Թող մրցույթ չլինի, գումարը մեզ տան՝ որպես դրամաշնորհ կամ նվիրատվություն. բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց

Երևանի քաղաքապետարանի դիմաց այսօր բողոքի ակցիա էին իրականացնում հեծանվորդներ և հեծանվասպորտի ներկայացուցիչներ: «Հայաստան» ՀԿ-ի փոխտնօրեն Աբգար Պետրոսյանը հանդիպում ունեցավ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի հետ:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում փոխտնօրեն Աբգար Պետրոսյանը նշեց, որ փոխքաղաքապետի հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ երկու օր անց Տիգրան Վիրաբյանը կայցելի հեծանվահրապարակ և տեղում կծանոթանա այն իրավիճակին, որ ներկայացրել են իրենք:

Փոխտնօրենի խոսքով՝ խնդիրն այն է, որ «Հայաստան» հասարակական կազմակերպությունն իր մարզաբազայում առկա հին հեծանվահրապարակը (մոտ 1.4 հա), որը գտնվում է Գրիգոր Լուսավորիչ 4 հասցեում, տարիներ առաջ նվիրել է Երևանի քաղաքապետարանին՝ պայմանով, որ կառուցվի նոր հեծանվահրապարակ ու ևս մի կառույց, որ իրենց համար լինի հաստատուն ֆինանսական աղբյուր: Արդյունքում կառուցվել է նոր հեծանվահրապարակը և Ազատության հրապարակի մոտ գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին՝ 530 ավտոմեքենայի կայանման հնարավորությամբ:

«Մենք գիտակցել ենք, որ պիտի ունենանք նոր հեծանվահրապարակ և հաստատուն ֆինանսական միջոցներ, որոնք բավարարեն թե՛ բազայի պահպանմանը, թե՛ հեծանվասպորտի զարգացմանը: Մենք մեր սեփականությունը նվիրաբերել ենք, փոխարենը քաղաքապետարանն ստացել է նոր հեծանվահրապարակ և ավտոկայանատեղի, որ մի տարի՝ 80, երկրորդ տարին՝ 90, երրորդ տարին 100 միլիոնով ուզում է հավատարմագրային ձևով տալ կառավարման»,- նշեց Աբգար Պետրոսյանը:

Այս պահին, ըստ նրա, կա մի լուրջ խնդիր. տարիներ շարունակ ամենամյա մրցույթներում հաղթել է իրենց կազմակերպությունը, քանի որ այդ գործունեությամբ միայն իրենք են զբաղվել, և հեծանվահրապարակ պահելու փորձ ուրիշ ոչ մի կազմակերպություն չի ունեցել: Այժմ մրցույթի օրենքներում փոխվել է նեղ մասնագիտական որակավորման պահանջի կետը, և մրցույթը կարող է շահել որևէ տաքսի ծառայություն կամ լիմոնադի գործարան:

«Հիմա եթե գա մեկը, առաջարկի, օրինակ, 25 մլն, ու պռավալ տա: Մի տարի էս մեկն ընկնի սև ցուցակ, մյուս տարի՝ էն մեկը: Էդ արդեն կապ չունի, արդեն հեծանվահրապարակը քանդված կլինի: Եթե հեծանվահրապարակը լավ ձեռքերում է, ինչի՞ նորից մրցույթ արվի: Մենք ասում ենք՝ խնդիր չկա, էլի ձերն ա, մեզ հետ անհատույց պայմանագիր կնքեք, դրամաշնորհ տվեք կամ նվիրատվություն արեք: Մենք խնդրում ենք, չենք ուզում վատ նոտայով սկսենք: Մենք զոհաբերել ենք մեր սեփականությունը, որ ունենանք հաստատուն սահմանված գումար, ինչու պիտի հիմա մրցույթի մասնակցենք և ընկնենք նման քաշքշուկների մեջ: Ավելի լավ է՝ մեր գումարը դրամաշնորհային կարգով տվեք կամ նվիրատվություն արեք մեզ»,- ասաց նա:

Պետրոսյանի խոսքով՝ համայնքային բյուջեից տարեկան իրենց հատկացվող գումարը եղել է 52 մլն դրամ: «Ուզում էին կրճատել մինչև 30 մլն, տարել ենք բացատրական աշխատանք, հասկացել են, կրճատել են 2 մլն: Հիմա 49.5 մլն է: Մենք եկել ենք, քանի որ ուզում ենք մեր խնդիրը մենք ներկայացնենք քաղաքապետին: Մենք հարց ենք տալիս պարոն Վիրաբյանին. եթե այս ընթացքում ոչ մի բան չի կորել, ամեն ինչ մաքուր մնացել է, ի՞նչ նպատակ ունի նորից մրցույթի դնել, որ ուրիշը գա շահի՞»,- նշեց նա՝ ընդգծելով, որ այս տարվա համար քաղաքապետարանն իրենց գումար չի փոխանցել, և 30-ից ավելի աշխատակիցները երկու ամսվա աշխատանքի համար չեն վարձատրվել:

Լրագրողների հետ հանդիպեց նաև Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը. «Երկար տարիներ այս գործընթացը կազմակերպվել է մրցութային կարգով. հայտարարվել է մրցույթ, բայց ներկայացված պահանջներին բավարարել է միայն այս կազմակերպությունը: Այսպես ասած՝ մրցույթը՝ որպես մրցույթ, տեղի չի ունեցել, ուղղակի արվել է կազմակերպության համար՝ հաշվի առնելով որոշ կետեր, որոնց բավարարում է միայն այս կազմակերպությունը»:

Վիրաբյանը նշեց, որ «Հայաստան» ՀԿ-ն մեծ ներդրում ունի այն հարցում, որ Երևանն այսօր ունի նման հեծանվահրապարակ, բայց, ըստ նրա, պետք է առաջնորդվել համայնքի շահերով: «Նրանք էլ ունեն մրցույթին մասնակցելու հնարավորություն և ունեն առավելություն, քանի որ տարիների փորձ ունեն: Բայց կազմակերպությունը դիմում է, որ մրցութային կարգը փոխվի, դարձվի դրամաշնորհ: Մրցութային կարգը նախկինում քննարկվել է իրենց և երրորդ կողմի միջև: Քաղաքապետարանը որևէ կարգ չի փոխում, անում է այնպես, ինչպես արվել է ամեն տարի: Բայց այս տարի արդեն իրենց չի բավարարում այդ կարգը, և իրենք կարծում են, որ պիտի արվի փոփոխություն, և կարգը հարմարեցվի այնպես, որ իրենք լինեն բացարձակ կազմակերպիչն ու տնօրինողը: Մենք կարծում ենք, որ այս մոտեցումը ճիշտ չէ, և եթե կազմակերպությունը կարծում է, որ ինքը լավագույնն է իրականացնում այս ծառայությունը, թող թափանցիկ կարգով դիմի»,- փաստեց քաղաքապետի տեղակալը:

Տպել
2056 դիտում

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի