Պայմանագրեր, համաձայնություններ, առեւտուր, ղարաբաղյան հակամարտություն. Էրդողանն Ադրբեջանում է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով փետրվարի 25-ին մեկնել է Բաքու:

Ռազմավարական համագործակցության հանձնաժողովի նսիտը նախագահելու են Էրդողանն ու Ալիեւը: Այսօր կայացած հանդիպման ժամանակ նախատեսվել է վերանայել 2 երկրների հարաբերությունները տարբեր բնագավառներում՝ շեշտը դնելով առեւտրատնտեսական համագործակցության առավել խորացման վրա:

Էդողանի այցը մեկօրյա չէ, սպասվում է, որ ստորագրվելու են մի շարք պայմանագրեր, որոնցով 2 երկրները նպատակ ունեն Թուրքիա-Ադրբեջան առեւտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի:

Էրդողանի հետ միասին, թուրքական պատվիրակության կազմում Բաքու է մեկնել նաեւ Թուրքիայի առեւտրի նախարար Ռուհսար Փեքջանը: նա նշել է, որ 15 միլիարդ դոլարի շեմը հատող առեւտրաշրջանառությանը հասնելու ամենակարեւոր փաստաթուղթը 2 երկրների միջեւ «Արտոնյալ առեւտրի պայմանագիր»-ն է, որի պատրաստման վրա շատ ջանք ու ժամանակ են ծախսել ադրբեջանցի եւ թուրք պատվիրակները:

2019 թվականին Թուրքիայի  եւ Ադրբեջանի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 2 միլիարդ դոլար, որից 1,6 միլիարդը կազմում է Թուրքիայից Ադրբեջան, իսկ 394 միլիոն դոլարը՝ Ադրբեջանից Թուրքիա արտահանումը:

Ալիեւի եւ Էրդողանի հանդիպումը կայացել է նաեւ լրատվամիջոցների հետ, որի ժամանակ ամփոփվել են հանդիումների արդյունքներն ու անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտությանը: Ինչպես եւ սպասվում էր, Թուրքիայի նախագահը, ամեն անգամվա նման, այս հանդիպմանը եւս իր անվերապահ աջակցությունն է հայտնել Արդբեջանին՝ հակամարտության կարգավորման եւ Բաքվի դիրքորոշման հարցում:

«Թող բարձրյալը հանգստություն տա ղարաբաղյան հակամարտության  գոտում զոհված մեր արդբեջանցի եղբայրների հոգիներին»,- թեման նման խոսքերով է սկսել Էրդողանը եւ շարունակել,- «Ալիեւն իմ եղբայրն է, իմ եղբայրն ասում է, որ Ղարաբաղն Ադրբեջանի մի մասն է, հենց Ադրբեջան է Ղարաբաղը, ես հաստատում եմ իր խոսքերը»:

Ալիեւն ու Էրդողանը նաեւ տետատետ հանդիպում են ունեցել՝ առանց լրատվամիջոցների ներկայության:

Ադրբեջան կատարած այցի ընթացքում Թուրքիայի նախագահի պատվիրակության կազմում են Արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն, էկոնոմիկայի, էներգետիկ ենթակառուցվածքների եւ շրջակա միջավայրի, ֆինանսների,  պատիժների  եւ առեւտրի նախարարները, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ֆահրեթին Ալթունը, նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինն ու ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը: Բոլոր նախարարների համար Բաքվում նախատեսված են երկկողմ հանդիպումներ:

Նշենք, որ նախքան Ադրբեջան մեկնելը Էրդողանը հանդիպել  է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, խոսել Սիրիայում տիրող իրավիճակից եւ Իդլիբի շուրջ ծավալվող զարգացումներից: Նա հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է արագ հասնել Սիրիայում խաղաղության, մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունն  ակտիվորեն աջակցում է Բաշար Ասադի զորքերին, իսկ իրենք չեն կարող ձեռքերը ծալած նստել եւ ոչինչ չանել:

Թուրքիայի նախագահը նաեւ հայտնել է, որ անկախ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Թուրքիայի համար նախատեսված քառակողմ հանդիպման պայմանավորվածությանը, ինքն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի հարցով հանդիպելու են մարտի 5-ին: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով հիշյալ հանդիպմանն ասել է, որ խաղաղության հասնելու համար նոր մոտեցումներ են մշակվել, որոնք քննարկվելու են Էրդողան-պուտին հանդիպման ժամանակ:

Տպել
2615 դիտում

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա