Հնդկաստանում միջկրոնական բախումներ են. կան զոհեր, ներգրավվել է զորքը

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում միջկրոնական բախումներ են. The Guardian կայքի գնահատմամբ՝ մայրաքաղաք Դելիում վերջին մի քանի տասնամյակներում տեղի ունեցած ամենաարյունալի կրոնական բախումներն են, արդեն մոտ 20 զոհ է գրանցվել:

Դելիի գլխավոր նախարար Արվինդ Քեժրիվալն իրավիճակը որակել է «մտահոգիչ» և ասել, որ անհրաժեշտ է ներգրավել բանակի ուժերը՝ բռնությունները կանխելու համար: «Որքան էլ ոստիկանը ջանք թափի, այս իրավիճակը չի կարողանա վերահսկել, պետք է անհապաղ զորքը ներգրավել և պարետային ժամ հայտարարել»:

Երեկ կեսօրին մոտ 500 երիտասարդ հինդուիստների վայրենի ամբոխը հարձակվել է Աշոք Նագարի մզկիթի վրա, կոտրել դռները, մագլցել մինարեթ և այնտեղից ծածանել հինդուիզմի պաշտոնական դրոշը: Նրանք թալանել են այս մզկիթը, ևս մի՝ ավելի փոքր մզկիթ, մուսուլմանների խանութներ, իսկ վերջում՝ հրկիզել դրանք:

Տեղացի մի մուսուլման, որը, անվտանգության նկատառումներից ելնելով, խնդրել է չնշել իր անունը, պատմել է, թե ինչպես է ամբոխն ավելի քան երեք ժամ մզկիթը քանդել, ինչպես են անդադար վանկարկել հինդուիստական ազգայնականության կարգախոսներ: «Նրանք եկել են ցերեկը և այրել ամեն ինչ ներսից, այնուհետև նրանք թալանել և այրել են մզկիթի ներսում գտնվող խանութը, հետո՝ կողքին գտնվող երկու մահմեդական տուն: Ես նույնիսկ չգիտեմ՝ ինչ ասել: 35 տարվա ընթացքում ես երբեք չեմ տեսել նման իրավիճակ. հնդկացիները և մուսուլմանները միշտ այստեղ խաղաղ ապրել են: Բոլորս միասին նշեցինք Էյդը և Դիվալին: Հինդու կանայք հաճախ իրենց երեխաների հետ մզկիթ էին մտնում. սա շենք էր ոչ միայն մուսուլմանների, այլև ողջ համայնքի համար: Բայց խաղաղությունը հիմա լիովին վերացավ»,- ասել է նա:

Այսօր առավոտյան մահմեդականների տների վրա հարձակումները շարունակվել են: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ որոշ տեղացի հինդուիստներ զինված հսկողություն են սահմանել մզկիթի տարածքում՝ փորձելով պաշտպանել մահմեդական ընտանիքներին:

Խռովությունները շարունակվում են տարածվել դեպի Դելիի հյուսիս-արևմտյան հատվածը: Առավել տուժած շրջաններում արդեն տեսանելի է Դելիի ոստիկանության և զորքի տեղակայումը:

Հիշեցնենք, որ Հնդկաստանում բողոքի ալիքը ծավալվել էր 2019թ. դեկտեմբերին՝ վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարության ընդունած օրենսդրական փոփոխություններից հետո: Քաղաքացիության մասին նոր օրենքով սահմանվել է, որ քաղաքացիություն է տրամադրվում այստեղ ապրող կրոնական բոլոր մեծ համայնքների ներկայացուցիչներին, բացառությամբ՝ մահմեդական փախստականների:

Նման խտրական մոտեցման դեմ մի խումբ մուսուլմաններ Դելիում ճանապարհներ էին փակել: Բողոքի խաղաղ ակցիաները վերաճել են արյունալի բռնությունների, երբ իշխող «Բհարաթիա ջանաթա» կուսակցության (BJP) առաջնորդ Կապիլ Միշրան հրահանգել էր հինդուներին բռնի կերպով հեռացնել նրանց: Երկու կողմերից խմբերն իրար կողմ քարեր էին նետել և գրոհել միմյանց վրա: Քարով գլխին հարվածից երկուշաբթի մահացել էր մի ոստիկան, ոստիկաններն արցունքաբեր գազ էին կիրառել, սակայն ամբոխը ցրել չէին կարողացել: Իջեցվել էր հրաման, որով արգելվում էր շրջել չորս մարդուց ավելի խմբերով: Սակայն, ըստ էության, ոստիկանությունն այս օրերին չէր կարողացել վերահսկել, որ այս կարգը պահվի:

Տպել
1725 դիտում

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ