Բաքուն ու Անկարան քննարկում են սպառազինության համատեղ արտադրության հարցը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն ու Անկարան սպառազինության համատեղ արտադրության հարցեր են քննարկում: Նա հավելել է, որ այդ երկու երկիրը 2020-ին կավելացնեն համատեղ զորավարժությունների քանակը:

Ալիուը շեշտել է, որ Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության խորհրդի 8-րդ նիստում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է սպառազինության համատեղ արտադրության հարցը: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Interfax»-ի ադրբեջանական ծառայությունը:

RegionMonitor-ն էլ փոխանցում է, որ Ալիեւը Բաքվում նիստի ավարտին ասել է. «2019-ին Ադրբեջանն ու Թուրքիան 13 համատեղ զորավարժություն են անցկացրել, 2020-ին դրանց քանակն ավելի շատ կլինի: Մենք նաև կշարունակենք արդիական զենք գնել Թուրքիայից»:

Ադրբեջանի նախագահը հավելել է, որ Բաքուն կշարունակի գործակցությունն Անկարայի հետ պաշտպանության և անվտանգության հարցերում:

Հիշեցնենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով փետրվարի 25-ին մեկնել էր Բաքու: Ռազմավարական համագործակցության հանձնաժողովի նսիտը նախագահել են Էրդողանն ու Ալիեւը:

Տպել
571 դիտում

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Ոստիկանության Դիլիջանի ու Վարդենիսի բաժիններում քաղաքացիներն ապօրինի հրազեններ են հանձնել

Խոնարհվեցի հայրենիքի պաշտպանության ժամանակ ընկած հերոսների շիրիմների առջեւ․ Արարատ Միրզոյան

Սերժ Թանկյանի, Սեբուի ու Միշոյի նոր երգը՝ Introvert (Call Me Crazy). պրեմիերա

Արևուտի դպրոցում կոռուպցիոն բնույթի հանցագործություն է բացահայտվել․ հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

«Բարև, Ավո ջան, ո՞նց ես»

ՀՖՖ-ն հայկական ակումբներին կտա հովանավորչական գումարները

Շարունակվում են նորակոչիկ զինծառայողների պատրաստության ծրագրով նախատեսված պարապմունքները

Երևանի քաղաքապետարանը 500 նոր վերելակ ձեռք կբերի. հայտարարվելու է մրցույթ

Չգիտենք՝ այս իրավիճակն ինչքան կշարունակվի, որքան ժամանակ մարդիկ աջակցության կարիք կունենան. մեր ռեսուրսներն անսպառ չեն

Իսպանիայում նախատեսում են ֆուտբոլային մարզումների վերսկսումը. El País

Ֆինանսական աջակցության հաշվին ժամը 18:00-ի դրությամբ 856 մլն 253 հազար դրամի մուտք է առկա

Գյումրիում ծաղիկներ են խոնարհվել ապրիլյան պատերազմի նահատակների շիրիմներին

Ավազակային հարձակում Սյունիքում․ Սիսիանի ոստիկանները բացահայտել են ծանր հանցագործությունը (տեսանյութ)

Անկախ նրանից՝ օգնության կարիքը կորոնավիրուսի հետեւանքով է, թե ոչ, փորձում ենք օգնել 105 հազար մեր շահառուից ցանկացածին

Կառավարությունում քննարկվել են ներդրումային քաղաքականության խթանման ուղղությամբ անելիքները

Կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից. Զախարովան մեկնաբանել է ադրբեջանական կողմի դիվերսիոն փորձը

ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացվել են «Զինուժ Մեդիայի» վերազինման աշխատանքները

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկները վերապատրաստումներ են անցել․ պատրաստ են ընդունելու COVID-19-ով վարակված անձանց

Բակո Սահակյանը ՊԲ հրամանատարության մասնակցությամբ Թալիշում խորհրդակցություն է անցկացրել