ԱԺ-ում քննարկվել է հայ-թուրքական սահմանի երկայնքով տեղակայված գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման կարգը

Փետրվարի 20-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել «Հայ-թուրքական սահմանի երկայնքով տեղակայված գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման կարգը, բարդությունները եւ դրանց վերացման ճանապարհները» թեմայով աշխատանքային քննարկում: Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը:

Արարատի եւ Արմավիրի մարզպետարանների ներկայացուցիչները նշել են, որ հատկապես հայ-թուրքական սահմանի երկայնքով տեղակայված գյուղատնտեսական նշանակության հողերը նախկինում շատ քիչ են մշակվել, քիչ քանակությամբ անձինք ենք անցել հատուկ պահպանվող տարածք եւ նրանց բավարարել է գործող անցագրային ռեժիմը: Սակայն այսօր մշակվող մոտ 10 հազար հա հողատարածքում գյուղացիներն աճեցնում են բազմամյա կուլտուրաներ՝ խաղող, լոլիկ, ինչպես նաեւ բոստանային կուլտուրաներ՝ սեխ, ձմերուկ, որը շատ աշխատատար է եւ մեկ ընտանիքը չի կարողանում այն ամբողջությամբ մշակել, ուստի անհրաժեշտ են լինում օգնող ուժեր: Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանի խոսքով՝ սահմանված անցագրային ռեժիմը դժվարություններ է ստեղծում այդ տարածքներ մուտք գործող անձանց համար, քանի որ առաջանում են կուտակումներ եւ հերթեր:

Հյուրերն առաջարկել են բարեփոխումներ կատարել համապատասխան օրենսդրության մեջ՝ հեշտացնելու այդ տարածքներում գյուղացիների մուտքն ու աշխատանքը:

Պատգամավորները բարձրացված հարցը համարել են անհետաձգելի եւ արագ լուծում պահանջող:

Հանդիպման ավարտին Վարազդատ Կարապետյանը մարզպետարանների ներկայացուցիչներին հորդորել է գրավոր առաջարկներ ներկայացնել, որոնք հանձնաժողովը կքննարկի ՀՀ կառավարության հետ: Առաջնային համարելով սահմանային անվտանգության պահպանումը՝ հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ մեկ ամսվա ընթացքում իրենք կփորձեն լուծումներ գտնել՝ դյուրացնելու նշված տարածքներ մարդկանց ելումուտը:

Տպել
1773 դիտում

«Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ» բժշկասանիտարական հսկիչ կետերում ջերմաչափվում են Արցախ մեկնող բոլոր քաղաքացիները

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի ապրիլի 6-ի տոմսերը սպառված են. երկրորդ թռիչքի անհրաժեշտություն կա

Ապրիլի 6-ին, ժամը 18.30-ից Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ 3 պացիենտ է գտնվել. Ալինա Նիկողոսյան

2017թ-ից հետախուզման մեջ գտնվող տղամարդը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին

ԱԻՆ-ը Երևանում 49 սուպերմարկետ և 128 հանրային տարածք է վարակազերծել

Կենտրոն համայնքում քամին ծառեր է տապալել

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 500-ը բուժման կարիք չունի, նրանք նաև ջերմություն չունեն. Նիկոլ Փաշինյան

Վարդենյաց լեռնանցքը փակ է, տարբեր մարզերում ձյուն է տեղում

Դանակահարություն Երևանում. 28-ամյա քաղաքացին խոստովանական բացատրություն է տվել

Ձեր կողմից չօգտագործվող սարքերը նվիրե՛ք դրա կարիքն ունեցող երեխաներին. ԿԳՄՍ-ն դիմում է քաղաքացիների օգնությանը

Վրաստանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել. AliQ.Media

Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ

Զինծառայող Գարեգին Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը. ՀՀ ՔԿ

Ապրիլի 3-ից 4-ը ոստիկանությունն արձանագրություն է կազմել 477 անձի նկատմամբ

Կառավարության գործունեությունը վերածվել է հակաճգնաժամային օպերատիվ շտաբի գործունեության. վարչապետ (տեսանյութ)

Ե՞րբ COVID-19-ը կարող է ավարտել իր կենսաբանական ցիկլը. doctors.am

Ապրիլի 6-ին ՌԴ-ից Հայաստան վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. Ալեն Սիմոնյան

Հանրության վստահությունը լուրջ ռեսուրս է

Ոստիկանությունը մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումների մասին տեսանյութ է հրապարակել