Կոտայքի մարզի ֆերմերներին ներկայացվել են գյուղաջակցության ծրագրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկման նպատակով փետրվարի 21-ին հանդիպում են կազմակերպել Կոտայքի մարզի համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության պետի տեղակալ Արթուր Բաղդասարյանը, ոլորտի այլ պատասխանատուներ: Հանդիպման սկզբում Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանն իր ողջույնի խոսքում ընդգծել է այս միջոցառման կազմակերպման կարևորությունը՝ հաշվի առնելով առաջիկայում գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը: Փոխմարզպետը հորդորել է համայնքապետերին նմանատիպ հանդիպումներ կազմակերպել իրենց համայնքներում և պետաջակցության ծրագրերի մասին տեղեկացնել բոլոր շահագրգիռ ֆերմերներին:

Այնուհետ ներկայացվել է ընթացիկ ծրագրերի պայմաններն ու արտոնությունները, որոշ ծրագրերում կատարված լրամշակումներն ու փոփոխությունները: ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքէջում տեղադրված է յուրաքանչյուր ծրագրին մասնակցելու համար քայլերի հաջորդականությունը, ինչը հնարավորություն է ընձեռում հետաքրքրված անձանց առավել հստակ պատկերացնել յուրաքանչյուր ծրագրին մասնակցության ընթացակարգը:      

Ներկայացվել է նաեւ «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագրի մանրամասներն ու ծրագրում կատարված փոփոխությունները: Ընդգծելով հանրապետությունում ոռոգման համակարգերի արդիականացման անհրաժեշտությունը՝ նշվել է, որ Հայաստանի ջրային ռեսուրսների սակավության պայմաններում կաթիլային ոռոգման և անձրևացման համակարգերի ներդրումը թույլ կտա տնտեսվարողներին ոչ միայն բարձրացնել բերքատվությունը, այլև ապահովել բարձրորակ բերք:

Տպել
361 դիտում

Իքս մարդը բարեգործություն է արել, որի գովազդային գինը կպանահջեր ավելի մեծ գումար․ Նիկոլ Փաշինյան

3 օր առաջ իմ աչքերով տեսել եմ ռազմաարդյունաբերական համալիրի մի նմուշ, որին մի քիչ հեշտ չէր հավատալ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն Աֆրիկայում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, զենքի վաճառքի մեջ. վարչապետ

Օժանդակություն ստանալու համար կինը մարտի 30-ի դրությամբ պետք է լինի առնվազն 12, առավելագույնը 34 շաբաթական հղի

Բոլորը սկսել են հավատալ, որ իմբիրը կորոնավիրուսի պատվաստանյութ է, դրա համար էլ անվերահսկելիորեն թանկացել է․ վարչապետ

Դա ինձ համար կլինի բարոյական ավարտ. Փաշինյանը՝ նախկին իշխանություններին նմանվելու, նրանց թալանածը հետ բերելու մասին

Տիգրան Համասյանի «ոչՊաշտոնական» համերգը Լոս Անջելեսից. Կառավարության ուղիղ եթերում

Ճամբարակում այս տարի կրկնակի կավելանա գարնանացանը

Տնտեսական փլուզումները բացելու են հնարավորություններ․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլյանի հանձնաժողով են հրավիրվել Յուրի Խաչատուրովն ու Սերժ Սարգսյանը. դա կլինի աշխատանքների կուլմինացիան

Ես չեմ ասում՝ Արցախի ընտրությունները կատարյալ են եղել. Փաշինյանը պատասխանեց հարցին՝ ինչո՞ւ է աչք փակում կեղծիքների վրա

Աննախադեպ իրավիճակը թելադրեց շտապ լուծումներ գտնել. դատավորը՝ էլեկտրոնային դատավարության մասին

Գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների. պարետի որոշումը

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Մոտ 550 հազար դոլարի ներդրում ենք արել՝ Հայաստանում թեստերի տեղական արտադրություն ունենալու համար․ ՀՀ վարչապետ

Մասնագիտական պատրաստության պարապմունք է անցկացվել 3-րդ զորամիավորումում. ՊՆ

Կրակոցներ Երևանում. մոտ 40 տարեկան տղամարդը հրազենային վնասվածքներով հիվանդանոցում է

Եթե պարգեւավճարներն ուղղվեին թոշակների բարձրացմանը՝ դրանք կբարձրանային 165 դրամով. վարչապետը հաշվարկ ներկայացրեց

Եթե բոլորին տանք օգնություն, կնշանակի, որ ռեսուրսը օգտագործում ենք նաեւ նրանց համար, որոնք դրա կարիքը չունեն․ վարչապետ

Արմավիրում գյուղատնտեսական աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են