարային տերմինալներից մեկը (տեսանյութ)

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը

Արցախն այդպիսի ընտրությունների արժանի չէ. քաղաքագետի համոզմամբ՝ խաղից դուրս մնացածներն ու 2-րդ փուլ անցածները կբանակցեն

Անցկացվել են մարտական հերթապահության նախապատրաստման գործնական պարապմունքներ մարտական հերթափոխի մեկնող զինծառայողների հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խոսել է կատարած աշխատանքի եւ ապագա ծրագրերի մասին

Վրաստանը բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ ուղեցույց է հրապարակել. ՊԵԿ

ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է կոճապղպեղի թանկացման ուսումնասիրության ընթացիկ արդյունքները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման հետագա քայլերը

Կորոնավիրուսի հաղթահարման ֆինանսական աջակցության հաշվի մուտքերը կազմել են 864664835.7 դրամ