Դավիթի մոտ հիվանդանոց էր եկել առողջապահության նախկին նախարարը, որին Սերժ Սարգսյանն էր ուղարկել. տուժողի հոր ցուցմունքը

20/02/2020 schedule21:27

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանն այսօր հրաժարվեց ցուցմունք տալ դատարանում:

Այս պայմաններում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Աննա Դանիբեկյանը որոշեց հրապարակել նրա հարցաքննության արձանագրությունները:

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով։

Նախաքննության փուլում եւս Սարգսյանն ըստ էության ցուցմունքներ չի տվել, միայն պնդել է, որ մեղադրանքի էությունն իրեն պարզ չէ: Նա որպես կասկածյալ հարցաքննվել է 2018 թվականի հուլիսին եւ հայտնել, որ իրեն պարզ է կասկածանքի էությունը եւ բովանդակությունը, հայտարարել, որ որեւէ կապ չունի նշվածի հետ։

Որպես մեղադրյալ հարցաքննվելիս Հայկ Սարգսյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում: Միաժամանակ Սարգսյանը նշել է, որ իր համար պարզ չէ մեղադրանքում առկա ձեւակերպումն այն մասին, որ հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել։ Սարգսյանի համար անհասկանալի է եղել նաե,  թե որովայնը մարմնի կոնկրետ ո՞ր մասն է։ Նշենք, որ ըստ գործում առակ նյութերի Դավիթ Սիմոնյանը որովայնի շրջանում է վնավածք ստացել:

Այս գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր այս գործով տուժող Դավիթ Սիմոնյանի հոր՝ Աշոտ Սիմոնյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ճշտելու նպատակով: Այսօրվա դատական նիստին մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ ըստ ոստիկանության՝ Աշոտ Սիմոնյանի ներկայությունը դատարանոմ հնարավոր չէ ապահովել, քանի որ վերջինս բացակայում է ՀՀ-ից եւ գտնվում է ԱՄՆ-ում:

Հաշվի առնելով, որ վկան գտնվում է ՀՀ սահմաններից դուրս, մեղադրող դատախազը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը, ինչի դեմ սակայն առարակեց Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Նա նշեց, որ ավելի օրինական եւ արդյունավետ կլիներ, եթե մեղադրողը հրաժարվեր այս վկայի  ցուցմունքից, քանի որ ըստ էության նրան հարցաքննվելու հնարավորություն պաշտպանական կողմը չի ունենալու:

Մեղադրողը սակայն պնդեց, իր միջնորդությունը, ինչը դատարանը բավարարեց:

Վկա Աշոտ Սիմոնյանը ցուցմունք է տվել 2018 թվականին: Նա դեպքի վերաբերյալ իր ցուցմուքը սկսել է այսպես. «մեր ընտանիքը միշտ հասարակական վայրերում նշել է ապրիլի 1-ը՝ սուտ ասելու օրը եւ 2007 թվականի ապրիլի մեկին նույնպես ցանկացել ենք այն նշել ինչ որ ռեստորանում: Դրա համար զանգահարել էինք Դավիթի հեռախոսահամարին, սակայն որեւէ մեկը չէր պատասխանում եւ այդպես էլ ռեստորան չգնացինք: Ժամը 20:00-ին կրկին զանգահարեցինք, որին պատասխանեց, մի կին եւ ասաց, որ Դավիթի վիճակը շատ ծանր է, նրան վիրահատում են: Սկզբում չհավատացինք, սակայն  հետագայում հասկանալով, որ նա հայտնում է իրականությունը, անմիջապես գնացինք հիվանդանոց»: Վկան պատմել է, որ այդ օրը հիվանդանոցում հանդիպել է Առողջապահության նախարարության բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնատար անձանց: «Հիվանդանոցում էր գտնվում նաեւ Առողջապահության նախարարը (Խոսքն ըստ ամենայնի Նարայր Դավիդյանի մասին է, քանի որ նա է 2007-ի ապրիլին եղել առողջապահության նախարարը-հեղ), որը դուրս էր գալիս Դավիթի մոտից եւ ինչպես հետագայում իմացա նրան ուղարկել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որի մասին կհայտնեմ ցուցմունքիս շարունակությունում»,- պատմել է Սիմոնյանը, սակայն ցուցմունքի շարունակությունում այլեւս այդ մասին չի խոսել: Նա նշել է, որ հիվանդանոցում են գտնվել նաեւ որդու ընկերները, եւ երբ իմացել է, որ որդին վնասվածքը կրակոցի հետեւանքով է ստացել, հետաքրքրվել է, թե ով է կրակել, պատասխանել են, թե չգիտեն։

«Ընկերների մեջ խոսակցության ընթացքում տեղեկացա, որ Դավիթի վրա կրակել են մեր տան հարեւանությամբ գտնվող Ալեքսանդր Սարգսյանի բնակարանի պադվալում: Դրանից ենթադրեցի, որ նրա վրա կարող էր կրակած լինել հենց Ալեքսանդր Սարգսյանը: Մի քանի օր անց, երբ տուն էի գնում, վերելակի մոտ պատահական հանդիպեցի Դավիթի ընկերներից մեկին,  իմ հարցին ի պատասխան ասաց, որ որդուս  վրա Ալեքսանդր Սարգսյանը չի կրակել, այլ  նրա որդիներից մեկը՝ թմրամիջոցի ազդեցության տակ, կրակոցը եղել  է պատահական»,- գրել է Աշոտ Սիմոնյանը, ապա հավելել. «Մի քանի օր անց մեր հարեւաններից մեկը եկավ մեր տուն եւ  ասաց, որ Ալեքսանդր Սարգսյանը ցանկանում է տեսնել ինձ,  ես էլ ասացի, որ գնում եմ հիվանդանոց, նրան չեմ ուզում տեսնել մինչեւ չիմանամ, թե ինչպես է եղել միջադեպը»,- շարունակելով ցուցմունքը պատմել է Աշոտ Սիմոնյանն ու հայտնել, որ երբ հիվանդանոցում տեսակցել է Դավիթին, վերջինս իրեն հորդորել է գործ չունենալ Ալեքսանդր Սարգսյանի եւ նրա ընտանիքի հետ, քանի որ նրանք վտանգավոր են։ Դավիթ Սիմոնյանը հորը պատմել է, որ իր վրա պատահական կրակել է Հայկ Սարգսյանը:

Աշոտ Սիմոնյանի ցուցմունքի համաձայն՝ ինքը հանդիպում է ունեցել Ալեքսանդր Սարգսյանի աներձագի հետ։ «Խոսակցության ժամանակ ինձ ասացին, որ ինչ եղել է, թող անցած լինի, պարտավորվեցին ծախսերը հոգալ։ Նրանք ինձ խնդրեցին, որ ես չխառնվեմ, իրենք  հարցը կլուծեն, թե ինչ եղանակով՝ չասացին: Ինձ ասացին, որ կրակելու հանգամանքն իրենց տան աշխատողը՝ Արթուր Ղևոնդյանը կվերցնի իր վրա, իսկ ոստիկանությունն և  քննչական մարմինները տեղյակ են ամեն ինչից։ Հետո ինձ խնդրեցին՝ որևէ  տեղ չբողոքել՝ նշելով, որ եթե բողոքեմ, արդյունքի չեմ հասնի»,- գրել է Աշոտ Սիմոնյանը։

Այսպիսով՝ Հայկ Սարգսյանի գործով դատաքննությունն ավարտվեց. դատարանն անցավ վիճաբանությունների փուլին, որի ժամանակ կողմրը հանդես կգան ճառով: Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 25-ին:

Տպել
3280 դիտում

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին