Նախ ասել են՝ երեխաս աղիքային խնդիր ունի, հետո՝ իբր մահացել է. տարիներ առաջ ծննդաբերած կինը փնտրում է իր աղջկան

21/02/2020 schedule21:54

Տարիներ առաջ «Մարգարյան» ծննդատանը աղջիկ լույս աշխարհ բերած մայրերից Դոնարա Շահազիզյանը (նախկինում ազգանունը եղել է Գալստյան) կարծում է՝ իր երեխան չի մահացել, ինչպես պնդում են բժիշկները:

Տիկին Դոնարան ծննդաբերել է 1978 թվականի սեպտեմբերի 16-ին, բայց իրեն օրեր շարունակ թույլ չեն տվել տեսնել երեխային. «Առողջ ծննդաբերել եմ, երկու օր ինձ չեն բարձրացրել վերեւ՝ պատճառաբանելով, որ այնտեղ տեղ չկա, դե, ծննդկան մայրերը գտնվում էին առաջին հարկում, իսկ երեխաներին էլ այդտեղ չէին բերում, ես այդ ժամանակ եղել եմ 23 տարեկան անմեղ աղջիկ, չեմ էլ պատկերացրել, որ կարելի է գնալ, գումար վճարել, ամեն ինչ գումարով էր»: Տիկին Դոնարայի խոսքով՝ միայն երրորդ օրն են իրեն բարձրացրել վերեւ, որտեղ էլ բժշկուհին մոտեցել, ասել է՝ երեխան աղիքային պրոբլեմ ունի, պետք է տեղափոխել մանկական 4-րդ հիվանդանոց. «Երեխային չեն բերել տեսության, անմիջապես տեղափոխել են, իսկ 7-րդ օրը, երբ ինձ դուրս են գրել, բժշկուհին մոտեցել, ասել է, թե տեղեկություն կա, որ երեխաս մահացել է: Այդպես մնացել եմ թեւաթափ եւ դուրս եկել: Ոչ դիակ են ցույց տվել, ոչ մի բան, 4-րդ հիվանդանոց ծնողներս են գնացել, այնտեղ էլ քմծիծաղով ասել են՝ յոթ օր հո դիակ չէի՞նք պահելու»:

Տարիներ անց, սակայն, 2011 թվականին տիկին Դոնարան  փողոցում պատահաբար հանդիպել է «Մարգարյան»-ում աշխատող մի բուժքրոջ, որը եղել է իր սկեսրոջ հարեւանուհին, եւ նա տեղեկացրել է, որ երեխան ողջ է. «Այդպես ես սկսեցի իմ որոնումերը, եղա «Մարգարյան»-ում, վերցրի արխիվային գրանցումը, որտեղ նշված էր, որ երեխան ծնվել է առողջ, իսկ վերջում գրված էր, որ աղիքային խնդիրների պատճառով տեղափոխել են 4-րդ հիվանդանոց»: Երբ գնացել է այնտեղ, ասել են, թե արխիվում ջուր է լցվել, այդ թվականների գրքերը ոչնչացել են. «Բայց ընդունարանի գրքում նայել եմ, նման երեխա իմ անունով գրանցված չի եղել, ընդունարանում պիտի գրանցվեր, նոր տանեին վիրաբուժարան, չէ՞, իսկ եթե ընդունարանում չկար, ես ենթադրում եմ, որ նրան ոչ էլ տեղափոխել են այդ հիվադանոց»:

Տիկին Դոնարան այցելել է նաեւ ԶԱԳՍ եւ առանց նշելու երեխայի մահվան մասին՝ փաստաթղթեր է պահանջել. «Չեմ ասել, որ երեխան մահացած է, մտածել եմ՝ տեսնեմ՝ երեխան ծննդյան վկայական ունի կամ առհասարակ, ինչ գրանցում է կատարվել երեխայի հետ կապված, մտածել եմ՝ եթե մահացած է, գոնե թուղթ կտան, եւ ինձ ցույց տվեցին ծննդյան վկայականի պատճեն՝ Նանա Վաչագանի Գալստյան անունով» (բանն այն է, որ երեխայի ծննդից հետո բժշկուհին մոտեցել, ասել է, որ շատ գեղեցիկ աղջիկ է, եւ հարցրել է, թե ինչ կուզեր դնել նրա անունը: Այդ ժամանակ էլ հենց տիկին Դոնարան տվել  է Նանա անունը): Թե ով էր իր ծնունդն ընդունող բժշկուհին, նա չի հիշում՝ ասելով, որ անցել է 42 տարի, սակայն պատրաստվում է առաջիկայում գնալ «Մարգարյան» հիվանդանոց եւ փորձել տեղում պարզել: Հարցին՝ արդյո՞ք այդ ծննդականում բոլոր տվյալներն էին համընկնում, չկա՞ հավանականություն, որ դա կարող է լինել մեկ այլ Նանա Գալստյան, տիկին Դոնարան պատասխանեց. «Ոչ, չկա, որովհետեւ փաստաթղթերն իմ ձեռքին են, որպես մայր հենց իմ անունն է գրված: Նշեմ նաեւ, որ ես այդ ժամանակ ամուսնուս հետ զագսավորված չեմ եղել եւ նկատել եմ, որ բոլոր այն կանայք, ում երեխաները հափշտակվել են, զագսավորված չեն եղել, այսինքն՝ դա էլ է հանդիսացել առիթ»: Հարցին՝ երբեւէ իրավապահ մարմիններին դիմե՞լ է, փորձե՞լ է այդ ճանապարհով գտնել երեխային, տիկին Դոնարան բացասական պատասխան տվեց. «Չեմ դիմել, որովհետեւ չեմ իմացել՝ ում դիմեմ, ինչ անեմ, ես եղել եմ մենակ, հատկապես նախկին կառավարության ժամանակ մենակ հասնել ինչ-որ արդյունքի անհնար էր»: Դոնարա Շահազիզյանը նշեց, որ 2020 թվականին Հայկուհի Խաչատրյանի դեպքի մասին իմանալով՝ միացել է «Հայոց մայրեր» հասարակական շարժմանը եւ նկատել, որ բոլոր մայրերի դեպքերում նույն ձեռագիրն է՝ իբր արխիվը փչացել է կամ ջուր է լցվել:

Մոր խոսքով՝ երեխան ծնվել է սեպտեմբերի 16-ին, իսկ գրանցումը եղել է ուղիղ մեկ ամիս հետո. «Իսկ դա արդեն ապացուցում է, որ իմ երեխան իրոք կա, ուստի ես որդեգիր մորը խնդրում եմ, որ նա արձագանքի»: Տիկին Դոնարան միաժամանակ դիմեց որդեգրված երեխաներին՝ նշելով, որ այս պատմությունների մեջ իրենց կենսաբանական մայրերը մեղք չունեն, եւ խնդրեց, որ իրենց լսելու դեպքում կապվեն «Հայոց մայրեր» շարժման ղեկավար Հայկուհի Խաչատրյանի հետ. «Մեր կառավարությունից էլ խնդրում ենք արդար դատաստան, մենք արեցինք հեղափոխություն, որ վերջապես այս երկրում իշխի արդարությունը»,- մեր զրույցում նշեց Դոնարա Շահազիզյանը:

Տպել
3868 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն