Բռնության կոչերը քրեականացնելու նախագծի ընդունման դեպքում պիտի արգելվի վաճառել Հիտլերի «Իմ պայքարը» գիրքը․ Վարդանյան

27/02/2020 schedule15:32

«Պատկերացրեք իրավիճակ, երբ դատարանում քննվում է քրեական գործ, որով ամբաստանյալը մեղադրվում է անչափահասին առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ: Այս անչափահասի ծնողները դատարանում ասում են՝ սրան պետք է մորթել, կախել: Սա այդ մարդկանց բռնության կոչերը քրեականացնելու նախագծով դատելու հիմք հանդիսանո՞ւմ է: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ վերոնշյալ նախագծի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ դիմելով հարցի զեկուցող, արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանին․

«Եթե՝ այո, ո՞նց եք արդարացնում սա, երբ մարդու անչափահաս երեխային դաժանորեն սպանել են, ինքն իր էմոցիաներից ելնելով՝ նման բան է ասում: Դուք ո՞նց եք հաշվարկել այն սահմանը, որը ճիշտ պետք է գծել»,- շարունակեց Պետրոսյանը։

Փոխնախարարը պարզաբանեց, որ նման դրվագային իրավիճակները չպիտի մտնեն այս նախագծի շրջանակի մեջ, բացի այդ, պետք է ստուգել անձի հուզական վիճակը։ Ըստ այդմ՝ Պետրոսյանի նշած դեպքը նախագծով սահմանված հանցակազմի տիրույթում չէ, քանի որ հստակ նշված է՝ առաջարկվում է քրեական պատասխանատվության ենթարկել այն դեպքում, երբ բռնության հրապարակային կոչը պայմանավորված է անձի սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագմամբ, գենետիկական հատկանիշներով, քաղաքական կամ այլ հայացքներով, կրոնով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով։

Այդուհանդերձ, Պետրոսյանը պնդեց, որ իր համար նախագիծն իրավական որոշակիության տեսանկյունից խնդիրներ է առաջացնում: Ըստ նրա՝ նախագծով ամբողջ իրավապահ համակարգի ուշադրությունը սեւեռվելու է այս ուղղությամբ. «Ով ում մի հատ սպառնաց, բռնության կոչ արեց, պետք է տանեն եւ քրեական պատասխանատվության ենթարկեն»:

Հարցի հարակից զեկուցող Սիսակ Գաբրիելյանն էլ իր հերթին նկատեց, որ կա իրավական որոշակիության բաց։ Նա ասաց, որ ծառայել է բանակում, եւ ճաշարան գնալիս զինվորները երգում էին երգեր, որոնք կարող են մտնել այս հոդվածի տակ․

«Օրինակ՝ մեր հայրենասիրական երգերում կան հատվածնե՝ «Մենք պետք է կռվենք եւ ոչ թե լացենք, ազգի պատիվը զենքով հետ բերենք․․․» եւ այլն: Վերջերս էլ մի ներկայացում եմ նայել Ապրիլյան պատերազմի վերաբերյալ, ներկայացումից հետո բոլոր դերասաններին կարելի էր այս նորմի կիրառման դեպքում միանգամից տանել»,- ասաց Գաբրիելյանն ու հետաքրքրվեց՝ նախագիծն ինչ վերաբերելիություն ունի գեղարվեստական ստեղծագործություններին։

Փոխնախարարն արձագանքեց՝ նախագծի ուղերձն այն է, որ ատելության խոսք չպետք է լինի առհասարակ, իսկ գրական ստեղծագործությունների դեպքում էլ, եթե միտքը անձի նկատմամբ ատելության քարոզն է, կարող է մտնել նախագծի սահմանների մեջ․

«Եթե ներկայացման մեջ քողարկված կոչեր կան, կամ ներկայացումը «վատ արտահայտություններ» է պարունակում, եւ դա ստեղծագործական մտքի արդյունք է, ըստ իս, ոչ բոլոր դեպքերում է պետք գնալ դրանց ետեւից: Չափանիշները, ըստ էության, գնահատողական են եւ կախված են բռնություն տարածող-քարոզողի սոցիալական դիրքից եւ ազդեցությունից»,- նկատեց նա:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ, արձագանքելով Գալյանի դիտարկմանը, իր հերթին նկատեց, որ նախագծի ընդունման դեպքում գրախանութներում պիտի արգելվի վաճառել Ֆրիդրիխ Նիցշեի գրքերը, Հիտլերի «Իմ պայքարը» գիրքը․

«Ըստ իս՝ այս հոդվածով նույնիսկ մեղմացնում եք որոշ միջազգային հանցագործությունների համար պատասխանատվությունը: Ես առաջարկում եմ լրամշակել նախագիծը եւ քրեականացնել ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը»,- ասաց նա:

Հաշվի առնելով իրավական որոշակիության խնդիրները, պատգամավորների մտահոգությունները՝ նրանք առաջարկեցին նախագծի քննարկումը որոշ ժամանակով հետաձգել։ Փոխնախարարը, սակայն, չհամաձայնեց՝ ասելով, որ կառավարությունում արդեն քննարկումներ եղել են, եւ, նրա պնդմամբ, թե ինչ է նշանակում բռնությունն արդարացնել, ինչ է նշանակում քարոզել կամ կոչ անել, մեկնաբանման հարց է։

Սիսակ Գաբրիելյանը պատգամավորներին առաջարկեց խղճի մտոք քվեարկել, հետագայում լիագումար նիստի ժամանակ ինքը կներկայացնի գլխադասային հանձնաժողովի տեսակետը։ Նախագծին կողմ քվեարկեցին «Իմ քայլը» խմբակցության հինգ պատգամավորները: Նախագիծը կքննարկվի լիագումար նստաշրջանի ընթացքում։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկում էր ՀՀ կառավարության ներկայացրած՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը քրեականացնելու նախագիծը։

Նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել անձի որոշակի հատկանիշով պայմանավորված բռնության կոչերի, բռնության քարոզի եւ բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու համար։

Տպել
1680 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին