Արաբկիրի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման նպատակով ոստիկանության տարածքային բաժինների հերթապահ խմբերն ըստ երթուղիների սպասարկվող տարածքում շուրջօրյա շրջայցեր են իրականացնում: Փետրվարի 17-ին, ժամը 6-ի սահմաններում, նման շրջայցերից մեկի ժամանակ ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքն են  բացահայտել:

Ազատության պողոտայի շենքերից մեկի մոտ իրավապահները նկատել էին «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենա, որի վարորդի և ուղևորի կասկածելի վարքագիծը տեսնելով, մոտեցել էին, «Ֆոլքսվագենի» սրահում նկատել շագանակագույն զանգվածով կաթոցիչ և, մեքենայով հանդերձ, երկուսին էլ` թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման էին ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին: Բերման ենթարկվածներն Աշտարակի բնակիչներ էին` մեկը` 31, մյուսը 23 տարեկան: 23-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է փայլաթիթեղով փաթեթավորված փոշեբյուրեղյա զանգված, իսկ մեքենայի զննությամբ փոխանցման տուփի մոտից` յուրահատուկ հոտով շագանակագույն զանգված և նմանատիպ զանգվածով կաթուցիչ:

Ըստ 31-ամյա տղամարդու` հայտնաբերվածը «Կրիստալ» ու «Շոկոլադ» տեսակի թմրամիջոցներ են և պատկանում են իրեն: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

Տպել
587 դիտում

Չունեմ կորոնավիրուսային հիվանդություն, հիվանդանոցում կամ հյուրանոցում չեմ բնակվում. փոխնախարարի պարզաբանումը

Նոր Նորքի բազմաբնակարանները երեկվանից ախտահանվում են նոր, ավելի արդյունավետ սարքերով

Կոչ եմ անում չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը․ Մասիս Մայիլյան

Ստեփանակերտի համեմատաբար խոշոր առևտրային սրահների տարածքներն ու մարդաշատ վայրերը ախտահանվել են

Տնտեսական բլոկի եւ կենտրոնական բանկի մասնագետների հետ քննարկում՝ վարչապետի գլխավորությամբ

Արցախ ներկրված նոր տեխնիկան ժամանակավորապես փոխանցվել է ՊԲ-ին՝ լրացուցիչ ախտահանման համար

Փլուզվել է ջրամբարի արտաքին պատը

Կորոնավիրուսի տարածման 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է. Արսեն Թորոսյան

Միասին ընթերցում ենք «Փոքրիկ իշխանը», Օր 2.ԿԳՄՍ նախարարն ուղիղ եթերում է

Քաղաքական խաղերի ժամանակը չէ

Թուրքիայի ԶՈՒ-ն 4 քուրդ զինյալի է սպանել Սիրիայի հյուսիս-արևելքում

Առողջապահության նախարարն այցելել է կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բժշկական կազմակերպություններ

Վեհափառ Հայրապետն աղոթել է մխիթարության եւ բժշկության համար. դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Վրաերթ Արարատի մարզում․ 30 գառ տեղում սատկել է

Առաջիկա օրերին սպասվում է ձյան եւ անձրեւի տեսքով տեղումներ. կցրտի մինչեւ 10-12 աստիճանով

AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ ՀՀ պարետ

Ուկրաինայի հայերը ֆինանսավորել են վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը

Ռուսաստանի օդային սահմանը փակ է, սակայն կիրականացվի հատուկ չվերթ դեպի Երևան. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Հեռավար ուսուցումն իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն Կոտայքի մարզին տրամադրել է համակարգիչներ և պլանշետներ

Արցախի բուժհաստատություններում հիվանդասենյակներ են առանձնացրել կորոնավիրուսով կասկածվողներին մեկուսացնելու համար