Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը Շիրակի մարզ դեռ չի հասել. Արամ Անտոնյան

Ապրիլի 5-ին անցկացվելիք հանրաքվեի տեխնիկական մասը Շիրակի մարզում լիարժեք ապահովված է, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարության հանձնարարականը կատարված, ներկայացված է ԿԸՀ: ՀԺ-ի հետ զրույցում Շիրակի մարզպետարանի Տեղական ինքնակառավարման եվ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանն ասաց՝ որեւէ համայնքում խնդիրներ չեն առաջանա:

«Համայնքների հետ աշխատել ենք, ցուցակները կազմել ենք, նույնիսկ ժամանակից շուտ ուղարկել ենք ԿԸՀ եւ ՏԸՀ: Այս պահին բոլոր կետերը կատարված են: Մեկ կետ է մնացել՝ տեղամասային կենտրոնների մեկ օր առաջ կահավորում, ձեւավորումը, դա էլ կանենք, երբ ժամանակը գա: Հանրաքվեի օրը բոլոր տեղամասերը պատրաստ կլինեն»,- վստահեցրեց Անտոնյանը:

Մարզի խոշորացված համայքներում եւս հարցեր չեն ծագի: Ըստ պատասխանատուի, այդ համայնքներում Համապետական ընտրության փորձ արդեն ունեն, այնպես որ բոլորն էլ հանրաքվեին պատրաստ են:

Շիրակի մարզում կձեւավորվի 220 ընտրական տեղամաս: Ընտրողների նախնական թիվը 229,400 է: Թե որ համայնքն ակտիվ կլինի, եւ որը՝ պասիվ, Անտոնյանը դժվարանում է ասել: Սովորաբար ընտրական գործընթացների ժամանակ Շիրակում նախնական գնահատական էր լինում, թե որ համայքնում մասնակցության ինչ ցուցանիշ եւ արդյունք է արձանագրվելու: «Բայց այս անգամ ուրիշ է»,- ասաց Արամ Անտոնյանը:

«Խիստ տարբերվող միջոցառում է հանրաքվեն: Ընտրություններն անձնավորված են, եթե ես ու դու թեկնածու ենք, արդեն անձնավորված մրցակցություն կա: Իսկ հանրաքվեն զուտ քաղաքական մոտեցում է: Այս պահին նոր սկսվել է քարոզարշավը, բնակչության կողմից ակտիվություն չկա, մանավանդ, որ քարոզարշավը մարզ դեռ չի էլ հասել: Ինչքան հանրաքվեի օրը մոտենա, այդքան կփոխվի երեւի պատկերը: Ընտրությունների ժամանակ էլ է նույնը եղել, ինչքան օրը մոտեցել է, այդքան ավելի թեժ է դարձել, երեւացող է դարձել իրավիճակը»,- կարծիք հայտնեց նա:

Հանրաքվեից առաջ ընտրական թեժ իրավիճակում Շիրակի մարզը կհայտնվի մարտից: Արթիկի տարածաշրջանի միանգամից 3 համայնքում կընտրեն համայնքի ղեկավարներին: Ընտրություններ են նշանակված Տուֆաշենում, Գեղանիստում, Նահապետավանում:

Տպել
1746 դիտում

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան