Հանձնարարել եմ աջակիցներիս զերծ մնալ սադրանքներին տրվելուց. Ա. Հարությունյանի թիմը քարոզարշավն սկսում է մոմավառությամբ

Արցախում այսօրվանից պաշտոնապես մեկնարկում է մարտի 31-ին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Նախագահի պաշտոնի համար պայքարելու է 14 անձ, իսկ խորհրդարանում հայտնվելու իր շանսերը փորձելու է 12 քաղաքական ուժ կամ դաշինք: Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը նախագահի թեկնածու է, նրա ղեկավարած «Ազատ Հայրենիք» կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին: 

ՀԺ-ին տված հարցազրույցում Հարությունյանը տեղեկացրել է, որ քարոզարշավն սկսում են այսօր տեղի ունենալիք մոմավառությամբ՝ դրանով իսկ մյուս քաղաքական ուժերին եւ թեկնածուներին կոչ անելով պահպանել հանդուրժողականություն: Ստորեւ մեր զրույցը.

- Պարո՛ն Հարությունյան, այսօր Արցախում պաշտոնապես մեկնարկել է մարտի 31-ին սպասվող ընտրությունների քարոզարշավը: Դուք առաջադրվել եք՝ ե՛ւ որպես նախագահի թեկնածու, ե՛ւ խորհրդարանական ընտրություններին գլխավորում եք «Ազատ Հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ցուցակը: Պատրա՞ստ եք քարոզարշավին: Ի՞նչ խնդիրներ եք տեսնում:

- Նախընտրական գործընթացներն առաջին հերթին ենթադրում են հանրության համար մշակված նոր ծրագրերի ներկայացում, որոնք պետք է կազմված լինեն որոշակի առաջարկներից: Հատկապես հիմա, երբ մեր քաղաքական թիմը հայտ է ներկայացրել՝ ստանձնելու երկրի կառավարման ամբողջ պատասխանատվությունը, չէինք կարող լրջագույնս չնախապատրաստվել: Վստահաբար, կարող եմ հայտարարել, որ մեր ներկայացրած ծրագիրն ամենահավակնոտն է, եւ սիրով պատրաստ ենք այն հանձնելու ժողովրդի դատին:

Մենք քաջ գիտակցում ենք, որ քարոզարշավի ընթացքում այլ քաղաքական ճամբարներից կհնչեցվեն անհիմն մեղադրանքներ, որովհետեւ վերջին մի քանի ամիսների ընթացքում նման փորձեր արվել են՝ ծրագրեր եւ առաջարկներ ներկայացնելու փոխարեն: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի եւ թեկնածուների մեծ մասը հանդես է գալիս մեկ միասնական օրակարգով, այն է՝ քննադատել իմ անձը եւ իմ գլխավորած քաղաքական թիմին՝ մնալով այն թյուր կարծիքին, թե դրանով հնարավոր է քաղաքական հաջողություն արձանագրել: Նրանցից ոչ մեկն Արցախի սոցիալ-տնտեսական ծրագիր չի ներկայացնում, առողջ քննարկումներ չի իրականացնում, այլ զբաղված է սեւ փիառով, իսկ հաճախ նաեւ հասարակությունը պառակտելու փորձեր է ձեռնարկում: Հենց այդ պատճառով մենք քարոզարշավը կսկսենք խորհրդանշական երթով ու մոմավառությամբ՝ հանդուրժողականության մեր աղերսը հասցնելով Աստծուն:

Թեկնածուներից ոմանք իրենց հարցազրույցներում հայտարարում են վարչական ռեսուրսների, բիզնես հնարավորությունների չարաշահումների մասին՝ ակնարկելով Ձեզ եւ Ձեր անվան հետ կապվող բիզնեսները: Կան  թեկնածուներ, որոնք նույնիսկ նշում էին, որ եթե չկանխվի Ձեր մասնակցությունը, արդար ընտրությունների մասին խոսք լինել չի կարող: Ինչպե՞ս կարձագանքեք նման հայտարարություններին:

- Այդ ամենը նախընտրական պոպուլիզմ եմ համարում, որը զուրկ է որեւէ բովանդակային հիմնավորումից: Արդեն նշեցի՝ այդ մարդիկ մասնակցում են ընտրություններին, բայց երկրի զարգացման ոչ մի ծրագիր չեն ներկայացնում: Իսկ եթե նրանց թվում է, թե ամբոխահաճո հայտարարություններով կամ իրականության հետ որեւէ աղերս չունեցող երեւույթների մասին խոսելով կարող են մոլորեցնել մամուլին կամ հասարակությանը, կարծում եմ՝ չարաչար սխալվում են:

Քաղաքագետները շատ մեծ են համարում նախագահական ընտրությունների 2-րդ փուլի հավանականությունը: Այս մասով ի՞նչ կարծիք ունեք: Ձեզ ֆավորի՞տ թեկնածու եք համարում: Է՞լ ով կարող է հայտնվել 2-րդ փուլում:

- Սոցիոլոգիական հարցումները փաստում են, որ, այո՛, մենք առաջատարն ենք թե՛ նախագահական եւ թե՛ խորհրդարանական ընտրությունների նախընտրական այս փուլում: Պետք է անկեղծ լինեմ՝ ասելով, որ ստեղծված են բոլոր նախադրյալները՝ նախագահական ընտրությունները մեկ փուլով ավարտելու համար, քանի որ ունենք աջակիցների շատ մեծ բանակ, որոնք հասարակության տարբեր շերտերից են: Բայց, ամեն դեպքում, ամեն ինչ ավելի հստակ ցույց կտան ժողովրդի քվեարկության արդյունքները: Սպասենք, կտեսնենք:

 - Արցախում լարվածությունը կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծել արտաքին թշնամու ակտիվացման համար: Ըստ Ձեզ՝ հնարավոր կլինի՞ առանց նախընտրական լարվածության քարոզարշավ իրականացնել: Քաղաքական ուժերի շրջանում կա՞ այդ գիտակցումը:

- Համամիտ եմ, որ ներքաղաքական ցանկացած անկայուն իրավիճակի ստեղծման դեպքում արտաքին վտանգի ռիսկը շատ բարձր է: Մենք ներքին միասնականության պահպանմանն ուղղված՝ բազմաթիվ կոչեր ունենք հղած: Խստագույնս հանձնարարել եմ նախընտրական գործընթացներին առնչվող իմ բոլոր աջակիցներին պահպանել առավելագույն սառնասրտություն եւ զերծ մնալ սադրանքներին տրվելուց: Եվ, չնայած որոշ ուժերի՝ հաճախ ոչ կառուցողական դրսեւորումներին, կհաջողվի, ընդհանուր առմամբ, երկրում ամուր պահել ներքաղաքական կայունությունը, որը մեզ համար սկզբունքային հարց է:

Ընդհանրապես Ղարաբաղի ապագայի վերաբերյալ պատկերացումները բոլոր ժամանակներում շատ կարեւոր են համարվել Արցախի եւ Հայաստանի իշխանություն ընտրելիս: Ի՞նչ պատկերացում ունեք այս առնչությամբ:

- Շատ բնական եմ համարում, քանի որ ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ հայոց պատմության այս փուլում Արցախում է վճռվում ամբողջ հայության ճակատագիրը: Ուրախ եմ, որ ՀՀ-ում եւ ԱՀ-ում իշխող վարչակարգերն ունեն ազգային ընդգծված մտածելակերպ, եւ համահունչ կերպով շարունակում ենք ամրապնդել հայկական զույգ պետականությունները:

 - ՀՀ վարչապետը հաճախ է ընդգծում Ղարաբաղի հարցում ՀՀ եւ Արցախի իշխանությունների դիրքորոշումների համընկնման կարեւորությունը: Ինչպե՞ս եք պատկերացնում համագործակցությունն ընտրվելու դեպքում:

- Որեւէ կերպ չեմ պատկերացնում մի իրավիճակ, երբ ՀՀ եւ ԱՀ իշխանությունները չհամագործակցեն, կամ այդ համագործակցությունը լինի ոչ լիարժեք: Մենք մի ազգ են, մեկ հայրենիք, երկու պետություն, եւ առաջին երկուսը միշտ գերիշխող դիրք ունեն: Խնդիրն այստեղ թշնամական բացահայտ տրամադրություններով Ադրբեջանի իշխանության ոչ կառուցողական մոտեցման մեջ է: Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ:

Հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լուծման որեւէ տարբերակ պետք  է միանշանակ ստանա Արցախում եւ Հայաստանում ապրող հայերիս մեծամասնության աջակցությունը: Իսկ նման փաստաթղթի մասին կարծում եմ՝ դեռեւս վաղ է խոսելը:

Ըստ որոշ գնահատականների՝ Մյունխենում տեղի ունեցած քննարկմամբ նոր բովանդակություն հաղորդվեց Ղարաբաղի հարցին: Ի՞նչ կարծիք ունեք Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած նոր սկզբունքների մասին:

Արդեն առիթ ունեցել եմ մամուլի միջոցով կարծիքս հայտնելու, բայց սիրով կկրկնեմ, որ ՀՀ վարչապետը շատ հավասարակշռված ու սկզբունքային քաղաքականություն է իրականացնում, ինչը ողջունելի է: Միեւնույն ժամանակ տեղին է նկատել, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ապակառուցողական դիրքորոշում ցուցաբերել, ինչը նվազեցնում է երկխոսության արդյունավետությունը: Ամեն դեպքում, պետք է փաստենք, որ թեեւ շատ հեռու ենք գտնվում հիմնախնդրի վերջնական խաղաղ կարգավորման գործընթացից, այնուամենայնիվ, այդ հանդիպումները նպաստում են տարածաշրջանում խաղաղության պահպանմանը:

- Բանակում վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերն ինչո՞վ եք պայմանավորում: Ի՞նչ պետք է արվի՝ նման իրավիճակը բացառելու համար: Կարեն Աբրահամյանն օրերս ազատվեց պաշտոնից: Նրան փոխարինեց Ջալալ Հարությունյանը: Սա, ըստ Ձեզ, բավարա՞ր է այդ խնդիրը լուծելու համար:

- Չեմ ուզում գնահատականներ տալ, բայց երեւի ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում, կարծում եմ, որ բանակ-հասարակություն կապի ամրապնդումը պետք է շարունակական լինի: Հատկապես մշակութային միջոցառումների կազմակերպումը, արվեստի եւ հանրային այլ դեմքերի այցերը պետք է ավելի հաճախակի բնույթ կրեն: Նման նախաձեռնությունները մեծ ազդեցություն են թողնում զինվորների բարոյահոգեբանական տրամադրությունների վրա:

Տպել
5339 դիտում

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)