Ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածների թիվը Երեւան քաղաքում նվազել է, հանրապետությունում՝ աճել. ՃՈ պետ

Ճանապարհային երթեւեկության արդի հիմնախնդիրների թեմայով «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բազմաթիվ բողոքներ եւ առաջարկություններ է ստացել քաղաքացիների կողմից, եւ այսօր Խորհրդարանում լսումների շրջանակում քննարկվում են դրանց լուծման եղանակները:

Խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի կարծիքով՝ ամենացավոտ եւ ամենաքննարկվող թեման բալային համակարգի ներդրումն է: Նա նշեց, որ ի սկզբանե ԲՀԿ-ն դեմ էր համակարգի ներդրմանը: «Երբ մենք պատժում ենք վարորդին՝ բալ հանելով, արդյոք պետությունը ստեղծե՞լ է ճանապարհային այն պայմանները, որ վարորդը երթեւեկի առանց խախտումների»,- ասաց Աբովյանը՝ մեջբերելով այն փաստը, որ Երեւանում չկա մեքենան կայանելու համակարգ, եւ մարդիկ ստիպված են խախտել տվյալ օրենքը:

ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի կարծիքով էլ՝ դեռ վաղ է խոսել բալային համակարգի էֆեկտիվության մասին: Նա ներկայացրեց տվյալներ, ըստ որոնց՝ 2019 թ. փետրվարի 27-ի համեմատ այսօր ՀՀ-ում ճանապարհատրանսպորտային պատահարները 34-ով ավելացել են, մահերի թիվը պակաս է 3-ով, 59-ով էլ ավելի է վիրավորների թիվը: Իսկ Երեւան քաղաքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 37-ով պակաս են ճանապարհատրանսպորտային պատահարները, 2-ով՝ զոհերի թիվը, 68-ով պակաս են վիրավորները: «Քանի որ տեխնիկապես եւ տեսախցիկներով Երեւանն է հագեցած, այստեղ արդեն ունենք դրական աճ»,- եզրափակեց Կարապետյանը:

Տպել
974 դիտում

Վրաերթ Արարատի մարզում․ 30 գառ տեղում սատկել է

Առաջիկա օրերին սպասվում է ձյան եւ անձրեւի տեսքով տեղումներ. կցրտի մինչեւ 10-12 աստիճանով

AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ ՀՀ պարետ

Ուկրաինայի հայերը ֆինանսավորել են վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը

Ռուսաստանի օդային սահմանը փակ է, սակայն կիրականացվի հատուկ չվերթ դեպի Երևան. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Հեռավար ուսուցումն իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն Կոտայքի մարզին տրամադրել է համակարգիչներ և պլանշետներ

Արցախի բուժհաստատություններում հիվանդասենյակներ են առանձնացրել կորոնավիրուսով կասկածվողներին մեկուսացնելու համար

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Կոտայքի մարզում քաղաքացին հոսանքահարվել է էլեկտրասյան վրա և մահացել

Հայաստանում կորոնավիրուսով հաստատված հիվանդների թիվը հասավ 822-ի. 52 նոր դեպք է ավելացել

Երեւանի Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի քարերը պոկվել, ընկել են

Այսօր Ծաղկազարդ է՝ մանուկների օրհնության օրն ու Ավագ շաբաթի մեկնարկը

Ջրաշեն գյուղի թռչնաբուծարանի մոտ ավտոմեքենան թեքվել է դեպի ձորը

Բակո Սահակյանի գլխավորությամբ Արցախում կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքների հանձնաժողովի նիստ է գումարվել

Մեր նպատակը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է. վարչապետ (տեսանյութ)

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն լիցենզիայից չի զրկվել. կոմիտեն հայտարարություն է տարածել

Վերակենդանացման բաժանմունքներում 25 հիվանդ կա. նրանցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Կորոնավիրուսը, Արմեն Մուրադյանը եւ նախարարի պորտֆելը

ՀՀ մարզերում ձյուն է տեղում, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել, մեկուսացվածներ ևս չկան