Ռեֆորմիստ Ռոհանին հեռանում է. Իրանի խորհրդարանական ընտրություններում հաղթում են «բազեները»

Փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները: Նախնական արդյունքներով՝ ապագա խորհրդարանի մեծամասնությունը՝ շուրջ 70 տոկոսը կազմելու են կոշտ արտաքին քաղաքականության կողմնակից պահպանողականները, որոնք վայելում են նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) աջակցությունը: Ներկայիս նախագահ, ռեֆորմիստ համարվող Հասան Ռոհանիի համախոհները ստացել են ձայների մոտ տասը տոկոսը: Մնացած 20 տոկոսը բաժին է հասել «չափավորներին»:

Նախեւառաջ հարկ է նշել, որ Իրանում ընտրություններն անցնում էին երկրի համար բավական բարդ ժամանակաշրջանում: Արտաքին քաղաքականության ամենազգալի մարտահրավերը շարունակում են մնալ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, որոնք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջուկային գործարքից դուրս գալու մասին որոշումից հետո շարունակաբար լարվում են, իսկ գագաթնակետին հասան հունվարին, երբ սպանվեց գեներալ Քասեմ Սուլեյմանին: Նույն իրադարձությունների շարքում կարելի է դիտարկել ուկրաինական մարդատար ինքնաթիռի պատահական խոցումը ԻՀՊԿ-ի կողմից, ինչն իշխանության նկատմամբ նոր բացասական տրամադրությունների առիթ հանդիսացավ երկրի ներսում: Քաղաքացիները մի մասը դժգոհում էր իշխանություններից նաեւ մինչ այդ, մասնավորապես, 2019թ. նոյեմբերին, երբ տեղի ունեցան զանգվածային հակակառավարական ցույցեր՝ պայմանավորված սոցիալ-տնտեսական վիճակով:

Ինչ վերաբերվում է ապագա պատգամավորներին «պահպանողականների» կամ «ռեֆորմիստների» շարքին դասելուն, ապա քաղաքական կուսակցությունների բացակայության պայմաններում Իրանի քաղաքական դաշտի այս տարանջատումը խիստ պայմանական է. ռեֆորմիստները հանդես են գալիս տնտեսության ազատականացման եւ մասնավորեցման դիրքերից, ինչպես նաեւ կողմ են Արեւմուտքի հետ ավելի փափուկ քաղաքականություն վարելուն, մինչդեռ պահպանողականները դեմ են Արեւմուտքի հետ «քաղաքական առեւտրի» մեջ մտնելուն եւ հանդես են գալիս տնտեսության պետական կարգավորման դիրքերից: Այդուհանդերձ, ելնելով Իրանի քաղաքական համակարգի առանձնահատկությունից՝ որեւէ լուրջ համակարգային փոփոխություն նրանք չեն կարող իրականացնել առանց Իրանի հոգեւոր առաջնորդի մասնակցության:

Ըստ DPA գործակալության հարցումների՝ այդ կարծիքին է նաեւ իրանցիների մեծ մասը, որոնք նշել են, թե խորհրդարանը, անկախ դրա կազմից, ի զորու չէ լուծել երկրի առջեւ ծառացած քաղաքական եւ տնտեսական խնդիրները: Թերեւս հենց դրանով էլ պայմանավորված էր ընտրություններին մասնակցության աննախադեպ ցածր տոկոսը. քվեարկել է ընտրության իրավունք ունեցող իրանցիների ընդամենը 42,6 տոկոսը: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձել են բացատրել մասնակցության ցածր տոկոսը «օբյեկտիվ» պատճառներով: Իրանի ներքին գործերի նախարար Աբդուլռեզա Ֆազլին մասնավորապես փորձել էր արդարացնել մասնակցության սովորականից ցածր տոկոսը վատ եղանակով եւ կորոնավիրուսի տարածման մասին լուրերով, իսկ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին ուղղակիորեն մեղադրեց «թշնամական քարոզչությունը»՝ նկատի ունենալով որոշ գործիչների՝ ընտրությունները բոյկոտելու մասին կոչերը:

Իրանցի մի շարք ակտիվիստներ իրոք կոչ էին արել բոյկոտել ընտրությունները: Նրանց դժգոհության պատճառը ռեֆորմիստ եւ չափավոր բազմաթիվ թեկնածուների գրանցման արգելափակումն էր: Այս ընտրությունները ռեկորդային էին նաեւ այդ ցուցանիշով: 290 մանդատի համար պայքարելու հայտ էին ներկայացրել ավելի քան 16 հազար քաղաքացի, սակայն Սահմանադրության պահապանների խորհուրդը հավանություն էր տվել միայն 7148 թեկնածուի գրանցմանը: Արգելափակված թեկնածուների շուրջ երեք քառորդը չափավոր կամ ռեֆորմիստ գործիչներ էին, որոնք աջակցում էին գործող նախագահ Հասան Ռոհանիին:

Չի կարելի ասել թե Իրանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները լուրջ փոփոխություններ են խոստանում երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությունում: Ինչպես արդեն նշվեց՝ առանց Խամենեի համաձայնության՝ նման փոփոխությունների փորձերը դատապարտված են անհաջողության, իսկ Խամենեի ցանկության դեպքում՝ գործնականում կարեւոր չէ, թե ինչ ուղղվածություն ունի խորհրդարանական մեծամասնությունը: Արտաքին քաղաքականությունում լուրջ փոփոխությունների բացակայության մասին է վկայում նաեւ Ռոհանիի հայտարարությունը, որ Իրանը պատրաստ է ԵՄ-ի հետ բանակցություններ վարել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ եւ կողմ է միջուկային համաձայնագրի պահպանմանը:

Ընտրությունների արդյունքների ամենատեսանելի ակնարկը, թերեւս, այն է, որ 2021թ. նախագահական ընտրություններից հետո Հասան Ռոհանին հեռանալու է, իսկ նրան փոխարինելու է նոր գործիչ, որը կներկայացնի արդեն «պահպանողականների» թեւը: Այդ ժամանակ էլ, միգուցե, ի հայտ կգա արտաքին քաղաքականության է՛լ ավելի «կոշտ գիծը»:

Տպել
4290 դիտում

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի