Հանդիպել են ՀՀ և Սլովակիայի ԱԳ նախարարները. երկուստեք կարևորվել է մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը

Փետրվարի 24-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցելությամբ Հայաստանում գտնվող Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ։ Ողջունելով Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակին՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է․ «Շատ ուրախ եմ կրկին ողջունել Ձեզ Երևանում: Անցած տարվա ընթացքում մեր արտաքին քաղաքական գերատեսչությունները շատ ինտենսիվ երկխոսություն ունեցան, և շատ առիթներ ունեցանք հանդիպելու և քննարկելու մեր ընդհանուր օրակարգի բազմաթիվ հարցեր՝ տարբեր ձևաչափերով և տարբեր հարթակներում: Համատեղ աշխատելու բազմաթիվ ծրագրեր ունենք: Այս այցի ընթացքում մասնակից ենք լինելու շատ լավ և կարևոր միջոցառման՝ Հայաստանում Սլովակիայի նստավայր դեսպանության բացմանը: Ձեր այս այցն իրավամբ պատեհ առիթ է՝ միասին ուղենշելու մեր միջև համագործակցության հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև ուրվագծելու այդ հարաբերությունների ընդլայնման ճանապարհները յուրաքանչյուր հարթությունում՝ քաղաքական, տնտեսական, առևտրի, մշակույթի, կրթության և այլ բնագավառներում»:

ԱԳ նախարարներն անդրադարձել է հայ-սլովակյան հարաբերությունների բազմաշերտ օրակարգին՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել ջանքերը փոխշահավետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ: Այդ առնչությամբ երկուստեք կարևորվել է բարձրաստիճան փոխայցերի և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, տարբեր մակարդակներում երկխոսության դինամիկայի պահպանումը, խորհրդարանական ձևաչափում շփումների ակտիվացումը, ապակենտրոնացված համագործակցությունը։ Ուղենշվել են իրավապայմանագրային դաշտի ընդլանյման և հարստացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ 

Երկկողմ տնտեսական համագործակցության համատեքստում Զոհրաբ Մնացականյանը և Միրոսլավ Լայչակն ընդգծել են փոխադարձ հանձնառությունը՝ գործնական միջոցառումներ ձեռնարկել լիարժեքորեն օգտագործելու առևտրատնտեսական ոլորտում առկա և դեռևս չիրացված ներուժը, այդ թվում անմիջական դերակատարներին համապատասխան հնարավորությունների ընձեռման միջոցով: Կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում՝ բարձր տեխնոլոգիաների, նորարարության, գյուղատնտեսություն և այլ ոլորտներում համագործակցության զարգացումը և խորացումը։

Հայաստանի և Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային կառույցներում արդյունավետ համագործակցության շուրջ։ Այդ համատեքստում շեշտվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ընդհանուր օրակարգի շուրջ փոխգործակցության դինամիկայի պահպանումը և զարգացումը՝ մասնավորապես, ցեղասպանության կանխարգելման, այլատյացության և ռասիզմի դեմ պայքարի ուղղությամբ։

Զոհրաբ Մնացականյանը և Միրոսլավ Լայչակն հանգամանալից քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգային հարցերը՝ ընդգծելով Արևելյան գործընկերության՝ որպես արժեքահեն և ներառական համագործակցության չափազանց կարևոր հարթակի առանցքային նշանակությունը։ Երկուստեք կարևորվել է մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ որպես ժողովուրդների միջև շփումները խթանող կարևոր հանգրվան։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային հրատապության մի շարք հարցերի: 

Ի դեպ, այցի օրն՝ առավոտյան, Միրոսլավ Լայչակի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին:

Տպել
1075 դիտում

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են