Բացահայտվել է Էջմիածնում կատարված սպանությունը. կրակել են նաեւ կնոջ եւ երեխաների ուղղությամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական և այլ դատավարական, միջոցառումների արդյունքում բացահայտվել է Էջմիածնում տեղի ունեցած սպանության և սպանության փորձ կատարելու դեպքերի հանգամանքները:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ 2020 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, Էջմիածնի բնակիչը համաքաղաքացուն ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով իր մոտ ապօրինի պահվող հրազեն հանդիսացող «ԱԿ-47» տեսակի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ և սպանել նրան։ 

Այնուհետև, նույն ինքնաձիգով սպանվածի կնոջը ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակոցներ է արձակել վերջինիս ու նրա 6-ամյա և 12-ամյա անչափահաս երեխաների ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ սպանվածի կինը, երեխաների հետ մտնելով տուն, փակել է մուտքի երկաթյա դուռը և թաքնվել։ 

Առերևույթ հանցագործության առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (Սպանություն) 1-ին մասով, 34-104-րդ հոդվածի (Սպանության հանցափորձ) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով: 

Նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով՝ Էջմիածնի բնակիչը ձերբակալվել է: 

Կատարվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նշված դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
1027 դիտում

Զորավանի միջնակարգ դպրոցում տեղադրվել է 5 կՎտ հզորության արևային կայան

Տաթեւիկ Հայրապետյանը համամիտ չէ, որ գերիների վերադարձի հարցը ԵԽԽՎ նիստի օրակարգ չընդգրկելը ձախողում է

Փրկարար ծառայությունը հանդես է եկել հունվարի 1-ից 25-ն իրականացված աշխատանքների հաշվետվությամբ

ԵԽԽՎ-ում քաղաքական երկու խմբերի ղեկավարներ հարց են բարձրացրել հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ․ Մարուքյան

ԱԻՆ բուժապահովման վարչության պետին պետական պարգևներեն շնորհվել

«System of a Down»-ը կազմակերպում է առցանց դրամահավաք՝ աջակցելու Արցախում վիրավորված զինծառայողներին

Մինչ բնակարանի գնման կազմակերպումը քաղաքացուն առաջարկվել է բնակտարածք և աշխատանք․ նախընտրել է ապրել դրսում

«Արդար չէ այն նեգատիվը, որ այս պահին կա տիկին Մակունցի անձի նկատմամբ. կարեւորը առաջադրանքն է, որ տրվում է դեսպանին»

Հրդեհ է բռնկվել Հրաչյա Քոչարի փողոցի կրպակներից մեկում

Նպաստառուից 70.000 դրամ կաշառք պահանջած պաշտոնյան ձերբակալվել է գումարը ստանալու պահին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արցախի հերոս Կարեն Ջալավյանին՝ ծննդյան 50-ամյակի կապակցությամբ

ՃՈ ուժեղացված ծառայություն Արագածոտնի մարզում․ հետախուզման մեջ գտնվող մեքենաներ են հայտնաբերվել (տեսանյութ)

Հինգերորդ զորամիավորումում անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխ (լուսանկարներ)

Հայտնի են ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնության մրցանակակիրները

Հայաստանի հավաքականի պաշտպանը տեղափոխվել է «Փյունիկ»

ՀՖՖ վեց անդամների անդամությունը կասեցվել է. ՀՖՖ գլխավոր քարտուղարը պարզաբանում է

Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել իր ձևաչափով նախադեպը չունեցող հանդիպում․ Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ-ն վերահաստատում է հավատարմությունն ու նվիրվածությունը Եվրոպայի խորհրդի որդեգրած սկզբունքներին և նպատակներին. ԱԳՆ

Գերմանիայից հատուկ չվերթով Երևան է ժամանել 30 տոննա հումանիտար օգնություն․ Երևան է տեղափոխվել նաև երկու միկրոավտոբուս

Փանիկում կիրականացվի բնակչության տարհանում, կփորձարկվեն էլեկտրաշչակները

Առաջիկայում կհայտարարվի այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների մրցույթ. ԿԳՄՍՆ

Լարսը բաց է. ռուսական կողմում 500 բեռնատար է կուտակված

ՀՀ էկոնոմիկայի և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարները հուշագիր են ստորագրել

Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհը դժվարանցանելի է, Մասիս քաղաքում մառախուղ է

Դպրոցի տնօրենի մրցույթում երկու հաղթող կա․ մինչ նախարարը որոշում կկայացնի, ուսուցիչները բողոքի ցույց էին անում

«Քաղաքական պեդոֆիլիա»՝ ըստ ռուսական պետական ԶԼՄ-ների, արդարության պայքար՝ ըստ ցուցարարների. Նավալնիի գործի նոր էջը

ԱԱՏՄ ներկայացուցիչները հանդիպել են «Երևանտրանս» ՓԲ ընկերության պատասխանատուների հետ

Քննարկվում է հանել դասարանում առավելագույնը 20 սովորողի առկայությունը թույլատրող դրույթը. Ժաննա Անդրեասյան

Ծիծեռնակաբերդի խճուղում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Պատերազմի մասնակիցներն ու նրանց ընտանիքի անդամները շուտով կստանան առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցումը

Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի պատվիրակությունը (լուսանկարներ)

Պուտինը մեկնաբանել է Գալենջիկի «պալատի» մասին Նավալնիի ֆիլմը

Դպրոցից մոտ 13 միլիոն 500 հազար դրամի ջեռուցման մարտկոց են գողացել․ դեպքը բացահայտվել է (տեսանյութ)

ԱԳ նախարարն Օդրի Ազուլեի հետ զրույցում ընդգծել է մշակութային ժառանգության պահպանության քայլերի ձեռնարկման հրատապությունը

Խաղաղապահ բրիգադում անցկացվել է շարային ստուգատես

Երկրաֆիզիկոս Սերգեյ Նազարեթյանը պարգևատրվել է «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն» մեդալով

Արևածաղկի 1 լիտր ձեթի գինը 2021 թվականին բարձրացել է միջինում 14%-ով․ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է գնի բարձրացման պատճառները

Պուտինը, խոսելով Ռուսաստանում ապօրինի ցույցերի մասին, հիշել է ԱՄՆ-ում տեղի ունեցած անկարգությունները

Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Ըստ ՔԿ-ի՝ Սյունիքի նախկին մարզպետը աշխատանքի չի հաճախել, բայց աշխատավարձ է ստացել. նա հրավիրվել է հարցաքննության